ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 ապրիլի 2026 թվականի N 420-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1.2-րդ հոդվածի 16-րդ մասի «ա» կետով և 15-րդ հոդվածի 9-րդ մասով և հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25.1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում իր անվամբ բացել Հայաստանի Հանրապետության դրամով արտաբյուջետային ավանդային հաշիվ Հայաստանի Հանրապետության վարչապետի ստացած դրամային (այդ թվում՝ արտարժութային) մրցանակների ավանդադրման և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված ծախսերի ֆինանսավորման նպատակով:
(1-ին կետը խմբ. 15.10.26 N 1494-Ա)
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
02.04.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 15.10.2026, N 1494-Ա | 02.04.2026, N 420-Ա |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|