ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հոկտեմբերի 2026 թվականի N 1555-Ն
ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 11.1-ին հոդվածի 6-րդ մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկումը գնման գործընթացի միջոցով կազմակերպելու պահանջները՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
|
Երևան |
|
29.10.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 29-ի N 1555-Ն որոշման |
Պ Ա Հ Ա Ն Ջ Ն Ե Ր
ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ
1. Սույն պահանջներով սահմանվում են ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկումը գնման գործընթացի միջոցով կազմակերպելու դեպքում տրանսպորտային միջոցին ներկայացվող նվազագույն պահանջները և պայմանները։
2. Ներհամայնքային երթուղիները (բացառությամբ բազմաբնակավայր համայնքների բնակավայրերի միջև) սպասարկող բոլոր տրանսպորտային միջոցները պետք է մատչելի լինեն տեղաշարժվելու, տեսողության և լսողության խնդիրներ ունեցող անձանց (այսուհետ՝ հաշմանդամություն ունեցող անձ) և համապատասխանեն հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի կամ հարմարեցված ԳՕՍՏ 30478-96 ստանդարտի պահանջներին։
3. Ներհամայնքային երթուղիները սպասարկող բոլոր տրանսպորտային միջոցները պետք է բավարարեն «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» ՄՄ 018/2011 տեխնիկական կանոնակարգի պահանջները և կահավորված լինեն տեղորոշման համակարգով։
4. Գնման գործընթացի միջոցով կազմակերպվող ներհամայնքային երթուղիների սպասարկման ծառայությունների ձեռքբերման տեխնիկական բնութագրում տրանսպորտային միջոցների չափորոշիչները սահմանվում են համապատասխան համայնքի կողմից՝ համաձայն N 1 ձևի։
Ձև N 1
ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
|
NN ը/կ |
Անվանումը |
|
1. |
Ընդհանուր պահանջներ՝ - Շարժակազմի տիպ - Շարժակազմի տեսակ - Արտադրման տարեթիվ |
|
1) |
Տեղատարողություն՝ - ընդհանուր տեղատարողություն, ուղևոր - նստատեղերի քանակ, հատ - շարժակազմի սրահում հաշմանդամություն ունեցող անձանց համար կահավորված նստատեղերի քանակ, հատ |
|
2) |
Տրանսպորտային միջոցի եզրաչափեր |
|
ա. |
- երկարություն, մմ - լայնություն, մմ - բարձրություն, մմ |
|
3) |
Այլ չափեր |
|
ա. |
Հատակի բարձրությունը երթևեկելի մասից, մմ |
|
բ. |
Թույլատրելի առավելագույն քաշը ոչ ավելի, տոննա |
|
գ. |
Մոտեցման և հեռացման անկյուններ ոչ պակաս, աստիճան (՛) |
|
2. |
Շարժիչ |
|
1) |
Շարժիչի տեսակ |
|
2) |
Շարժիչի հզորություն, կՎտ |
|
3) |
Բնապահպանական դաս |
|
4) |
Օգտագործված վառելիքի տեսակ |
|
5) |
Շարժիչի տեղակայման վայրի պահանջներ |
|
6) |
Վառելիքի մատակարարման համակարգի պահանջներ |
|
7) |
Վառելիքի խնայողության պահանջներ |
|
3. |
Փոխանցման տուփ և ղեկային համակարգ |
|
1) |
Փոխանցման տուփ |
|
2) |
Կամրջակներ |
|
3) |
Ղեկային կառավարման համակարգ |
|
4. |
Կախոցներ |
|
5. |
Անիվներ |
|
1) |
Անվադողեր, տեսակ |
|
2) |
Անիվներ, չափսեր |
|
6. |
Արգելակման համակարգ |
|
1) |
Աշխատանքային ռեժիմի պահանջներ |
|
2) |
Կայանման ռեժիմի պահանջներ |
|
3) |
Պահեստային մասերի պահանջներ |
|
4) |
Օժանդակ պահանջներ |
|
7. |
Թափք |
|
1) |
Դռներ |
|
2) |
Բռնակներ և ձողեր |
|
3) |
Ուղևորի կողային դռան շարժիչ մեխանիզմ |
|
8. |
Սրահ |
|
1) |
Հատակ |
|
2) |
Ապակիներ՝ դիմապակի, կողային և հետևի ապակիներ |
|
3) |
Սրահի միջնորմ, վարորդի նստատեղի տարանջատում և դռների մուտք |
|
4) |
Էլեկտրոնային ենթակարգավորման սարքավորումների և տեղակայման համար սահմանված չափորոշիչներ |
|
5) |
Դուռը բացելու ազդանշան տալու վարորդի սեղմակոճակ |
|
6) |
Հաշմանդամություն ունեցող անձանց նստեցման-իջեցման մուտքի մատչելիության ապահովում |
|
7) |
Ուղևորների տեղեկատվական համակարգ |
|
8) |
Ուղևորների նստատեղեր, հատ |
|
9) |
Վարորդի խցիկ և աշխատանքային վայր |
|
10) |
Նստատեղերի դասավորվածության համապատասխանությունը տվյալ փոխադրմանը |
|
11) |
Նստատեղերի համար նախատեսված նյութ |
|
9. |
Տաքացման, հովացման և օդափոխության համակարգեր |
|
1) |
Նախնական տաքացում և ներքին ջեռուցման համակարգ |
|
2) |
Օդորակիչ և ջեռուցման համակարգ |
|
10. |
Էլեկտրասարքավորումներ |
|
1) |
Ցանցում անվանական լարումը, Վ |
|
2) |
Վերալիցքավորվող մարտկոցներ |
|
11. |
Արտաքին և ներքին լուսային սարքերի համապատասխանություն |
|
12․ |
Հակահրդեհային համակարգ |
|
1) |
Սրահում |
|
2) |
Վարորդի խցիկում |
|
13. |
Հետին տեսանելիության հայելի |
|
14. |
Քարշակ սարք |
|
15. |
Տրանսպորտային միջոցների գույնը՝ ըստ RAL կատալոգի |
|
16. |
Տրանսպորտային միջոցների քանակը, այդ թվում՝ պահուստային |
|
17. |
Անվտանգությանը ներկայացվող պահանջներ |
|
1) |
Տրանսպորտային միջոցի կառուցվածքի անվտանգության մասին վկայական |
|
2) |
Արտադրողի կողմից նախատեսված ցուցատախտակ կամ դրա համար նախատեսված հատված |
|
3) |
Վթարային ելքերի և նրանց կիրառման անհրաժեշտ միջոցներ |
|
18. |
Լրացուցիչ պահանջներ |
|
1) |
Տրանսպորտային միջոցի արտաքին դիզայն |
|
2) |
Այլ պահանջներ |
|
Հայաստանի Հանրապետության |
Լ. Մակունց |
|
29.10.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հոկտեմբերի 2026 թվական: