ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 405-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 662-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (20.10.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.10.12-2026.10.25 Պաշտոնական հրապարակման օրը 19.10.2026
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
13.10.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
13.10.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.10.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

13 հոկտեմբերի 2026 թ.

N 662-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 405-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1․ Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի մարտի 16-ի «Քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի Երևանում իրականացման լրացուցիչ պայմանների կարգը սահմանելու մասին» N 405-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը․

1) Որոշման վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Ի ԼՐՈՒՄՆ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՆՈՐՄԵՐԻ` ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՆՈՐՄԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

2) Որոշման նախաբանը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով`».

3) Որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«1. Սահմանել ի լրումն քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի` Երևան քաղաքում գործող նորմերի իրականացման լրացուցիչ պայմանները՝ համաձայն հավելվածի։».

4) Որոշման հավելվածի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․

«Ի ԼՐՈՒՄՆ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՆՈՐՄԵՐԻ` ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՆՈՐՄԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ»․

5) Որոշման հավելվածի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․

«1․ Սույն հավելվածով (այսուհետ` Կարգ) սահմանվում են ի լրումն քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի` Երևան քաղաքում գործող նորմերի իրականացման լրացուցիչ պայմանները (այսուհետ` լրացուցիչ պայմաններ):»․

6) Որոշման հավելվածի 7-րդ կետի 5-րդ ենթակետում լրացնել նոր «ժբ» պարբերություն՝ հետևյալ բովանդակությամբ.

«ժբ․ բարձր ռիսկայնության աստիճանի (IV կատեգորիա) կամ բարձրագույն ռիսկայնության աստիճանի (V կատեգորիա) օբյեկտների համար՝ նաև արագ արձագանքման կոդ (QR կոդ), որի հղումը պետք է ակտիվ և հասանելի լինի շինարարական աշխատանքների իրականացման ամբողջ ընթացքում և ապահովի հետևյալ տեղեկատվության հասանելիությունը՝ համաձայնեցված նախագծի ճարտարապետական մասը, իրավասու մարմնի կողմից տրամադրված քաղաքաշինական փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները, ինչպես նաև կառուցապատման օբյեկտի վերջնական տեսքը նկարագրող տարածական (եռաչափ) պատկեր՝ անօդաչու թռչող սարքով կատարված լուսանկարներում տեղակապված, որը պետք է ներառի նաև հաստատված նախագծով նախատեսված՝ օբյեկտին հարակից տարածքների կանաչապատումը:».

7) Որոշման հավելվածի 7-րդ կետի 5.2-րդ և 5.3-րդ ենթակետերում «4-րդ և 5-րդ աստիճանի ռիսկայնության օբյեկտների համար» բառերը փոխարինել «բարձր ռիսկայնության աստիճանի (IV կատեգորիա) կամ բարձրագույն ռիսկայնության աստիճանի (V կատեգորիա) օբյեկտների համար» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը տրամադրված շինարարության կամ քանդման թույլտվությունների հիման վրա Կառուցապատողների կողմից շինարարական աշխատանքների իրականացման համար սույն որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետով Որոշման հավելվածի 7-րդ կետի 5-րդ ենթակետում լրացվող նոր «ժբ» պարբերությամբ սահմանված լրացուցիչ պայմանները գործում են 2026 թվականի նոյեմբերի 1-ից:

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2026 թ. հոկտեմբերի 13

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հոկտեմբերի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան