ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հոկտեմբերի 2026 թվականի N 1554-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի N 1325-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի «Հանրության իրազեկման և հանրային լսումների ծանուցման բովանդակությունը, հանրային լսումների ընթացակարգը, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացում շահագրգիռ հանրության կարծիքների, դիտողությունների և առաջարկությունների ներկայացման, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախնական համաձայնության կամ անհամաձայնության տրամադրման ընթացակարգը և ժամկետները սահմանելու մասին» N 1325-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 2-րդ կետում «հանրության մասնակցության» բառերը փոխարինել «շահագրգիռ հանրության մասնակցության» բառերով.
2) 8-րդ կետից հանել «շահագրգիռ» բառը.
3) 10-րդ և 31-րդ կետերում «շահագրգիռ հանրության իրազեկում» բառերը փոխարինել «հանրության իրազեկում» բառերով, «մամուլ, զանգվածային լրատվության այլ միջոցներ» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայք» բառերով.
4) 14-րդ կետում «շահագրգիռ հանրության ծանուցում» բառերը փոխարինել «հանրության ծանուցում» բառերով.
5) 17-րդ կետում «առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով.
6) 17-րդ և 38-րդ կետերում «մարզպետարանի» բառը փոխարինել «մարզպետի աշխատակազմի» բառերով.
7) 37-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«37. Փորձաքննական կենտրոնը ծանուցումը հրապարակում է http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, ինչպես նաև ապահովում է ծանուցման տեղադրումը լիազոր մարմնի պաշտոնական կայքում:».
8) 47-րդ կետից հանել «շահագրգիռ» բառը.
9) 54-րդ կետում «հանրության կարծիքները» բառերը փոխարինել «շահագրգիռ հանրության կարծիքները» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
|
Երևան |
|
29.10.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հոկտեմբերի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|