ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 685-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 61-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 02600539) «Երեք ար ստրատեգիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 00070386) 2026 թվականի սեպտեմբերի 9-ին կնքված՝ N 03/2026 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Սյունիքի մարզում մեղվաբուծության ոլորտի աստիճանական զարգացման ռազմավարական վերլուծության իրականացում` 4,700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի հունվարի 30-ի «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանին» ծրագրի մասին» N 61-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
23.10.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|