ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1019-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (15.10.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
14.10.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.10.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.10.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1019-Ա

 

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերի՝

1. Հաստատել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2026 թվականի մայիսի 6-ի ՀՕ-199-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


14.10.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 1019-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN

ը/կ

Իրավական ակտի տեսակն ու վերնագիրը

Իրավական ակտի նախագծի ներկայացման կամ ընդունման համար պատասխանատու պետական կառավարման համակարգի

մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի նախագիծն ընդունելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառման ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական ակտի ընդունման իրավական հիմքը

1.

«Առողջապահական, ներառյալ՝

բժշկական օգնություն և

սպասարկում իրականացնող՝ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաև համայնքային բաժնետիրական ընկերությունների և պետական կամ

համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների զարգացմանը և բարեփոխմանը ներկայացվող պահանջները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի

հրամանի ընդունում

Հայաստանի

Հանրապետության

առողջապահության նախարարություն

 

2026 թվականի

հոկտեմբերի 3-րդ

տասնօրյակ

Ֆինանսավորում չի

պահանջվում:

«Բնակչության

բժշկական

օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2026 թվականի

մայիսի 6-ի ՀՕ-199-Ն օրենքի 3-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող օրենքի 32-րդ հոդվածի 7-րդ

մասի 1-ին կետ

2.

«Առողջապահական, ներառյալ՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող՝ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաև համայնքային բաժնետիրական ընկերությունների և պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության վերաբերյալ հաշվետվությանը ներկայացվող պահանջները, հաշվետվության ներկայացման կարգը և ձևը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը վարչապետի

աշխատակազմ ներկայացնելը

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

2026 թվականի հոկտեմբերի 2-րդ տասնօրյակ

2026 թվականի հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2026 թվականի մայիսի 6-ի ՀՕ-199-Ն օրենքի 3-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող օրենքի 32-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետ

3.

«Առողջապահական, ներառյալ՝

բժշկական օգնություն և

սպասարկում իրականացնող՝ պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաև համայնքային բաժնետիրական ընկերության գործադիր

մարմնի հավակնորդների կողմից ներկայացվող կազմակերպության զարգացման ծրագրին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության առողջապահության

նախարարի հրամանի ընդունում

Հայաստանի

Հանրապետության

առողջապահության նախարարություն

 

2026 թվականի

հոկտեմբերի 3-րդ

տասնօրյակ

Ֆինանսավորում

չի

պահանջվում:

«Բնակչության

բժշկական

օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2026 թվականի մայիսի 6-ի ՀՕ 199-Ն

օրենքի 4-րդ

հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող օրենքի 32.1-ին հոդվածի 2-րդ մաս

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Լ. Մակունց

 

14.10.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան