ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հոկտեմբերի 2026 թվականի N 1553-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի ապրիլի 10-ի «Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների ցանկը և սպասարկման տարածքները հաստատելու, սոցիալական պաշտպանության միասնական տեղեկատվական համակարգի սպասարկման և վարման լիազորված կազմակերպություն ճանաչելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 404-Ն որոշման 2-րդ կետում ««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամը» բառերը փոխարինել ««Բարեկեցության տեղեկատվական համակարգերի ձեռնարկություն» հիմնադրամը» բառերով։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու, Հայաստանի Հանրապետությանն անհատույց գույք օտարելու, «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամին գույք հանձնելու և «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին» N 899-Ն որոշման վերնագրում և 4-րդ կետում ««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն»» բառերը փոխարինել ««Բարեկեցության տեղեկատվական համակարգերի ձեռնարկություն»» բառերով։
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի «Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը սահմանելու մասին» N 1381-Ն որոշման հավելվածի 5-րդ կետում ««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն»» բառերը փոխարինել ««Բարեկեցության տեղեկատվական համակարգերի ձեռնարկություն»» բառերով։
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի «Անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգը և պայմանները հաստատելու մասին» N 1264-Ն որոշման հավելվածի 15-րդ կետում ««Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ին» և ««Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ը» բառերը փոխարինել համապատասխանաբար ««Բարեկեցության տեղեկատվական համակարգերի ձեռնարկություն» հիմնադրամին» և ««Բարեկեցության տեղեկատվական համակարգերի ձեռնարկություն» հիմնադրամը» բառերով։
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի «Ընտանիքի անապահովության գնահատման կարգը, պայմանները, տվյալների ու դրանք տրամադրող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ցանկը, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից տվյալներն ստանալու և տրամադրելու, անապահովության նպաստի և հրատապ օգնության նշանակման, վճարման և ավելի վճարված գումարները վերադարձնելու ժամանակացույցը կազմելու կարգերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու, 2025 թվականի անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմը, անապահովության նպաստի և հրատապ օգնության չափերը, անապահովության նպաստի նվազագույն չափը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն, 2014 թվականի ապրիլի 23-ի N 495-Ն, 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն, 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն, 2021 թվականի նոյեմբերի 4-ի N 1784-Ն, 2021 թվականի հուլիսի 15-ի N 1169-Ն, 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն, 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 1122-Ն, 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1105-Ն, 2024 թվականի հունիսի 27-ի N 1004-Ն, 2015 թվականի օգոստոսի 31-ի N 984-Ն, 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1711-Ն, 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն, 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1061-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 27-Ն որոշման 2-րդ կետում ««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն»» բառերը փոխարինել ««Բարեկեցության տեղեկատվական համակարգերի ձեռնարկություն»» բառերով:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի փետրվարի 19-ի «Սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության հավաստագրման կարգը, պայմանները, հավաստագրի կասեցման, ինչպես նաև հավաստագրված անձանց ռեեստրի վարման կարգը հաստատելու մասին» N 195-Ն որոշման 2-րդ կետում ««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն»» բառերը փոխարինել ««Բարեկեցության տեղեկատվական համակարգերի ձեռնարկություն»» բառերով:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգից տվյալներ տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 713-Ն որոշման հավելվածի 2-րդ կետում ««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն»» բառերը փոխարինել ««Բարեկեցության տեղեկատվական համակարգերի ձեռնարկություն»» բառերով:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
29.10.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հոկտեմբերի 2026 թվական: