Basic information
Number
N 402-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (09.04.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2006.04.08/21(476) Հոդ.430
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
06.04.2006
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
06.04.2006
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
06.04.2006
Effective date
09.04.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 6 ապրիլի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 6 ապրիլի 2006 թվականի N 402-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 477 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կանոնադրությունը հաստատելու մասին» N 477 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝

որոշմամբ հաստատված կանոնադրության 31-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«ՀՀ ԳԱԱ-ի նախագահի պաշտոնը թափուր լինելու դեպքում, մինչև ՀՀ ԳԱԱ-ի նոր նախագահ ընտրվելը, ՀՀ ԳԱԱ-ի նախագահի պաշտոնակատար է նշանակում Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. ապրիլի 6
Երևան