ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 220-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 248-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (20.10.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.10.12-2026.10.25 Պաշտոնական հրապարակման օրը 19.10.2026
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
25.09.2026
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
05.10.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.10.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԿՈԴ

050.0248 Ն. 25.09.2026

 

25 սեպտեմբերի 2026 թվականի

թիվ 248-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 220-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կատարողական վարույթի մասին» օրենքի 66-րդ հոդվածի 4-րդ մասը, 87-րդ հոդվածի 3-րդ մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» ենթակետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2025 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող կազմակերպություններից տեղեկատվության հարցման, արգելանքներ կիրառելու, դրամական միջոցների և եկամուտների վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ հաղորդագրությունների ձևերը, դրանց կիրառման, համապատասխան փաստաթղթաշրջանառության կարգը և ժամկետները, լիցենզավորվող կազմակերպությունների կողմից դրամական միջոցների վրա արգելանք դնելու և բռնագանձում տարածելու հերթականությունը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի հունիսի 21-ի թիվ 104-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 220-Ն որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«5․ Սույն որոշման Հավելված 1-ի 4-րդ կետով սահմանված թիվ 6, 7, 8, 9 հաղորդագրության ձևերը կիրառվում են 2027 թվականի սեպտեմբերի 1-ից։»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ`

Մ. Գալստյան

 

Երևան

 

2026-10-05

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հոկտեմբերի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան