ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 912-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա
Կարգավիճակ
Գործում է (26.10.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.07.19/39(494) Հոդ.846
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.05.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.06.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվ
04.07.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.07.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 4 հուլիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 մայիսի 2006 թվականի N 912-Ն

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2026 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-331-Ն օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը խմբ. 15.10.26 N 1505-Ն)

1. Հաստատել ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ օրինականացման ենթակա չեն այն ինքնակամ կառույցները՝

ա) որոնց պահպանումը խախտում է այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ է uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.

բ) որոնք կառուցված են Հայաuտանի Հանրապետության հողային oրենuգրքի 60-րդ հոդվածով uահմանված հողամաuերի վրա, ինչպեu նաև ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և առաջացնում են հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք.

գ) օրենքով նախատեսված ժամկետներում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով չեն հաշվառվել:

(2-րդ կետը լրաց. 05.01.22 N 13-Ն)

2.1. Տեղական ինքնակառավարման մարմինները չեն կարող մերժել ինքնակամ կառույցի օրինականացումը դրա համար ներկայացված հատակագծի և ինքնակամ կառույցի հաշվառման տվյալներում կառույցի շրջադարձային (բեկման) կետերի կոորդինատների՝ կադաստրային քարտեզների սխալով պայմանավորված անհամապատասխանության կամ առանց երկրաչափական տեսքի փոփոխության կառույցի չափերի տարբերության հիմքով:

(2.1-ին կետը լրաց. 05.01.22 N 13-Ն)

3. Սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգով ինքնակամ կառույցների օրինականացման դեպքում` ըստ անհրաժեշտության, հողամասերի գործառական նշանակությունը համարվում է փոփոխված: Սույն կետը չի տարածվում սույն որոշմամբ հաստատված կարգի IV.1 բաժնով նախատեսված կառույցների վրա:

(3-րդ կետը փոփ. 30.04.09 N 463-Ն, խմբ. 03.06.10 N 816-Ն, լրաց. 15.10.26 N 1505-Ն)

3.1. Ինքնակամ կառույցներն օրինականացնելիս, ինքնակամ կառույցներով զբաղեցված հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու անհրաժեշտության դեպքում, սույն որոշման 2-րդ կետով նախատեսված սահմանափակումներին չհակասող ինքնակամ կառույցներով զբաղեցված հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, բացառությամբ ինքնակամ կառուցված այն եկեղեցիների և եկեղեցապատկան կառույցների, որոնք նախատեսվում են անհատույց սեփականության իրավունքով հանձնել Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին).

1) սույն կետով նախատեսված ինքնակամ կառույցներն օրինականացնելու, օրինականացումը մերժելու կամ չօրինականացված կառույցը քանդելու մասին համայնքի ղեկավարի որոշումն ընդունվում է ինքնակամ կառույցներով զբաղեցված հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու կամ նպատակային նշանակության փոփոխությունը մերժելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունած որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգով սահմանված ժամկետներում.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ինքնակամ կառույցով զբաղեցված հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը մերժվելու դեպքում համապատասխան համայնքի ղեկավարը որոշում է ընդունում չօրինականացված ինքնակամ կառույցը քանդելու, իսկ քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների համար` ինքնակամ կառույցի օրինականացումը մերժելու մասին.

3) Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի) կողմից կառուցված, ինչպես նաև համապատասխան համաձայնագրերով Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) հանձնվող եկեղեցիների ու եկեղեցապատկան կառույցների զբաղեցրած և դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի նպատակային նշանակությունը համարվում է փոփոխված` օրինականացման վերաբերյալ համայնքի ղեկավարի որոշումն ուժի մեջ մտնելու պահից:

(3.1 կետը լրաց. 03.06.10 N 816-Ն, լրաց., փոփ. 14.07.11 N 981-Ն, փոփ., խմբ. 16.02.12 N 151-Ն)

3.2. Սույն որոշման 3-րդ և 3.1-ին կետերով նախատեսված փոփոխություններն ընդգրկվում են համայնքի, մարզի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի, մարզի հողային հաշվեկշռում:

(3.2 կետը լրաց. 03.06.10 N 816-Ն)

4. Սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգով սահմանված ինքնակամ կառույցների օրինականացման վճարների և (կամ) վաճառքի գների վրա, ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշմամբ սահմանված տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության սահմանների, կիրառվում են «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 5-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետերով սահմանված շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները։

(4-րդ կետը լրաց. 26.04.07 N 508-Ն, խմբ. 11.02.21 N 160-Ն)

5. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգով ինքնակամ կառույցների օրինականացման կամ օրինականացումը մերժելու մասին որոշումները համայնքի ղեկավարը Կադաստրի կոմիտե է ներկայացնում՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2.1-ին մասի և դրա հիման վրա սահմանված կարգի պահանջների պահպանմամբ։ Սույն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ, 26-րդ և 27-րդ կետերով նախատեսված դեպքերում համայնքի ղեկավարը որոշման ընդունման օրվանից 15-օրյա ժամկետում տեղեկացնում է բազմաբնակարան շենքի կառավարման մարմնին՝ բնակչությանն իրազեկելու համար։

(5-րդ կետը լրաց. 06.09.07 N 1009-Ն, փոփ. 30.04.09 N 463-Ն, 14.07.11 N 981-Ն, 26.01.12 N 131-Ն, խմբ. 15.10.26 N 1505-Ն)

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկատվություն պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում օրինականացված ինքնակամ կառույցների նկատմամբ իրավունքների պետական գրանցման և տնօրինման մասին:

(6-րդ կետը փոփ. 03.06.10 N 816-Ն)

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հունիսի 23
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
մայիսի 18-ի N 912-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՏՆՕՐԻՆՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում է քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների, բազմաբնակարան և ստորաբաժանված շենքերում, այդ թվում` շենքերի ընդհանուր բաժնային uեփականության գույքում քաղաքացիների կամ իրավաբանական անձանց կողմից ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման, ինչպես նաև պետությանը կամ համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը:

(1-ին կետը փոփ. 03.06.10 N 816-Ն)

1.1. Սույն կարգը կիրառվում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 2-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 3.1-ին մասերով նախատեսված և մինչև նույն օրենքի օրինական ուժի մեջ մտնելը կառուցված ինքնակամ կառույցների նկատմամբ, իսկ նույն հոդվածի 3.2-րդ մասով նախատեսված կառույցների նկատմամբ՝ սույն կարգի IV.1 բաժնով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ։ Օրենքի 2-րդ հոդվածի 3.2-րդ մասով նախատեսված կառույցների օրինականացման նկատմամբ սույն կարգի 2-4-րդ և 7-րդ կետերի, II-IV բաժինների և 44-րդ կետի փոխարեն կիրառվում են IV.1 բաժնի դրույթները։ Օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կամ 3.1-ին մասի պայմաններին համապատասխանող ինքնակամ ձևափոխումների, վերակառուցումների և կից կառույցների նկատմամբ կիրառվում են սույն կարգի համապատասխան բաժինները։

(1.1-ին կետը լրաց. 15.10.26 N 1505-Ն)

1.2. Օրենքի 2-րդ հոդվածի 3.1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած՝ պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա օրինականացման ենթակա ինքնակամ կառույցների ցանկում ներառված կառույցների նկատմամբ սույն կարգի տնօրինման կանոնները կիրառվում են միայն դրանք պետությանը, համայնքին, հարյուր տոկոս պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին կամ պետության, համայնքի կողմից հիմնադրված կազմակերպություններին օտարելու կամ այլ տեսակի իրավունքով տրամադրելու դեպքերում։ Այլ անձանց օտարման և այլ իրավունքով տրամադրման արգելքը նշվում է օրինականացման որոշման մեջ և ներկայացվում է պետական գրանցման՝ որպես սահմանափակում։

(1.2-րդ կետը լրաց. 15.10.26 N 1505-Ն)

2. Քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում գտնվող այն ինքնակամ կառույցները, որոնց մի մասը կառուցված է սեփականության իրավունքով պատկանող հողամասին կից` պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա, օրինականացվում և տնօրինվում են սույն կարգի IV բաժնի պահանջներին համապատասխան, ընդ որում, հողամասին կից ինքնակամ կառույցով զբաղեցված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն օրինականացվում և տնօրինվում է ինքնակամ կառույցով զբաղեցված հողամասի մասով կամ կառույցի սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ հողամասով:

Սույն կետով սահմանված` օրինական ճանաչված կառույցները կարող են օտարվել, իսկ դրանց նկատմամբ իրավունքները` գրանցվել, կառույցով զբաղեցված կամ կառույցի սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ հողամասը կադաստրային արժեքով ձեռք բերելու դեպքում:

ա) (ենթակետն ուժը կորցրել է 03.06.10 N 816-Ն)

բ) (ենթակետն ուժը կորցրել է 03.06.10 N 816-Ն)

(2-րդ կետը փոփ. 03.06.10 N 816-Ն)

3. Uույն կարգին համապատասխան կառույցներն օրինականացնելիս` դրանց վերաբերյալ քաղաքաշինական բնույթի տեխնիկական եզրակացությունների անհրաժեշտության դեպքում դրանք ապահովվում են լիազոր մարմինների կողմից` առանց դիմողներից լրացուցիչ վճարի գանձման:

4. Սույն կարգով սահմանված՝ քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում իրականացված կիսակառույցների օրինականացման մասին որոշման հետ միասին քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց պետք է տրամադրվի նաև կիսակառույցն ավարտին հասցնելու համար ճարտարապետահատակագծային առաջադրանքը՝ անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման և շինարարությունն ավարտելու ժամկետների մասին տվյալներով:

Սույն կետով սահմանված ճարտարապետահատակագծային առաջադրանքը ներառվում է նաև սույն կարգի IV բաժնում նշված` օրինականացված կիսակառույցների օտարման փաստաթղթերում:

5. Մինչև Հայաստանի Հանրապետության հողային օրենսգիրքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտումներով օտարված (տրամադրված) տնամերձ, անհատական բնակելի տան կառուցման համար նախատեսված հողամասերի և դրանց վրա կառուցված բնակելի նշանակության կառույցների, ինչպես նաև դրանց կից տնտեսական և օժանդակ շինությունների նկատմամբ կառույցն իրականացրած անձանց սեփականության իրավունքի պետական գրանցման համար դրանք իրականացնող անձինք կարող են դիմել անշարժ գույքի կադաստր վարող պետական մարմնի համապատասխան տարածքային ստորաբաժանում` դիմումին կցելով հողամասի ձեռքբերման համար վճարման անդորրագիրը, եթե այն ձեռք է բերվել սեփականության իրավունքով, կամ հողամասն օգտագործման իրավունքով տրամադրելու դեպքում՝ իրավասու մարմնի որոշումը:

Սույն կետով նախատեսված կառույցներն օրինականացվում են սույն կարգի II բաժնով սահմանված կարգով:

6. Սույն կարգով օրինականացված կառույցների նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվում է`

ա) սույն կարգի 26-րդ կետով նախատեսված դեպքում` սահմանված վճարների անդորրագրի հիման վրա.

բ) սույն կարգի 5-րդ, 8-րդ, 14-րդ, 17-րդ, 19-րդ, 25-րդ և 27-րդ կետերով նախատեսված դեպքերում` համայնքի ղեկավարի (այսուհետ` իրավասու մարմին) որոշման և սահմանված վճարների անդորրագրերի հիման վրա.

գ) սույն կարգի 2-րդ, 34-րդ, 36-րդ կետի երկրորդ պարբերությամբ, ինչպես նաև 39-րդ և 43-րդ կետերով նախատեսված դեպքերում` իրավասու մարմնի որոշման, անշարժ գույքի օտարման պայմանագրի (սահմանված վճարների մասին նշմամբ), պայմանագրի հավելված հանդիսացող հողամասի և շինությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրամանով հաստատված ձևի հատակագծերի և սահմանված վճարների անդորրագրերի հիման վրա.

դ) սույն կարգի IV բաժնով սահմանված՝ հրապարակային սակարկություններով գույքի օտարման կամ օգտագործման տրամադրման դեպքում` աճուրդի (մրցույթի) վերաբերյալ արձանագրության, իրավասու մարմնի որոշման, գույքի օտարման (վարձակալության) պայմանագրի, պայմանագրի հավելված հանդիսացող հողամասի և շինությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրամանով հաստատված ձևի հատակագծերի հիման վրա.

ե) սույն կարգի IV.1 բաժնով նախատեսված դեպքում՝ օրինականացման որոշման, հաշվառված հողամասի և կառույցի հատակագծի ու տեղական տուրքի վճարման կամ օրենքի 2-րդ հոդվածի 3.2-րդ մասով նախատեսված՝ պետական բյուջեի միջոցներով շինարարության ֆինանսավորման կամ համաֆինանսավորման հիմքով տուրքի վճարման պարտավորությունից ազատվելու մասին՝ օրինականացման որոշման մեջ նշված տվյալների հիման վրա՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով։

(6-րդ կետը փոփ. 30.04.09 N 463-Ն, խմբ., փոփ. 03.06.10 N 816-Ն, փոփ. 14.07.11 N 981-Ն, 26.01.12 N 131-Ն, լրաց. 15.10.26 N 1505-Ն)

7. Uույն կարգով չօրինականացված կամ սույն կարգով օրինականացման մերժման դեպքում ինքնակամ կառույցների նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ պարբերության պահանջները:

 

II. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԿԱՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

8. Քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում (տնամերձ, այգեգործական, ինչպեu նաև անհատական բնակելի տան կառուցման և uպաuարկման համար հողամաuեր) գտնվող` ինքնակամ կառուցված բնակելի նշանակության (անկախ դրանց ավարտվածության աստիճանից) շենքերը, շինությունները կարող են ճանաչվել օրինական, եթե դրանք բավարարում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով և սույն կարգով սահմանված օրինականացման պայմանները:

8.1. Քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում գտնվող օրինական շենքերում, շինություններում ինքնակամ բացված դռները և (կամ) պատուհանները, ինչպես նաև դռների և (կամ) պատուհանների ինքնակամ ձևափոխումները, եթե դրանք իրականացվել են կրող կամ արտաքին պատերի վրա կամ դրանց արդյունքում փոխվել են կրող կոնստրուկցիաները, կարող են ճանաչվել oրինական` դրանք իրականացրած անձի (անձանց) դիմումի հիման վրա` իրավասու մարմնի որոշմամբ, սույն բաժնով սահմանված կարգով:

(8.1 կետը լրաց. 25.04.08 N 407-Ն)

9. Հողամասի սեփականատերն ինքնակամ կառույցի օրինականացման նպատակով, ըuտ գույքի գտնվելու վայրի, պետք է դիմի համապատասխան համայնքի ղեկավարին:

Հողամասի սեփականատերը դիմումի հետ միասին պետք է ներկայացնի լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով տրված սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականը՝ ինքնակամ կառույցների համապատասխան նշումներով, իսկ համապատասխան նշումները չլինելու կամ հողամասի ընդհանուր համատեղ կամ բաժնային սեփականության դեպքում` ներկայացնում է նաև համապատասխանաբար ինքնակամ կառույցների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրամանով հաստատված ձևի հատակագիծը (հատակագծերը) և բոլոր սեփականատերերի գրավոր համաձայնությունները, ինչպես նաև ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր, իսկ ծածկագիր չլինելու դեպքում՝ իրավունքի պետական գրանցման վկայական կամ կառույցը հաշվառված լինելու մասին Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանք:

(9-րդ կետը փոփ. 30.04.09 N 463-Ն, 14.07.11 N 981-Ն, խմբ. 26.01.12 N 131-Ն, լրաց. 05.01.22 N 13-Ն)

10. Համայնքի ղեկավարը դիմումն ստանալուց հետո՝ սույն կարգի 8-րդ կետում նշված` ինքնակամ կառուցված բնակելի նշանակության կառույցների համար 30-օրյա ժամկետում ընդունում է դրանց օրինականացման կամ մերժման մասին որոշում:

(10-րդ կետը փոփ. 30.04.09 N 463-Ն, 14.07.11 N 981-Ն)

11. Սույն կարգի 8-րդ կետում նշված ինքնակամ կառույցների օրինականացման մասին որոշման մեջ պարտադիր պետք է նշվեն`

ա) ֆիզիկական անձանց դեպքում` հողամասի uեփականատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը, իսկ իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը, գտնվելու վայրը,

բ) հողամասի գտնվելու վայրը (հասցեն),

գ) դրույթներ այն մասին, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,

դ) այն մասին, որ դրանք կառուցված չեն ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք,

ե) այն մասին, որ որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների` 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած,

զ) Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիրը, իսկ դրա բացակայության դեպքում՝ իրավունքի պետական գրանցման վկայականի կամ կառույցը հաշվառված լինելու մասին Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանքի վերաբերյալ տվյալներ:

(11-րդ կետը փոփ. 03.06.10 N 816-Ն, լրաց. 05.01.22 N 13-Ն)

12. Եթե հողամասին դեռևս տրամադրված չէ հասցե, ապա օրինականացման մասին որոշմամբ դրան` սահմանված կարգով տրամադրվում է նաև հասցե:

13. Ինքնակամ կառույցն օրինական ճանաչվելու դեպքում հողամասի սեփականատերը համապատաuխան բյուջե պետք է մուծի հետևյալ դրույքաչափերով վճարներ, բացառությամբ սույն կարգի 22.1-ին կետով նախատեսված դեպքերի`

ա) ինքնակամ կառուցված բնակելի տների և այգետնակների յուրաքանչյուր մեկ քառ. մետրի համար` բազային տուրքի 10-ապատիկի չափով.

բ) բնակելի տներին և այգետնակներին կից ինքնակամ կառուցված տնտեuական և oժանդակ կառույցների յուրաքանչյուր մեկ քառ. մետրի համար` քաղաքային համայնքներում` բազային տուրքի 10-ապատիկի, գյուղական համայնքներում` 6-ապատիկի չափով:

(13-րդ կետը լրաց. 03.06.10 N 816-Ն)

14. Քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամաuերում (տնամերձ, այգեգործական, անհատական բնակելի տան կառուցման և uպաuարկման համար հողամաuեր) ինքնակամ կառուցված հաuարակական և (կամ) արտադրական կառույցները (այդ թվում` կիսակառույց, անկախ դրանց ավարտվածության աստիճանից) կարող են ճանաչվել օրինական` սույն բաժնի 9, 10 և 11-րդ կետերով սահմանված պահանջներին համապատասխան, ընդ որում, համայնքի ղեկավարը դիմումն ստանալուց հետո՝ ինքնակամ կառուցված` մինչև 200 քառ. մետր հաuարակական կամ արտադրական նշանակության կառույցների համար` 30, իսկ 200 քառ. մետրից ավելիի դեպքում` 60-օրյա ժամկետում ընդունում է oրինականացման կամ մերժման մասին որոշում:

(14-րդ կետը փոփ. 30.04.09 N 463-Ն, 14.07.11 N 981-Ն)

15. Սույն կարգի 14-րդ կետում նշված ինքնակամ կառույցների օրինականացման մասին որոշման մեջ պարտադիր պետք է նշվեն սույն կարգի 11-րդ կետով նախատեսված տվյալները, ինչպես նաև`

ա) եթե օրինականացվող հասարակական և (կամ) արտադրական կառույցների մակերեսը գերազանցում է բնակելի կառույցների ընդհանուր մակերեսի 50 տոկոսը, բայց չի գերազանցում հողամասի չկառուցապատված մակերեսի 30 տոկոսը, ապա` հողամաuի գործառական կամ նպատակային նշանակության փոփոխության մասին տվյալները,

բ) եթե օրինականացվող հասարակական և (կամ) արտադրական կառույցների մակերեսը չի գերազանցում բնակելի կառույցների ընդհանուր մակերեսի 50 տոկոսը և հողամասի չկառուցապատված մակերեսի 30 տոկոսը, ապա` հողամաuի գործառական կամ նպատակային նշանակության փոփոխություն չի կատարվում:

16. Ինքնակամ կառույցն օրինական ճանաչվելու դեպքում` հողամասի սեփականատերը համապատաuխան բյուջե պետք է մուծի վճարներ` հետևյալ դրույքաչափերով`

ա) հաuարակական նշանակության կառույցների յուրաքանչյուր մեկ քառ. մետրի համար` բազային տուրքի 20-ապատիկի չափով.

բ) արտադրական նշանակության կառույցների յուրաքանչյուր մեկ քառ. մետրի համար` բազային տուրքի 15-ապատիկի չափով:

17. Քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հասարակական կամ արտադրական և այլ նշանակության հողամաuերում (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի) ինքնակամ կառուցված բնակելի, հաuարակական, արտադրական կառույցները (անկախ դրանց ավարտվածության աստիճանից) կարող են ճանաչվել օրինական` սույն կարգի 9, 10, 11 և 15-րդ կետերի պահանջներին համապատասխան:

18. Ինքնակամ կառույցն օրինական ճանաչվելու դեպքում` հողամասի սեփականատերը համապատաuխան բյուջե պետք է մուծի վճարներ` հետևյալ դրույքաչափերով, բացառությամբ սույն կարգի 22.1-ին և 22.2-րդ կետերով նախատեսված դեպքերի`

ա) ինքնակամ կառուցված բնակելի տների և այգետնակների, դրանց կից ինքնակամ կառուցված տնտեսական և օժանդակ կառույցների յուրաքանչյուր մեկ քառ. մետրի համար` սույն կարգի 13-րդ կետով սահմանված չափերով.

բ) հաuարակական նշանակության կառույցների յուրաքանչյուր մեկ քառ. մետրի համար` բազային տուրքի 20-ապատիկի չափով.

գ) արտադրական նշանակության կառույցների յուրաքանչյուր մեկ քառ. մետրի համար` բազային տուրքի 15-ապատիկի չափով.

դ) սույն կարգի 8.1-ին կետում նշված դեպքերում` ինքնակամ բացված կամ ձևափոխված յուրաքանչյուր դռան և (կամ) պատուհանի համար` բազային տուրքի 10-ապատիկի չափով:

(18-րդ կետը լրաց. 25.04.08 N 407-Ն, 03.06.10 N 816-Ն, փոփ. 14.07.11 N 981-Ն)

19. Քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեuական նշանակության հողամաuերի վրա ինքնակամ կառուցված բնակելի, հասարակական կամ արտադրական նշանակության կառույցները (անկախ դրանց ավարտվածության աստիճանից) կարող են ճանաչվել օրինական` սույն կարգի 9, 10 և 11-րդ կետերի պահանջներին համապատասխան, եթե դրանք բավարարում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիuի 11-ի «Քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերի վրա բնակելի, հասարակական, արտադրական նշանակության շենքերի ու շինությունների կառուցումը սահմանափակելու մասին» N 498 որոշմամբ սահմանված պայմանները:

20. Համայնքի ղեկավարը դիմումն ստանալուց հետո` ինքնակամ կառուցված` մինչև 200 քառ. մետր կառույցների համար` 30, իսկ 200 քառ. մետրից ավելիի դեպքում` 60-օրյա ժամկետում ընդունում է օրինականացման կամ մերժման մասին որոշում:

(20-րդ կետը փոփ. 30.04.09 N 463-Ն, 14.07.11 N 981-Ն)

21. Սույն կարգի 19-րդ կետում նշված ինքնակամ կառույցների օրինականացման մասին որոշման մեջ պարտադիր պետք է նշվեն սույն կարգի 9-րդ կետով նախատեսված տվյալները, ինչպես նաև` տվյալներ այն մասին, որ օրինականացումը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 11-ի «Քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերի վրա բնակելի, հասարակական, արտադրական նշանակության շենքերի ու շինությունների կառուցումը սահմանափակելու մասին» N 498 որոշմամբ սահմանված պայմաններին:

22. Ինքնակամ կառույցներն օրինական ճանաչվելու դեպքում` հողամասի սեփականատերը համապատասխան բյուջե պետք է մուծի վճարներ` հետևյալ դրույքաչափերով, բացառությամբ սույն կարգի 22.1-ին և 22.2 կետերով նախատեսված դեպքերի`

ա) ինքնակամ կառուցված բնակելի տների և այգետնակների յուրաքանչյուր մեկ քառ. մետրի համար` բազային տուրքի 10-ապատիկի չափով.

բ) սույն կետի «ա» ենթակետում նշված բնակելի տներին և այգետնակներին կից ինքնակամ կառուցված տնտեuական և oժանդակ շինությունների յուրաքանչյուր մեկ քառ. մետրի համար՝ քաղաքային համայնքներում բազային տուրքի 10-ապատիկի, գյուղական համայնքներում` 6-ապատիկի չափով.

գ) հաuարակական նշանակության կառույցների յուրաքանչյուր մեկ քառ. մետրի համար` բազային տուրքի 20-ապատիկի չափով.

դ) արտադրական, այդ թվում` գյուղատնտեսական արտադրական նշանակության կառույցների յուրաքանչյուր մեկ քառ. մետրի համար` բազային տուրքի 15-ապատիկի չափով:

(22-րդ կետը լրաց. 03.06.10 N 816-Ն, փոփ. 14.07.11 N 981-Ն)

22.1. Քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող տնամերձ, այգեգործական կամ անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասերում (բացառությամբ Երևան քաղաքում գտնվող հողամասերի) մինչև 2001 թվականի մայիսի 15-ը ինքնակամ կառուցված բնակելի նշանակության (այդ թվում` նաև տնտեսական և օժանդակ) շենքերը, շինություններն օրինական ճանաչվելու դեպքում սույն կարգի 13-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով, 18-րդ կետի «ա» ենթակետով, ինչպես նաև 22-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված վճարները չեն գանձվում:

(22.1 կետը լրաց. 03.06.10 N 816-Ն)

22.2. Քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա ինքնակամ կառուցված այն եկեղեցիները և եկեղեցապատկան կառույցները, որոնք համապատասխան համաձայնագրերի առկայությամբ նախատեսվում են անհատույց սեփականության իրավունքով հանձնել Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին), օրինական ճանաչվելու դեպքում սույն կարգի 18-րդ կետի «բ» ենթակետով և 22-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված վճարները չեն գանձվում:

(22.2 կետը լրաց. 14.07.11 N 981-Ն, փոփ. 16.02.12 N 151-Ն)

23. Եթե գյուղատնտեuական նշանակության հողամաuերի վրա ինքնակամ կառուցված բնակելի, հաuարակական կամ արտադրական նշանակության կառույցների օրինականացումը հանգեցնում է դրանցով զբաղեցված հողամասի նպատակային նշանակության փոփոխության անհրաժեշտության, ապա հողամասի սեփականատերը, բացի սույն կարգի 22-րդ կետով սահմանված վճարներից, պետք է վճարի նաև հողամաuերի կադաuտրային արժեքների` նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը, եթե հողամաuի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաuտրային արժեքն ավելի բարձր է, քան մինչև փոփոխումը:

24. (24-րդ կետն ուժը կորցրել է 03.06.10 N 816-Ն)

 

III. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԿԱՄ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԻՆՔՆԱԿԱՄ ՁԵՎԱՓՈԽՈՒՄՆԵՐԻ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄՆԵՐԻ OՐԻՆԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

25. Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերում` շենքերի ծավալից դուրս` բնակարանին կամ ոչ բնակելի տարածքին կից ինքնակամ իրականացված կառույցները (պատշգամբ, սենյակ, խոհանոց և այլն) շենքի տեխնիկական վիճակի մասին դրական եզրակացության առկայության դեպքում ճանաչվում են օրինական` համայնքի ղեկավարի որոշումներով:

Սույն կետով նախատեսված դեպքերում՝

ա) օրինականացվում են շենքում առկա՝ սույն կետով սահմանված բոլոր ինքնակամ կառույցները.

բ) օրինականացման վերաբերյալ որոշումները պետք է պարունակեն նաև անմիջականորեն շենքի (այդ թվում՝ սույն կետով սահմանված կառույցների) զբաղեցրած հողամասը շենքի բնակարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերին անհատույց` բաժնային սեփականության իրավունքով փոխանցելու վերաբերյալ նորմեր:

(25-րդ կետը փոփ. 30.04.09 N 463-Ն)

26. Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի բնակարաններում կամ ոչ բնակելի տարածքներում քաղաքացիների կամ իրավաբանական անձանց կողմից դռների և պատուհանների ինքնակամ ձևափոխումները, եթե այդ ձևափոխումներն իրականացված չեն աuտիճանավանդակների կամ շենքի արտաքին պատերի հաշվին, և չեն փոխվել կրող կոնստրուկցիաները և սեփականատերերի բաժնային սեփականությունը, ճանաչվում են օրինական` սույն որոշման հիման վրա, և դրանց նկատմամբ գույքային իրավունքները կարող են գրանցվել այդ ձևափոխումներն իրականացրած անձի (անձանց) դիմումի հիման վրա՝ առանց տվյալ շենքի մյուս սեփականատերերի համաձայնության: Դիմումին կից ներկայացվում է ինքնակամ կառույցի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրամանով հաստատված ձևի հատակագիծը:

(26-րդ կետը լրաց. 25.04.08 N 407-Ն, 26.01.12 N 131-Ն)

27. Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի բնակարաններում կամ ոչ բնակելի տարածքներում քաղաքացիների կամ իրավաբանական անձանց կողմից դռների և պատուհանների ինքնակամ ձևափոխումները, եթե այդ ձևափոխումներն իրականացված են աuտիճանավանդակների կամ շենքի արտաքին պատերի հաշվին, և (կամ) փոխվել են կրող կոնստրուկցիաները կամ պատերը և, եթե դրանց արդյունքում չի փոփոխվում սեփականատերերի բաժնային սեփականությունը, կարող են ճանաչվել oրինական` այդ ձևափոխումներն իրականացրած անձի (անձանց) դիմումի հիման վրա՝ իրավասու մարմնի որոշմամբ, սույն բաժնով սահմանված կարգով, առանց տվյալ շենքի մյուս սեփականատերերի համաձայնության: Դիմումին կից ներկայացվում է ինքնակամ կառույցի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրամանով հաստատված ձևի հատակագիծը:

(27-րդ կետը լրաց. 25.04.08 N 407-Ն, 26.01.12 N 131-Ն)

28. Բազմաբնակարան շենքի ծավալում կատարված ինքնակամ կառույցների՝ վերնասրահների, նկուղների, դռների, պատուհանների և շենքի ծավալում գտնվող այլ ձևափոխումների օրինականացման նպատակով (եթե դրանց արդյունքում փոփոխվում է սեփականատերերի բաժնային սեփականությունը) շենքի սեփականատերերը կամ նրանց լիազորած անձինք դիմում են համայնքի ղեկավարին` դիմումին կցելով շենքի բոլոր բնակարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերի համաձայնությունը, ինչպես նաև ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիրը, իսկ ծածկագիր չլինելու դեպքում՝ իրավունքի պետական գրանցման վկայական կամ կառույցը հաշվառված լինելու մասին Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանք:

(28-րդ կետը փոփ. 30.04.09 N 463-Ն, լրաց. 05.01.22 N 13-Ն)

29. Սույն կարգի 28-րդ կետում նշված բազմաբնակարան կամ uտորաբաժանված շենքում բնակարան կամ ոչ բնակելի տարածք կամ առկա բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների չափերը սույն բաժնով նախատեսված անշարժ գույքի օրինականացման հաշվին ավելացնելու կամ պակաuեցնելու կամ շենքի առկա բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների չափերը փոփոխելու` uեփականատերերի համաձայնությունը համարվում է նաև տվյալ uեփականատիրոջը պատկանող հողամաuի և ընդհանուր գույքի չափի ավելացման կամ պակաuեցման համաձայնություն:

30. Համայնքի ղեկավարը դիմումն ստանալուց հետո 30-օրյա ժամկետում ընդունում է օրինականացման կամ մերժման մասին որոշում:

(30-րդ կետը փոփ. 30.04.09 N 463-Ն)

31. Օրինականացման մասին որոշման մեջ պարտադիր պետք է նշվեն՝

ա) բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի և բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի գտնվելու վայրը (հասցեն),

բ) դրույթներ այն մասին, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,

գ) այն մասին, որ դրանք կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք,

դ) այն մասին, որ որոշման (բացառությամբ կարգի 25-րդ կետով նախատեսված ինքնակամ կառույցների օրինականացման մասին որոշումների) ընդունման օրվանից oրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարվելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած,

ե) Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիրը, իսկ դրա բացակայության դեպքում՝ իրավունքի պետական գրանցման վկայականի կամ կառույցը հաշվառված լինելու մասին Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանքի վերաբերյալ տվյալներ:

(31-րդ կետը լրաց. 06.09.07 N 1009-Ն, խմբ. 03.06.10 N 816-Ն, լրաց. 05.01.22 N 13-Ն)

31.1. (31.1 կետն ուժը կորցրել է 03.06.10 N 816-Ն)

32. Ինքնակամ կառույցներն օրինական ճանաչվելու դեպքում` դիմողը համապատասխան բյուջե պետք է մուծի վճարներ` հետևյալ դրույքաչափերով՝

ա) սույն կարգի 25-րդ կետում նշված դեպքերում յուրաքանչյուր մեկ քառ. մետրի համար՝ բազային տուրքի 3-ապատիկի չափով.

բ) սույն կարգի 27-րդ կետում նշված դեպքերում ինքնակամ ձևափոխված յուրաքանչյուր դռան և (կամ) պատուհանի համար` բազային տուրքի 10-ապատիկի չափով.

գ) սույն կարգի 28-րդ կետում նշված դեպքերում յուրաքանչյուր մեկ քառ. մետրի համար՝ բազային տուրքի 20-ապատիկի չափով:

(32-րդ կետը փոփ., լրաց. 25.04.08 N 407-Ն)

 

IV. ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՕՐԻՆԱԿԱՆԱՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՈՒՄԸ

 

33. Համայնքի ղեկավարը սեփական նախաձեռնությամբ ընդունում է որոշում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցներն օրինականացնելու կամ քանդելու մասին: Ինքնակամ կառույցի օրինականացման վերաբերյալ որոշմանը կցվում է օրինական ճանաչված կառույցի (կառույցների) պահպանման և սպասարկման համար առանձնացված հողամասի և շինությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրամանով հաստատված ձևի հատակագծերը, ինչպես նաև ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր, իսկ ծածկագիր չլինելու դեպքում՝ իրավունքի պետական գրանցման վկայական կամ կառույցը հաշվառված լինելու մասին Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանք:

Օրինականացման մասին որոշման մեջ նշվում են՝

ա) հողամասի գտնվելու վայրը (սահմանված կարգով տրամադրված հասցեն), դրա մակերեսը,

բ) հողամասի նպատակային կամ գործառական նշանակության փոփոխման դեպքում` տվյալներ՝ համապատասխան հիմնավորումներով,

գ) տվյալներ օրինականացված շենքի, շինության գործառական նշանակության մասին,

դ) տվյալներ օրինականացված շենքի, շինության՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու մասին,

ե) հաստատված՝ պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների՝ ծրագրի պայմաններին համապատասխանելու մասին տվյալներ,

զ) օրինականացված կառույցը և համապատասխան հողամասը՝ տվյալ կառույցն իրականացրած անձին գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) կամ սույն կարգի 34.2-րդ կետով նախատեսված դեպքում` վարձակալության իրավունքով տրամադրելու մասին գրավոր առաջարկություն անելու մասին տվյալները,

է) Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիրը, իսկ դրա բացակայության դեպքում՝ իրավունքի պետական գրանցման վկայականի կամ կառույցը հաշվառված լինելու մասին Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանքի վերաբերյալ տվյալներ:

(33-րդ կետը փոփ. 30.04.09 N 463-Ն, խմբ. 03.06.10 N 816-Ն, փոփ. 14.07.11 N 981-Ն, լրաց. 29.09.11 N 1520-Ն, փոփ. 26.01.12 N 131-Ն, լրաց. 05.01.22 N 13-Ն)

33.1. Սահմանել պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների սպասարկման և պահպանման համար կադաստրային արժեքով օտարվող հողամասերի առավելագույն չափ`

ա) ինքնակամ կառուցված բնակելի տների և այգետնակների համար` 1000 քառ. մետր,

բ) հասարակական նշանակության կառույցների համար` ինքնակամ կառույցով զբաղեցված տարածքի մակերեսի կրկնակին,

գ) արտադրական նշանակության կառույցների համար` ինքնակամ կառույցով զբաղեցված տարածքի մակերեսի եռակին:

(33.1-ին կետը լրաց. 24.05.12 N 650-Ն)

33.2. Որոշմամբ հաստատված` ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի 33.1-ին կետով սահմանված հողամասի առավելագույն մակերեսի չափից ավելի հողամասի տրամադրման դեպքերում ավելի մակերեսով հողամասի գինը սահմանվում է տվյալ հողամասի կադաստրային արժեքի եռապատիկի չափով:

(33.2-րդ կետը լրաց. 24.05.12 N 650-Ն)

34. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող` օրինական ճանաչված կառույցների նկատմամբ իրավունքների պետական գրանցումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում օրինականացման լիազոր մարմնի կողմից տվյալ կառույցը` սույն կարգի 35-րդ կետով սահմանված գներով (վարձավճարով), իսկ դրա համար սահմանված կարգով առանձնացված հողամասը` կադաստրային արժեքով, իսկ սույն կարգի 33.1-ին կետով սահմանված հողամասի առավելագույն մակերեսի չափից ավելի հողամասի տրամադրման դեպքերում` կադաստրային արժեքի եռապատիկի չափով (վարձակալության իրավունքով) ձեռք բերելու համար գրավոր առաջարկություն է արվում կառույցն իրականացրած անձին: Առաջարկության մեջ պարտադիր նշվում են անշարժ գույքի տվյալ միավորի հասցեն, կառույցների և հողամասի մակերեսները, առաջարկության ընդունման համար սույն կարգի 36-րդ կետով նախատեսված ժամկետը, հողամասի կադաստրային արժեքը (վարձավճարի չափը), ինչպես նաև կառույցի վաճառքի` սույն կարգի 35-րդ կետով սահմանված գները (վարձավճարները):

(34-րդ կետը լրաց. 29.09.11 N 1520-Ն, 24.05.12 N 650-Ն)

34.1. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի) կողմից կառուցված, ինչպես նաև համապատասխան համաձայնագրերով անհատույց սեփականության իրավունքով Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) հանձնվող ինքնակամ կառուցված եկեղեցիները և եկեղեցապատկան կառույցներն օրինական ճանաչվելու դեպքում սույն կարգի 35-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված վճարներ չեն գանձվում:

(34.1 կետը լրաց. 14.07.11 N 981-Ն, խմբ. 16.02.12 N 151-Ն)

34.2. Պետական կամ համայնքային սեփականության հողամասերում ինքնակամ կառույցներ համարվող ավտոտնակների, կրպակների, տաղավարների և այլ համանման ինքնակամ շինությունների օրինականացման ու տնօրինման դեպքերում` նշված շինությունները և դրանցով զբաղեցված ու սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ համապատասխան հողամասը սեփականության կամ վարձակալության իրավունքով տրամադրվում է ինքնակամ կառույցն իրականացրած անձին:

Ընդ որում, եթե ինքնակամ շինությունների և դրանցով զբաղեցված ու սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ համապատասխան հողամասի` սեփականության իրավունքով տրամադրումը հակասում է սահմանված կարգով հաստատված գլխավոր հատակագծերի, քաղաքաշինական գոտևորման նախագծերի, հողերի օգտագործման սխեմաների և քաղաքաշինական ծրագրերի պահանջներին, ապա սույն կետում նշված ինքնակամ կառույցները և դրանցով զբաղեցված ու սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ համապատասխան հողամասը տրամադրվում է վարձակալության իրավունքով:

(34.2-րդ կետը լրաց. 29.09.11 N 1520-Ն)

35. Սույն կարգի 34-րդ և 34.2-րդ կետերով նախատեսված ուղղակի վաճառքը կամ ուղղակի վարձակալությունը կատարվում է հետևյալ գներով (վարձավճարներով)`

ա) բնակելի տների, այգետնակների յուրաքանչյուր մեկ քառ. մետրի համար` բազային տուրքի 30-ապատիկի չափով.

բ) հաuարակական նշանակության կառույցների յուրաքանչյուր մեկ քառ. մետրի համար՝ բազային տուրքի 90-ապատիկի չափով.

գ) տնտեuական և oժանդակ շինությունների, ինչպես նաև արտադրական նշանակության կառույցների յուրաքանչյուր մեկ քառ. մետրի համար` բազային տուրքի 20-ապատիկի չափով.

դ) սույն կարգի 34.2-րդ կետի համաձայն` օրինականացված ավտոտնակների, կրպակների, տաղավարների և այլ համանման շինությունների օտարման դեպքում` յուրաքանչյուր մեկ քառ. մետրի համար` բազային տուրքի 10-ապատիկի չափով.

ե) սույն կետով նախատեսված կառույցների գնման դեպքում՝ համապատասխան հողամասի կադաստրային արժեքի, իսկ սույն կարգի 33.1-ին կետով սահմանված հողամասի առավելագույն մակերեսի չափից ավելի հողամասի տրամադրման դեպքերում` կադաստրային արժեքի եռապատիկի չափով.

զ) սույն կարգի 34.2-րդ կետի համաձայն` օրինականացված ավտոտնակները, կրպակները, տաղավարները և այլ համանման շինություններն ու համապատասխան հողամասը վարձակալության իրավունքով տրամադրելու դեպքում` համայնքի ավագանու կողմից սահմանված վարձավճարներով:

(35-րդ կետը խմբ., լրաց. 29.09.11 N 1520-Ն, լրաց. 24.05.12 N 650-Ն)

35.1. Սույն կարգի 35-րդ կետով սահմանված չափերով ձևավորված վաճառքի գնին (վարձավճարին) հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` վճարման անդորրագրերի հիման վրա:

(35.1 կետը լրաց. 03.06.10 N 816-Ն, 29.09.11 N 1520-Ն)

36. Ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում սույն կարգի 34-րդ կետով նախատեսված գնման (վարձակալության) նախապատվության առաջարկը չընդունվելու կամ գնման (վարձակալության) նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում օրինականացված կառույցի և դրա համար սահմանված կարգով առանձնացված հողամասի վաճառքի գները (վարձավճարները) չվճարելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում կրկին ներկայացվում է գրավոր առաջարկություն կառույցը վարձակալելու վերաբերյալ:

Սույն կետով նախատեսված կարգով բնակելի նշանակության անշարժ գույքի վարձակալն այդ գույքի գնման (վարձակալության) նախապատվության իրավունք ունի: Ընդ որում, գնման նախապատվության իրավունքն իրականացնելու դեպքում վարձակալը հողամասի համար պետք է վճարի իրացման պահին գործող կադաստրային արժեքը, իսկ սույն կարգի 33.1-ին կետով սահմանված հողամասի առավելագույն մակերեսի չափից ավելի հողամասի տրամադրման դեպքերում` կադաստրային արժեքի եռապատիկը, ինչպես նաև` կառույցների համար նախատեսված` սույն կարգով սահմանված վճարները:

(36-րդ կետը լրաց. 03.06.10 N 816-Ն, 29.09.11 N 1520-Ն, 24.05.12 N 650-Ն)

37. Ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից կառույցի վարձակալության իրավունքից ևս հրաժարվելու դեպքում այն վաճառվում կամ օգտագործման է տրամադրվում հրապարակային սակարկություններով՝ աճուրդի կամ մրցույթի ձևով, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

38. (38-րդ կետն ուժը կորցրել է 03.06.10 N 816-Ն)

39. Ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից, մինչև հրապարակային սակարկությունների մասին հայտարարության հրապարակումը, օրինականացված կառույցը և դրա համար սահմանված կարգով առանձնացված հողամասը սեփականության կամ վարձակալության իրավունքով ձեռք բերելու վերաբերյալ դիմում ներկայացվելու և դրանց վաճառքի գները կամ առնվազն երեք ամսվա համար հաշվարկված վարձավճարները վճարելու դեպքում օրինականացված կառույցը և դրա համար սահմանված կարգով առանձնացված հողամասն ուղղակի վաճառքով օտարվում են կամ ուղղակի ձևով տրամադրվում են վարձակալության ինքնակամ կառույցն իրականացրած անձին:

(39-րդ կետը խմբ. 03.06.10 N 816-Ն, լրաց. 29.09.11 N 1520-Ն)

40. Աճուրդի կամ մրցույթի կազմակերպմանը վերաբերող փաստաթղթերի փաթեթում ներառվում են սույն կարգով սահմանված՝ հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը`

ա) առուվաճառքի կամ վարձակալության պայմանագրի նախագիծը,

բ) օտարվող կամ վարձակալության իրավունքով տրամադրվող հողամասի և շինությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրամանով հաստատված ձևի հատակագծերը,

գ) կիսակառույց կառույցների դեպքում, դրանք ավարտին հասցնելու համար, սահմանված կարգով կազմված ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը:

(40-րդ կետը լրաց. 29.09.11 N 1520-Ն, փոփ. 26.01.12 N 131-Ն)

41. Աճուրդի մեկնարկային գինը սահմանվում է անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող լիցենզավորված անձի կողմից գնահատված շուկայական արժեքի չափով: Ընդ որում, հողամասի արժեքը հաշվարկվում է դրա՝ տվյալ պահին գործող կադաստրային արժեքով, իսկ սույն կարգի 33.1-ին կետով սահմանված հողամասի առավելագույն մակերեսի չափից ավելի հողամասի տրամադրման դեպքերում` կադաստրային արժեքի եռապատիկով:

(41-րդ կետը լրաց. 24.05.12 N 650-Ն)

42. Վարձակալությամբ կամ այլ իրավունքով գույքը տրամադրելու դեպքում՝ մրցույթի պայմաններում, որպես մեկնարկային գին սահմանվում է վարձավճարի (վճարի) նվազագույն չափը։

43. Եթե լիցենզավորված գնահատողի կողմից որոշված անշարժ գույքի շուկայական արժեքը չի գերազանցում սույն կարգի 34-րդ կետով նախատեսված գրավոր առաջարկում նշված գնի 80 տոկոսը, ապա օրինականացման լիազոր մարմինը, մինչև աճուրդի մասին հայտարարություն տալը, կրկին առաջարկում է տվյալ կառույցն իրականացրած անձին ձեռք բերել նշված անշարժ գույքը` դրա շուկայական արժեքով: Նշված առաջարկության` 10 աշխատանքային օրվա ընթացքում չընդունման դեպքում գույքը ենթակա է վաճառքի` աճուրդային կարգով:

43.1. Եթե պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում օրինականացվել է ինքնակամ կառույց, այդ կառույցն իրականացրած անձն անհայտ է և կառույցը որևէ անձի կողմից չի օգտագործվում, ապա օրինականացված կառույցն ու դրա համար առանձնացված հողամասը տնօրինվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(43.1 կետը լրաց. 03.06.10 N 816-Ն)

 

IV.1 ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3.2-ՐԴ ՄԱՍՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(բաժինը լրաց. 15.10.26 N 1505-Ն)

 

43.2. Սույն բաժինը կիրառվում է ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա ամբողջությամբ ինքնակամ կառույցների, այդ թվում՝ ամբողջությամբ ինքնակամ կիսակառույցների նկատմամբ՝ օրենքի 2-րդ հոդվածի 3.2-րդ մասով սահմանված պայմաններով։ Օրինականացման ենթակա է կառույցի՝ հաշվառմամբ հաստատված փաստացի ծավալը։ Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ամբողջությամբ կամ մասամբ գտնվող կառույցը սույն բաժնով սահմանված կարգով օրինականացման ենթակա չէ։ Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի նկատմամբ սույն բաժինը կիրառվում է, եթե շենքն ամբողջությամբ ինքնակամ կառույց է և համապատասխանում է օրենքի 2-րդ հոդվածի 3.2-րդ մասի պահանջներին։ Օրինական շենքում կամ դրան կից ինքնակամ կառույցի առկայությունն ինքնին հիմք չէ ամբողջ շենքը սույն բաժնով սահմանված կարգով օրինականացնելու համար։

43.3. Ինքնակամ կառույցն իրականացրած անձը կամ նրա ներկայացուցիչը գրավոր նախնական գնահատություն ստանալու համար համայնքի ղեկավարին, իսկ հակահրդեհային պահանջներին համապատասխանության վերաբերյալ եզրակացություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին (այսուհետ՝ տեսչական մարմին) ներկայացնում է դիմում։ Դիմումում նշվում են դիմողի անունը, ազգանունը կամ անվանումը, ծանուցման հասցեն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն՝ առկայության դեպքում, հողամասի սեփականատիրոջ տվյալները, հողամասի կադաստրային ծածկագիրը, սեփականության իրավունքի պետական գրանցման տվյալները և կառույցի հաշվառման հաստատումը հավաստող չափագրման ծածկագիրը։ Դիմողը դիմումին կից ներկայացնում է օրենքի 2-րդ հոդվածի 3.2-րդ մասով պահանջվող՝ կառույցի տեխնիկական վիճակի վերաբերյալ դրական եզրակացությունը՝ տրված քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման և հետազննման ծառայությունների մատուցման գործունեության լիցենզիա՝ կից շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության և անձնագրավորման համապատասխան ներդիր ունեցող անձի կամ կազմակերպության կողմից։ Եզրակացությունն առնվազն ներառում է կառույցի տեխնիկական վիճակի, կրող կոնստրուկցիաների հուսալիության և ամրության, սեյսմիկ անվտանգության ու անվտանգ շահագործման հնարավորության վերաբերյալ տվյալները։ Եզրակացության մեջ նշվում են գնահատման համար կիրառված քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերը և կատարված հետազննությունների ու հաշվարկների վերաբերյալ տվյալները։ Համայնքի ղեկավարին ներկայացվում է նաև հողամասի սեփականատիրոջ, իսկ ընդհանուր սեփականության դեպքում՝ բոլոր համասեփականատերերի գրավոր համաձայնությունը, եթե նրանք չեն ստորագրել դիմումը։ Ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի տնօրինում, դրա կազմի կամ բաժինների փոփոխություն ենթադրող դեպքերում ներկայացվում են Քաղաքացիական օրենսգրքի 192-րդ հոդվածով և 224-րդ հոդվածի 1-ին մասով պահանջվող համաձայնությունները, իսկ բազմաբնակարան շենքի ընդհանուր գույքի կառավարման վերաբերյալ որոշում պահանջվելու դեպքում՝ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով ընդունված որոշումը։ Ներկայացուցչի միջոցով դիմելու դեպքում ներկայացվում է նրա լիազորությունները հաստատող՝ օրենքով սահմանված կարգով տրված փաստաթուղթը։ Ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթը նոտարական կարգով վավերացվում է, եթե այդպիսի վավերացում պահանջվում է օրենքով։

Համայնքի ղեկավարին դիմողը ներկայացնում է նաև հողամասի նկատմամբ գրանցված բոլոր իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ Կադաստրի կոմիտեի տրամադրած՝ դիմումը ներկայացնելիս գործող միասնական տեղեկանքը՝ սույն կարգի 43.4-րդ կետի պահանջների պահպանմամբ։ Եթե միասնական տեղեկանքում նշված իրավունքի կամ սահմանափակման բովանդակությունը բավարար չէ օրինականացման կամ հետագա կառուցապատման թույլատրելիությունը գնահատելու համար, ապա դիմողը համայնքի ղեկավարի պատճառաբանված պահանջով ներկայացնում է այն սահմանող ակտը կամ պայմանագրի համապատասխան քաղվածքը՝ նույն կետի պահանջների պահպանմամբ։

Կիսակառույցի դեպքում համայնքի ղեկավարին ներկայացվող դիմումին կցվում է նաև հետագա կառուցապատման էսքիզային նախագիծ՝ հողամասում կառույցի տեղադրությամբ, առկա և նախատեսվող հատվածների տարանջատմամբ, հատակագծերով, կտրվածքներով, ճակատների գծագրերով, գործառնական նշանակությամբ, բարձրության, հարկայնության և մակերեսների ցուցանիշներով։ Նախկինում տրված և առաջարկվող կառուցապատման համար կիրառելի ճարտարապետահատակագծային առաջադրանքի (նախագծման թույլտվության) առկայության դեպքում դիմողը ներկայացնում է նաև այն՝ որպես դիմումի հավելված։ Էսքիզային նախագիծը ներկայացվում է հետագա կառուցապատման հնարավորությունը գնահատելու նպատակով։ Էսքիզային նախագծին կցվում են սույն կետում նշված լիցենզիան և համապատասխան ներդիրն ունեցող անձի կամ կազմակերպության նախնական տեխնիկական գնահատման արդյունքները՝ նախատեսվող կառուցապատման պայմաններում առկա հատվածի կրողունակության և սեյսմիկ անվտանգության ապահովման հնարավորության ու անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ։ Նշված արդյունքների ներկայացումը պարտադիր է։ Նախնական տեխնիկական գնահատման արդյունքները դիմողի ընտրությամբ ներկայացվում են առանձին փաստաթղթով կամ ներառվում են տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացության մեջ։ Դրանք չեն փոխարինում հետագա նախագծային հաշվարկներին ու փորձաքննությանը։

Գործող և առաջարկվող կառուցապատման համար կիրառելի ճարտարապետահատակագծային առաջադրանքի բացակայության դեպքում հողամասի սեփականատերը կամ նրա լիազորած անձը նախնական գնահատություն ստանալու դիմումի հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված՝ առաջադրանք տրամադրելու իրավասու մարմին է ներկայացնում նույն հավելվածի 47-րդ կետով նախատեսված հայտը՝ որոշման N 5 հավելվածի N 1-1 ձևով, և 48-րդ կետով նախատեսված փաստաթղթերը՝ բացառությամբ նույն որոշման N 1 հավելվածի 37-րդ կետով նախատեսված՝ առաջադրանք չպահանջող դեպքերի։ Եթե դիմումները ներկայացվում են տարբեր մարմինների, նախնական գնահատության դիմումում նշվում են առաջադրանքի հայտը ներկայացնելու տվյալները։

43.4. Սույն բաժնով նախատեսված դիմումները, տեղեկությունները և փաստաթղթերը համապատասխան մարմնին ներկայացնելու պարտականությունը կրում է դիմողը։ Փաստաթղթերի կրկնակի ներկայացումը չպահանջելու, տեղեկությունների հավաստիությունը ստուգելու և վարույթի մասնակիցների պարտականությունների նկատմամբ կիրառվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի պահանջները։

Համայնքի ղեկավարի գրավոր նախնական գնահատության մեջ նշվում են կիրառելի պարտադիր նորմերը, կառույցի փաստացի ցուցանիշները և օրենքի 2-րդ հոդվածի 3.2-րդ մասով նախատեսված խախտումների, դրանց վտանգի և սույն որոշման 2-րդ կետով նախատեսված օրինականացման արգելքների առկայությունը կամ բացակայությունը։ Հողամասի նշանակության կամ տարածական պլանավորման փաստաթղթի փոփոխություն պահանջվելու դեպքում խոչընդոտների բացակայության վերաբերյալ գնահատություն տրվում է միայն համապատասխան փոփոխությունն օրենսդրությամբ սահմանված կարգով կատարելուց հետո։ Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի դեպքում գնահատությունը ներառում է նաև շենքի և հողամասի նկատմամբ իրավունքների, ընդհանուր գույքի և սույն կարգի 43.3-րդ կետով պահանջվող համաձայնությունների կամ որոշումների ստուգման արդյունքները։

Գրավոր նախնական գնահատությունը ներառում է նաև հողամասի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների ազդեցությունը կառույցի օրինականացման ու նախատեսվող հետագա կառուցապատման վրա՝ հաշվի առնելով դրանց բովանդակությունը և օրենքով կամ պայմանագրով պահանջվող համաձայնությունները։ Գրանցված իրավունքը կամ սահմանափակումը խոչընդոտ է, եթե օրենքով, իրավասու մարմնի ակտով կամ պայմանագրով արգելվում է համապատասխան գործողությունը, բացակայում է դրա համար պահանջվող իրավատիրոջ համաձայնությունը կամ տվյալ գործողությամբ խախտվում են իրավատիրոջ իրավունքները կամ օրենքով պահպանվող շահերը։ Այլ դեպքերում իրավունքի կամ սահմանափակման առկայությունն ինքնին մերժման հիմք չէ։ Հետագա կառուցապատման դիրքորոշումը ձևավորելիս հաշվի են առնվում նաև սույն կարգի 43.3-րդ կետով նախատեսված նախնական տեխնիկական գնահատման արդյունքները։

Կիսակառույցի վերաբերյալ գրավոր նախնական գնահատությունը պարտադիր ներառում է նաև համայնքի ղեկավարի պատճառաբանված դիրքորոշումը՝ ներկայացված էսքիզային նախագծով նախատեսվող հետագա կառուցապատման թույլատրելիության և դրա նախագծման պայմանների վերաբերյալ։ Հետագա կառուցապատմանը նախագծման փուլում հավանություն տալը ձևակերպվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգով տրամադրված ճարտարապետահատակագծային առաջադրանքով կամ նախկինում տրված գործող առաջադրանքի՝ ներկայացված էսքիզային նախագծի համար կիրառելիությունը գրավոր հաստատելով։ Առաջադրանք չպահանջող դեպքում գնահատության մեջ նշվում են համապատասխան իրավական հիմքը և կիրառելի ելակետային փաստաթղթերը կամ տվյալները։

Առաջադրանքի կիրառելիությունը գնահատելիս ստուգվում են դրա գործողությունը, հողամասի և կառուցապատման նույնությունը, նախատեսվող նշանակությունն ու հարաչափերը, ինչպես նաև գործող քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերին, տարածական պլանավորման փաստաթղթերին, հողամասի նպատակային և գործառնական նշանակությանը, ինչպես նաև օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխանությունը։ Գնահատությանը կցվում են քննարկված էսքիզային նախագիծը և կիրառելի առաջադրանքը՝ որպես գնահատության անբաժանելի հավելվածներ, իսկ առաջադրանքի տրամադրումը մերժելու դեպքում՝ պատճառաբանված մերժումը։ Եթե N 596-Ն որոշման N 1 հավելվածի համաձայն առաջադրանքը տրամադրում է համայնքի ղեկավարից բացի այլ իրավասու մարմին, ապա առաջադրանքի տրամադրման կամ դրա կիրառելիության հաստատման հարցը լուծում է այդ մարմինը, իսկ նրա ընդունած փաստաթուղթը համայնքի ղեկավարը կցում է գրավոր նախնական գնահատությանը։ Նախնական գնահատությունը կամ օրինականացման որոշումը չեն վերականգնում կամ երկարաձգում առաջադրանքի գործողության ժամկետը։

Հետագա կառուցապատման վերաբերյալ բացասական դիրքորոշման մեջ նշվում են չկատարված պահանջները և դրանք հիմնավորող փաստական հանգամանքները։ Առաջարկվող հետագա կառուցապատման անթույլատրելիությունն ինքնին հաշվառված փաստացի հատվածի օրինականացումը մերժելու հիմք չէ, եթե այդ հատվածը համապատասխանում է օրենքի 2-րդ հոդվածի 3.2-րդ մասի պահանջներին և դրա նկատմամբ բացակայում են սույն որոշման 2-րդ կետով նախատեսված օրինականացման արգելքները։ Այդ դեպքում նախնական գնահատության մեջ առանձին արձանագրվում են օրինականացման խոչընդոտների բացակայությունը և հետագա կառուցապատմանը հավանություն չտալը։

43.5. Տեսչական մարմինը գնահատում է կառույցի համապատասխանությունը հակահրդեհային պահանջներին։ Կիսակառույցի դեպքում տեխնիկական վիճակի և հակահրդեհային պահանջներին համապատասխանության վերաբերյալ եզրակացություններում նշվում են գնահատված հատվածը, ավարտվածության փաստացի աստիճանը և օրենքի 2-րդ հոդվածի 3.2-րդ մասով պահանջվող գնահատման արդյունքները։ Կառույցի անավարտ լինելը չի վերացնում նույն մասով պահանջվող դրական եզրակացությունների անհրաժեշտությունը։ Դրանք չեն կարող փոխարինվել անվտանգության պահանջները հետագայում ապահովելու պայմանով տրված եզրակացությամբ և չեն հավաստում դեռևս չկառուցված հատվածների անվտանգությունը։

43.6. Համայնքի ղեկավարը և տեսչական մարմինն իրենց իրավասության սահմաններում դիմումը համապատասխան մարմնում մուտքագրվելու օրվանից՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված 30-օրյա առավելագույն ժամկետում, տրամադրում են համապատասխան գրավոր նախնական գնահատությունը կամ եզրակացությունը։ Բացասական գնահատությունը կամ եզրակացությունը պետք է պարունակի չկատարված իրավական պահանջը և այն հիմնավորող փաստական հանգամանքները։ Դիմումների և փաստաթղթերի թերությունների վերացումը, վարույթի ժամկետի հաշվարկը և երկարաձգումը, վարույթի կասեցումը և մասնակիցներին լսելը կատարվում են նույն օրենքով սահմանված հիմքերով և կարգով։ Ճարտարապետահատակագծային առաջադրանքի հայտը քննվում է նախնական գնահատության դիմումին զուգահեռ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված իրավասությունների, համաձայնեցումների, ժամկետների և փաստաթղթերի տրամադրման եղանակների պահպանմամբ։ Առաջադրանքի հայտի քննությունն ինքնին չի կասեցնում նախնական գնահատության տրամադրման ժամկետը։ Ժամկետի երկարաձգումը կամ վարույթի կասեցումը թույլատրվում է միայն օրենքով նախատեսված հիմքով։

43.7. Ինքնակամ կառույցն իրականացրած անձը կամ նրա ներկայացուցիչը մինչև 2027 թվականի դեկտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (այսուհետ՝ նախարարություն) է ներկայացնում օրենքի 2-րդ հոդվածի 3.2-րդ մասով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած օրինականացման ենթակա ինքնակամ շինությունների ցանկում (այսուհետ՝ ցանկ) ընդգրկվելու մասին դիմում՝ նշելով սույն կարգի 43.3-րդ կետով նախատեսված տվյալները։ Դիմողը ներկայացնում է կառույցի հաշվառման հաստատումը հավաստող չափագրման ծածկագիրը և դիմումին կից՝ օրենքի 2-րդ հոդվածի 3.2-րդ մասով նախատեսված տեխնիկական վիճակի վերաբերյալ դրական եզրակացությունը, տեսչական մարմնի՝ հակահրդեհային պահանջներին համապատասխանության վերաբերյալ դրական եզրակացությունը և համայնքի ղեկավարի գրավոր նախնական գնահատությունը՝ սույն կարգի 43.4-րդ կետով նախատեսված կից փաստաթղթերով։ Ներկայացուցչի միջոցով դիմելու դեպքում ներկայացվում է նրա լիազորությունները հաստատող՝ օրենքով սահմանված կարգով տրված փաստաթուղթը։ Տեղական տուրքի վճարման պարտավորությունից ազատվելու հիմքի առկայության դեպքում դիմողը նշում է պետական բյուջեի միջոցներով շինարարության ֆինանսավորման կամ համաֆինանսավորման հիմքը, ֆինանսավորող մարմինը և ներկայացնում այն հաստատող փաստաթղթերը՝ սույն կարգի 43.4-րդ կետի պահանջների պահպանմամբ։ Միայն փաստաթղթի գտնվելու աղբյուրը կամ այն նույնականացնող տվյալները նշելը չի փոխարինում սույն կետով պահանջվող փաստաթղթի ներկայացմանը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի։

43.8. Նախարարությունը դիմումը մուտքագրվելու օրվանից 30-օրյա առավելագույն ժամկետում ստուգում է ներկայացված տվյալների և փաստաթղթերի համապատասխանությունը օրենքի 2-րդ հոդվածի 3.2-րդ մասի պահանջներին և կառույցն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացվելիք ցանկի նախագծում կամ ընդունում է ցանկի նախագծում ընդգրկելը մերժելու մասին որոշում։ Դիմումի քննության ընթացքում կիրառվում են սույն կարգի 43.6-րդ կետով նախատեսված ընթացակարգային կանոնները։ Նախարարությունը ներկայացված տվյալների, փաստաթղթերի, եզրակացությունների և գնահատության միջև հակասությունները պարզաբանում է դրանք տրամադրած անձի կամ մարմնի միջոցով՝ չփոխարինելով մասնագիտական գնահատումը։ Դիմողը քննարկման արդյունքների մասին ծանուցվում է առձեռն կամ պատվիրված փոստով՝ հանձնման մասին ծանուցմամբ, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ էլեկտրոնային եղանակով՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի պահանջների պահպանմամբ։ Ծանուցման հանձնումը կամ ստացումը հաստատող տվյալները պահպանվում են վարույթի նյութերում։

43.9. Նախարարությունը ցանկի նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում մինչև 2028 թվականի հունվարի 10-ը՝ ցանկը մինչև 2028 թվականի փետրվարի 20-ը հաստատելու համար։ Սահմանված ժամկետում ներկայացված դիմումների հիման վրա հարուցված և դեռևս չավարտված վարույթների արդյունքներով ցանկի նախագիծը լրացվում է մինչև ցանկի հաստատումը՝ պահպանելով նշված վերջնաժամկետը։ Ցանկում նշվում են կառույցի գտնվելու վայրը, հողամասի սեփականատիրոջ և ինքնակամ կառույցն իրականացրած անձի տվյալները, իսկ ներկայացուցչի միջոցով դիմելու դեպքում նաև ներկայացուցչի տվյալները, հողամասի կադաստրային ծածկագիրը, կառույցի չափագրման ծածկագիրը, հաշվառված ծավալը և ավարտվածության աստիճանը, դրական եզրակացությունների և գրավոր նախնական գնահատության տվյալները, ինչպես նաև տեղական տուրքի վճարման պարտավորությունից օրենքով ազատվելու հիմքը՝ առկայության դեպքում։ Ցանկը հաստատելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում նախարարությունը համապատասխան համայնքի ղեկավարին է փոխանցում ցանկը և վարույթի նյութերը, իսկ դիմողին սույն կարգի 43.8-րդ կետով սահմանված կարգով ծանուցում է ցանկում ընդգրկվելու վերաբերյալ։ Ցանկում ընդգրկվելը չի փոխարինում օրինականացման մասին որոշմանը։

43.10. Ցանկում ընդգրկված կառույցի օրինականացման համար հողամասի սեփականատերը համայնքի ղեկավարին ներկայացնում է դիմում՝ նշելով սույն կարգի 43.3-րդ կետով նախատեսված տվյալները և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկի համապատասխան գրառումը։ Ներկայացուցչի միջոցով դիմելու դեպքում ներկայացվում է նրա լիազորությունները հաստատող՝ օրենքով սահմանված կարգով տրված փաստաթուղթը։ Տուրքի վճարման պարտավորությունից ազատվելու հիմքի առկայության դեպքում դիմողը նշում է այդ հիմքը՝ հղում կատարելով ցանկում առկա համապատասխան տվյալներին։ Դիմումը մուտքագրվելու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում համայնքի ղեկավարը նախ ստուգում է կառույցի՝ ցանկում ընդգրկված լինելը և դիմողի լիազորությունը, ապա դիմողին հայտնում է օրենքով սահմանված կարգով հաշվարկված տեղական տուրքի չափը և վճարման համար անհրաժեշտ տվյալները կամ տուրքի վճարման պարտավորությունից ազատվելու հիմքը։ Ցանկում ընդգրկված չլինելու դեպքում տուրքի վճարում չի պահանջվում, և դիմումը քննվում է սույն կարգի 43.11-րդ և 43.12-րդ կետերով սահմանված կարգով։ Մինչև օրինականացման մասին որոշման ընդունումը դիմողը վճարում է տուրքը և ներկայացնում վճարումը հաստատող փաստաթուղթը՝ սույն կարգի 43.4-րդ կետի պահանջների պահպանմամբ, եթե ազատված չէ տուրքի վճարման պարտավորությունից։

43.11. Համայնքի ղեկավարը սույն կարգի 43.10-րդ կետով նախատեսված դիմումը մուտքագրվելու օրվանից 30-օրյա առավելագույն ժամկետում ընդունում է կառույցն օրինականացնելու կամ օրինականացումը մերժելու մասին որոշում։ Դիմումի քննության ընթացքում կիրառվում են սույն կարգի 43.6-րդ կետով նախատեսված ընթացակարգային կանոնները։ Օրինականացման մասին որոշման մեջ նշվում են սեփականատիրոջ տվյալները, կառույցի հասցեն, հողամասի կադաստրային ծածկագիրը, կառույցի չափագրման ծածկագիրը, ցանկի համապատասխան գրառումը, օրինականացվող ծավալը և ավարտվածության աստիճանը, օրենքի պահանջների կատարման, տուրքի վճարման կամ դրա վճարման պարտավորությունից ազատվելու փաստական և իրավական հիմքերը։ Համայնքի ղեկավարը ստուգում է ցանկի գրառման և օրինականացման ներկայացված կառույցի նույնությունը, դիմողի իրավասությունը, տուրքի վճարումը կամ դրանից ազատման հիմքը, ինչպես նաև ցանկը հաստատելուց հետո սեփականատիրոջ, գրանցված իրավունքների և սահմանափակումների, կառույցի փաստացի ծավալի կամ անվտանգության վիճակի փոփոխությունները՝ սույն կարգի 43.12-րդ կետով սահմանված հիմքերի տեսանկյունից։ Ցանկը հաստատելիս գնահատված և չփոփոխված հանգամանքները կրկին չեն գնահատվում։ Եթե բացահայտվում են ցանկում ընդգրկելու հիմք հանդիսացած փաստաթղթերի ոչ հավաստիությունը կամ համապատասխան վարչական ակտի իրավաչափությունը կասկածի տակ դնող այլ նոր հանգամանքներ, համայնքի ղեկավարը նյութերը ներկայացնում է նախարարություն՝ իրավասու մարմնի կողմից վարչական ակտի՝ օրինականացման ենթակա ինքնակամ կառույցների ցանկի վերանայման հարցի լուծման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով։ Այդ հանգամանքն ինքնին չի դադարեցնում ցանկի համապատասխան գրառման գործողությունը և չի կասեցնում վարույթը։ Վարույթի կասեցման նկատմամբ կիրառվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով նախատեսված հիմքերն ու ընթացակարգերը։ Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի դեպքում որոշման մեջ նշվում է ամբողջությամբ ինքնակամ շենքի հաշվառված փաստացի ծավալի կազմը՝ ըստ հատակագծի։ Կիսակառույցի դեպքում այդ ծավալը ներառում է ամբողջությամբ ինքնակամ շենքի հաշվառված՝ փաստացի կառուցված հատվածը և չի ներառում չկառուցված ծավալները կամ օրինական շենքի ինքնակամ ձևափոխությունները։ Որոշմամբ չեն լուծվում գույքի պատկանելության վեճերը և չեն դադարեցվում երրորդ անձանց իրավունքները։ Կիսակառույցի դեպքում որոշման մեջ արտացոլվում է նաև սույն կարգի 43.4-րդ կետով նախատեսված՝ հետագա կառուցապատման վերաբերյալ դիրքորոշումը՝ համապատասխան փաստաթղթերի տվյալներով։ Կիսակառույցի նկատմամբ հետագա քաղաքաշինական գործունեությունը թույլատրելի համարվելու դեպքում որոշմանը կցվում է համապատասխան կառույցն ավարտին հասցնելու համար պահանջվող ճարտարապետահատակագծային առաջադրանքը։

Մինչև օրինականացման մասին որոշման ընդունումը համայնքի ղեկավարը «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով դիմում է Կադաստրի կոմիտե՝ անշարժ գույքի միավորի վերաբերյալ միասնական տեղեկանք ստանալու համար: Մինչև որոշման ընդունումը նոր փոփոխության մասին տեղեկություն ստացվելու դեպքում տվյալները ճշտվում են։ Միասնական տեղեկանքը ներառվում է վարույթի նյութերում։ Համայնքի ղեկավարի կողմից սույն կետով սահմանված ստուգման համար դիմողից նոր միասնական տեղեկանք չի պահանջվում։ Որոշմամբ չեն վերացվում կամ փոփոխվում գրանցված իրավունքներն ու սահմանափակումները՝ առանց օրենքով նախատեսված հիմքի։

43.12. Կառույցի օրինականացումը մերժվում է, եթե՝

1) կառույցն ընդգրկված չէ ցանկում կամ օրինականացման ներկայացված կառույցը չի համապատասխանում ցանկում և հաշվառման տվյալներում նույնականացված կառույցին՝ հաշվի առնելով սույն որոշման 2.1-ին կետը.

2) ցանկը հաստատելուց հետո առաջացած իրավական կամ փաստական փոփոխությամբ պայմանավորված՝ այլևս չի պահպանվում օրենքի 2-րդ հոդվածի 3.2-րդ մասով նախատեսված պայմանը կամ առաջացել է սույն որոշման 2-րդ կետով նախատեսված օրինականացման արգելք.

3) դիմողը չունի սույն կարգի 43.10-րդ կետով նախատեսված դիմումը ներկայացնելու իրավունք կամ չեն ներկայացվել այդ կետով պահանջվող տվյալներն ու փաստաթղթերը, և սահմանված կարգով թերությունը վերացնելու հնարավորություն ստանալուց հետո այն չի վերացվել.

4) մինչև որոշման ընդունումը չի վճարվել օրենքով սահմանված տեղական տուրքը, և բացակայում է դրա վճարման պարտավորությունից ազատվելու՝ օրենքի 2-րդ հոդվածի 3.2-րդ մասով նախատեսված հիմքը։

Սույն կետի 2-րդ ենթակետի հիմքով մերժելուց առաջ դիմողին տրվում է բացահայտված հանգամանքների վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու հնարավորություն։ Մերժման որոշման մեջ նշվում են փոփոխությունը, օրինականացմանը խոչընդոտող կոնկրետ իրավական պահանջը կամ արգելքը, այն սահմանող ակտը կամ պայմանագրային պայմանը և հաստատող փաստերը։ Գրանցված իրավունքի կամ սահմանափակման ազդեցությունը գնահատվում է սույն կարգի 43.4-րդ կետի պահանջներով։

Օրինականացումը մերժելու դեպքում վճարված տեղական տուրքի վերադարձն իրականացվում է «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 17-րդ հոդվածով սահմանված կարգով՝ վճարողի կողմից համայնքի ղեկավարին ներկայացված դիմումի հիման վրա՝ դիմումը ներկայացնելուն հաջորդող 30 աշխատանքային օրվա ընթացքում։ Մերժման որոշման մեջ դիմողը տեղեկացվում է տուրքի վերադարձի համար դիմելու իրավունքի և կարգի մասին։

43.13. Օրինականացման մասին որոշման հիման վրա գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացվում է սույն կարգի 6-րդ կետի «ե» ենթակետով և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով։ Օրինականացման կամ մերժման մասին որոշումը կադաստր վարող մարմին տրամադրվում է սույն որոշման 5-րդ կետով սահմանված կարգով։ Հաշվառումը կամ ցանկում ընդգրկվելն ինքնին հիմք չէ սեփականության իրավունքի պետական գրանցման համար։

Օրինականացված կիսակառույց ինքնակամ շինության հետագա շինարարությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգով համաձայնեցված և հաստատված նախագծային փաստաթղթերի ու շինարարության թույլտվության հիման վրա։ Նախագծումը կատարվում է սույն կարգի 43.4-րդ կետով նախատեսված կիրառելի առաջադրանքի պայմաններով՝ պահպանելով դրա գործողության ժամկետը, իսկ նոր առաջադրանքի անհրաժեշտության դեպքում՝ այն սահմանված կարգով ստանալուց հետո։ Նախնական գնահատությունը, էսքիզային նախագիծը և առաջադրանքը շինարարական աշխատանքներ կատարելու իրավունք չեն տալիս։ Նախագծային փաստաթղթերում արտացոլվում են օրինականացված հատվածի փաստացի վիճակը, հետագա կառուցման հետ դրա համատեղելիության, նախատեսվող բեռնվածքների պայմաններում կրողունակության և սեյսմակայունության տեխնիկական հիմնավորումը՝ կիրառելի նորմերով պահանջվող հետազննությունների, ինժեներաերկրաբանական տվյալների և հաշվարկների հիման վրա և անհրաժեշտության դեպքում՝ ուժեղացման լուծումները։ Նախագծային փաստաթղթերի փորձաքննությունն իրականացվում է օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով։ Օրինականացման համար տրված եզրակացությունները չեն փոխարինում հետագա շինարարության նախագծային փաստաթղթերին և դրանց փորձաքննությանը։

Շինարարության ավարտի փաստագրումը և շահագործման թույլտվության տրամադրումը, այդ թվում՝ բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի դեպքում, իրականացվում են «Քաղաքաշինության մասին» օրենքի 25-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգով։ Բնակարանների, ոչ բնակելի տարածքների և ընդհանուր գույքի նկատմամբ իրավունքների գրանցումն իրականացվում է Քաղաքացիական օրենսգրքի և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի պահանջներով։ Օրինականացման մասին որոշումը չի փոխարինում շինարարության թույլտվությանը, ավարտական ակտին կամ շահագործման թույլտվությանը և չի վերացնում դրանց համար օրենքով պահանջվող փաստաթղթերի ներկայացման պարտականությունը։

43.14. Սույն բաժնով նախատեսված դիմումները ներկայացվում են, իսկ դրանց քննարկման արդյունքում ընդունված փաստաթղթերը տրամադրվում են թղթային եղանակով՝ մինչև քաղաքաշինության ոլորտի էլեկտրոնային համակարգի համապատասխան գործառույթի ապահովմանն ուղղված միջոցառումների ավարտն ու համապատասխան գործառույթի ամբողջական գործարկումը։ Համակարգը գործարկող մարմնի պաշտոնական կայքում համապատասխան գործառույթի գործարկման և դրանից օգտվելու կարգի մասին հաղորդագրության հրապարակմանը հաջորդող օրվանից դիմումների ներկայացումը և դրանց քննարկումն իրականացվում են էլեկտրոնային եղանակով։ Մինչև էլեկտրոնային գործառույթի գործարկումը թղթային եղանակով հարուցված վարույթներն ավարտվում են թղթային եղանակով։ Այդ վարույթների նյութերն, անհրաժեշտության դեպքում, էլեկտրոնային համակարգ է մուտքագրում վարույթն իրականացնող մարմինը՝ առանց դիմողից դրանք կրկին պահանջելու։ Մարմինների միջև փաստաթղթերի փոխանցումն իրականացվում է պաշտոնական էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության միջոցով։ Սույն կետով նախատեսված անցումային կարգավորումը չի տարածվում Կադաստրի կոմիտեում ինքնակամ կառույցների հաշվառման, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման դիմումների և փաստաթղթերի ներկայացման, ինչպես նաև N 596-Ն որոշմամբ սահմանված քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման ընթացակարգերի վրա։ Դրանց համար պահպանվում են համապատասխան իրավական ակտերով սահմանված էլեկտրոնային կամ թղթային ընթացակարգերը։

 

V. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

44. Սույն կարգով նախատեսված ինքնակամ կառույցների օրինականացումը մերժվում է համապատասխան որոշմամբ, եթե՝

ա) դրանք չեն բավարարում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով և սույն կարգով սահմանված օրինականացման պայմանները.

բ) («բ» ենթակետն ուժը կորցրել է 25.04.08 N 407-Ն)

գ) («գ» ենթակետն ուժը կորցրել է 25.04.08 N 407-Ն)

դ) ներկայացված չէ հողամասի ընդհանուր համատեղ կամ բաժնային սեփականության, ինչպես նաև բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերում բոլոր սեփականատերերի` ինքնակամ կառույցների օրինականացման համար սույն կարգով նախատեսված գրավոր համաձայնությունը:

(44-րդ կետը փոփ. 25.04.08 N 407-Ն)

44.1. (44.1 կետն ուժը կորցրել է 03.06.10 N 816-Ն)

45. Արգելվում է ինքնակամ կառույցների օրինականացման` այլ պատճառներով մերժումը, այդ թվում` աննպատակահարմարության պատճառաբանությամբ:

46. Ինքնակամ կառույցների օրինականացման մերժման դեպքում դիմողին 5-oրյա ժամկետում գրավոր տեղյակ է պահվում մերժման պատճառների մաuին` մերժման համար հիմք հանդիսացող իրավական ակտի կոնկրետ նորմի պարտադիր նշումներով, առձեռն հանձնելու կամ փոuտով առաքելու միջոցով:

47. (47-րդ կետն ուժը կորցրել է 03.06.10 N 816-Ն)

(հավելվածը լրաց. 06.09.07 N 1009-Ն, լրաց., փոփ. 25.04.08 N 407-Ն, փոփ. 30.04.09 N 463-Ն, փոփ., խմբ., լրաց. 03.06.10 N 816-Ն, փոփ., լրաց. 14.07.11 N 981-Ն, լրաց., խմբ. 29.09.11 N 1520-Ն, փոփ., խմբ. 16.02.12 N 151-Ն, փոփ., խմբ., լրաց. 26.01.12 N 131-Ն, լրաց. 24.05.12 N 650-Ն, 05.01.22 N 13-Ն, 15.10.26 N 1505-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան