ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ-ՈՒՄ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՑԱՆԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1576-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (31.10.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 30.10.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.10.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.10.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.10.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հոկտեմբերի 2026 թվականի N 1576-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՑԱՆԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 396.1-ին հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում դրոշմավորման փորձնական ծրագրի շրջանակում դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի։

2. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում սույն որոշման N 1 հավելվածով հաստատված ցանկում ներառված ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը (այսուհետ ծրագիր)՝ համաձայն N 2 հավելվածի։

3. Սահմանել, որ՝

1) ծրագրի իրականացման լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն է.

2) ծրագիրը և ծրագրի արդյունքների գնահատումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և «Ի-ՄԱՐԿ» սահմանափակ պատասխանատվությամբ (Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Չարենցի փողոց 70/8, պետական գրանցման համարը՝ 269.110.1117158, հարկ վճարողի հաշվառման համարը՝ 02284645) ընկերության կողմից` 2026 թվականի նոյեմբերի 1-ից 30-ը ներառյալ՝ սույն որոշման N 1 հավելվածով հաստատված ցանկում ներառված ապրանքների համար.

3) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված ժամկետի ավարտի օրվան հաջորդող տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացնում ծրագրի գնահատման արդյունքները։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

30.10.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2026 թվականի

հոկտեմբերի 29-ի N 1576-Լ որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

1․ Սույն որոշմամբ հաստատվող փորձնական ծրագրի շրջանակում ներառված ապրանքներն են՝

 

NN

ը/կ

Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ

Ապրանքախմբի անվանումը

Ապրանքախմբի

համառոտ անվանումը

1.

2827 20 000 0

Կալցիումի քլորիդ

Բժշկական

արտադրատեսակներ

2.

2905 45 000 9

Այլ գլիցերին

Բժշկական

արտադրատեսակներ

3.

2933 29 900 0

Միացություններ հետերոցիկլային՝ միայն ազոտի

հետերաատոմ(ներ) պարունակող

Բժշկական

արտադրատեսակներ

4.

2941 10 000 0

2941 90 000 9

Հակաբիոտիկներ. Պենիցիլիններ և դրանց ածանցյալներ, որոնք ունեն պենիցիլանաթթվի կառուցվածք, ինչպես նաև այդ միացությունների

աղերը, այլ հակաբիոտիկներ

Բժշկական արտադրատեսակներ

5.

3001 90 200 0

Գեղձեր և այլ օրգաններ՝ նախատեսված օրգանաբուժության համար, չորացրած, մանրացրած կամ չմանրացրած, այդ թվում՝ փոշիացրած. գեղձերի և այլ օրգանների կամ դրանց արտազատուկների լուծամզվածքներ՝ նախատեսված օրգանաբուժության համար, հեպարին և դրա աղերը, մարդկային և կենդանական ծագում ունեցող այլ նյութեր՝ պատրաստված թերապևտիկ կամ կանխարգելիչ նպատակներով օգտագործման համար, այլ տեղում

չնշված կամ չներառված

Բժշկական արտադրատեսակներ

6.

3002 90 100 0

Արյուն մարդկային. կենդանական արյուն՝ պատրաստված թերապևտիկ, կանխարգելիչ կամ ախտորոշման նպատակներով օգտագործելու համար. շիճուկներ իմունային, արյան այլ թորամասեր ու իմունաբանական նյութեր՝ ձևափոխված կամ չձևափոխված, այդ թվում՝

բիոտեխնոլոգիական ճանապարհով ստացված.

պատվաստանյութեր, թույներ, միկրոօրգանիզմների կուլտուրաներ (բացի խմորասնկերից) և նույնանման նյութեր. բջջային

կուլտուրաներ՝ ձևափոխված կամ չձևափոխված

Բժշկական արտադրատեսակներ

7.

3005

Բամբակ, թանզիֆ, վիրակապեր և համանման արտադրատեսակներ (օրինակ՝ վիրակապական նյութեր, կպչուն սպեղանիներ, թրջոցներ)՝ ներծծված կամ պատված դեղագործական նյութերով կամ մանրածախ վաճառքի համար նախատեսված ձևերով կամ փաթեթավորումներով փաթեթավորված, որոնք նախատեսված են բժշկության, վիրաբուժության, ստոմատոլոգիայի կամ անասնաբուժության մեջ օգտագործելու

համար

Բժշկական արտադրատեսակներ

8.

3006 10 100 0

3006 10 300 9

3006 10 900 0

3006 40 000 0

3006 50 000 0

3006 70 000 0

3006 91 000 0

Դեղագործական արտադրանք. աղելար՝ վիրաբուժական, մանրէազերծ, նույնանման մանրէազերծ նյութեր՝ կարեր դնելու համար (ներառյալ՝ մանրէազերծ ներծծվող վիրաբուժական կամ ատամնաբուժական թելերը) և մանրէազերծ հարակցային գործվածքներ՝ վերքերի վիրաբուժական փակման համար. լամինարիա մանրէազերծ և վիրախծուծներ՝ լամինարիայից, մանրէազերծ. մանրէազերծ ներծծվող վիրաբուժական կամ ատամնաբուժական արյունականգ միջոցներ (հեմոստատիկներ). վիրաբուժական կամ ատամնաբուժական մանրէազերծ հարակցային պատնեշներ՝ ներծծվող կամ չներծծվող, ցեմենտներ ատամի և այլ նյութեր ատամնալցման համար. ցեմենտներ՝ ոսկրերը վերականգնող, պայուսակներ սանիտարական և հավաքածուներ՝ առաջին օգնություն ցուցաբերելու համար, պատրաստուկներ դոնդողի տեսքով, որոնք նախատեսված են բժշկության կամ անասնաբուժության մեջ վիրահատությունների կամ ֆիզիկական հետազոտությունների ժամանակ մարմնի մասերի համար որպես քսայուղեր կամ մարմնի և բժշկական գործիքների միջև որպես կապակցող ագենտներ օգտագործելու համար, հարմարանքներ, որոնք նույնացվում են որովայնային խոռոչի բացվածքների համար

օգտագործվող հարմարանքների հետ

Բժշկական արտադրատեսակներ

9.

3507 90 900 0

Ֆերմենտներ. ֆերմենտային պատրաստուկներ՝ այլ տեղում չնշված կամ չներառված

Բժշկական արտադրատեսակներ

10.

3808 94 100 0

3808 94 300 0

3808 94 800 0

Ինսեկտիցիդներ, ախտահանող ու նույնանման միջոցներ

Հակասեպտիկ և

ախտահանիչ միջոցներ

11.

3821 00 000 0

Միկրոօրգանիզմների աճեցման համար

նախատեսված կուլտուրային միջավայրեր

Բժշկական

արտադրատեսակներ

12.

3822

Հիմքի վրա ախտորոշիչ կամ լաբորատոր ռեագենտներ, պատրաստի ախտորոշիչ կամ լաբորատոր ռեագենտներ՝ հիմքի վրա կամ առանց հիմքի, չփաթեթավորված կամ հավաքածուներով փաթեթավորված, բացառությամբ 3006 ապրանքային դիրքի ապրանքների, ինչպես նաև

հավաստագրված ստանդարտ նմուշներ

Բժշկական արտադրատեսակներ

13.

3824 99 640 0

Դեղագործության կամ վիրաբուժության մեջ

կիրառվող այլ արտադրանք և բաղադրություններ

Բժշկական

արտադրատեսակներ

14.

3926 20 000 0

3926 90 970 9

Այլ արտադրատեսակներ պլաստմասսայից և

արտադրատեսակներ այլ նյութերից՝ նշված 3901- 3914 ապրանքային դիրքերում

Բժշկական արտադրատեսակներ

15.

4014

Արտադրատեսակներ՝ հիգիենիկ կամ դեղագործական (ներառյալ՝ ծծակները), վուլկանացրած ռետինից՝ բացի կոշտ ռետինից,

կցամասերով կոշտ ռետինից կամ առանց դրանց

Բժշկական արտադրատեսակներ

16.

4015 12 000

4015 19 000 0

Հագուստ և հագուստի պարագաներ (ներառյալ՝ ձեռնոցները, թաթմանները և կիսաձեռնոցները)՝ վուլկանացված ռետինից՝ բացի կոշտ ռետինից, այլ

նպատակների համար

Բժշկական արտադրատեսակներ

17.

4818 90

Զուգարանի թուղթ և նույնանման թուղթ, թաղանթանյութի բամբակ կամ թաղանթանյութի բամբակից քաթան՝ ստացված տնտեսական, կենցաղային կամ սանիտարահիգիենիկ նշանակության թաղանթանյութի մանրաթելերից, 36 սմ-ից ոչ ավելի լայնությամբ գլանափաթեթներով կամ կտրտած՝ ըստ չափի կամ ձևի. թաշկինակներ, կոսմետիկ անձեռոցիկներ, սրբիչներ, սփռոցներ, անձեռոցիկներ, սավաններ և կենցաղային-տնտեսական, սանիտարահիգիենիկ կամ բժշկական նշանակության նույնանման արտադրատեսակներ՝ թղթի զանգվածից, թղթից, թաղանթանյութի բամբակից կամ թաղանթանյութի

մանրաթելերից պատրաստված քաթանից

Բժշկական արտադրատեսակներ

18.

5603 12 900 0

Չգործված կտորեղեն՝ ներծծված կամ չներծծված,

պատվածքով կամ առանց պատվածքի, երկտակված կամ չերկտակված

Բժշկական արտադրատեսակներ

19.

6602 00 000 0

Ձեռնափայտեր, ձեռնափայտ-նստոցներ,

ճիպոտներ, մտրակներ ձիավարության համար և նույնանման արտադրատեսակներ

Բժշկական արտադրատեսակներ

20.

7010 10 000 0

Ապակե սրվակիկներ

Բժշկական

արտադրատեսակներ

21.

7017

Սպասք՝ ապակյա, լաբորատոր, հիգիենիկ կամ դեղագործական նպատակների համար,

աստիճանանշումով կամ առանց

աստիճանանշման, տրամաչափված կամ

չտրամաչափված

Բժշկական արտադրատեսակներ

22.

8421 39 200 8

8421 39 800 6

Կենտրոնախուսակներ, ներառյալ՝ կենտրոնախույս չորանոցները, սարքավորումներն ու սարքվածքները՝ հեղուկները և գազերը ֆիլտրելու կամ զտելու համար. սարքավորումներ և սարքվածքներ՝ այլ գազեր ֆիլտրելու կամ զտելու

համար

Բժշկական արտադրատեսակներ

23.

8539 49 000 0

Ուլտրամանուշակագույն կամ ինֆրակարմիր

ճառագայթման լամպեր, աղեղային լամպեր

Բժշկական

արտադրատեսակներ

24.

8713

Տեղաշարժվել չկարողացող մարդկանց համար սայլակներ՝ սարքավորված կամ չսարքավորված շարժիչով կամ տեղաշարժվելու համար նախատեսված այլ մեխանիկական

սարքվածքներով

Բժշկական արտադրատեսակներ

25.

9001 30 000 0

9001 40

9001 50

Կոնտակտային ոսպնյակներ, ոսպնյակներ՝ ապակյա ակնոցների համար, այլ նյութերից ոսպնյակներ ակնոցների համար

Բժշկական արտադրատեսակներ

26.

9004

Ակնոցներ, պաշտպանիչ ակնոցներ և նույնանման

օպտիկական սարքեր՝ շտկող, պաշտպանիչ կամ այլ

Բժշկական արտադրատեսակներ

27.

9018

Բժշկության, վիրաբուժության, ատամնաբուժության կամ անասնաբուժության մեջ օգտագործվող սարքեր և սարքվածքներ՝ ներառյալ սցինտիգրաֆիկական ապարատուրաները, էլեկտրաբժշկական այլ ապարատուրաներ և

տեսողությունը հետազոտելու սարքեր

Բժշկական արտադրատեսակներ

28.

9019

Սարքվածքներ մեքենաբուժության համար, մերսման ապարատներ, ունակությունների որոշման համար հոգեբանական թեստերի անցկացման ապարատուրա, օզոնային, թթվածնային և աերոզոլային թերապիայի ապարատուրա, արհեստական շնչառության կամ

այլ թերապևտիկ շնչառական ապարատներ

Բժշկական արտադրատեսակներ

29.

9021

Օրթոպեդիկ հարմարանքներ՝ ներառյալ հենակները, վիրաբուժական գոտիները և կալանդները, բեկակալները և այլ հարմարանքներ՝ կոտրվածքները բուժելու համար. մարմնի արհեստական մասեր, լսողական ապարատներ և այլ հարմարանքներ՝ մարմնի վրա կրելու, մոտը պահելու կամ մարմնի մեջ պատվաստվելու համար՝ օրգանի արատը կամ դրա

անաշխատունակությունը փոխհատուցելու համար

Բժշկական արտադրատեսակներ

30.

9022 12 000 0

9022 13 000 0

9022 14 000 0

9022 19 000 0

9022 21 000 0

9022 30 000 0

9022 90 000 0

Ապարատուրա՝ հիմնված ռենտգենյան, ալֆա, բետա, գամմա կամ այլ իոնացնող ճառագայթման

օգտագործման վրա, բժշկական, վիրաբուժական,

ատամնաբուժական կամ անասնաբուժական օգտագործման համար նախատեսված կամ չնախատեսված՝ ներառյալ ռենտգենագրական կամ ռադիոթերապևտիկ հետազոտությունների համար ապարատուրաները, ռենտգենյան խողովակները և ռենտգենյան ճառագայթման այլ գեներատորները, բարձր լարման գեներատորները, վահանները և կառավարման վահանակները, էկրանները, սեղանները, բազկաթոռները և նույնանման այլ արտադրատեսակներ՝ հետազոտության կամ

բուժման համար

Բժշկական արտադրատեսակներ

31.

9027 50 000 0

Գազա- կամ ծխաանալիզատորներ, այլ սարքեր և ապարատուրա՝ օպտիկական (ուլտրամանուշակագույն, սպեկտրի տեսանելի մասի, ինֆրակարմիր)

ճառագայթման վրա հիմնված

Բժշկական արտադրատեսակներ

32.

9402

Կահույք՝ բժշկական, վիրաբուժական, ատամնաբուժական կամ անասնաբուժական (օրինակ՝ վիրահատական սեղաններ, զննման համար սեղաններ, մեխանիկական հարմարանքներով հիվանդանոցային մահճակալներ, ատամնաբուժական բազկաթոռներ). վարսավիրական և նույնանման բազկաթոռներ՝ պտտելու և միաժամանակ բարձրացնելու և թեքելու հարմարանքներով.

վերոհիշյալ արտադրատեսակների մասեր

Բժշկական արտադրատեսակներ

33.

9403

Այլ կահույք և դրա մասերը

Բժշկական

արտադրատեսակներ

34.

9619 00 890

Կանացի հիգիենիկ միջադիրներ և խծուծներ (տամպոններ), խանձարուրներ, տակդիրներ և նույնանման արտադրատեսակներ՝ ցանկացած

նյութից

Բժշկական արտադրատեսակներ

35.

9620 00 000 9

Այլ մոնոհենարաններ, երկոտանիներ,

եռոտանիներ և նույնանման արտադրատեսակներ

Բժշկական

արտադրատեսակներ

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Լ. Մակունց


30.10.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2026 թվականի

հոկտեմբերի 29-ի N 1576-Լ որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

 

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Սույն ծրագրի նպատակն է՝ կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաները և մեթոդները՝ Հայաստանի Հանրապետությունում (այսուհետ՝ ՀՀ) ստեղծված թվային համակարգի միջոցով ավելի արդյունավետ դարձնել շրջանառվող ապրանքների հետագծելիությունը և վերահսկողությունը, որը գործում է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵԱՏՄ) օրենսդրությանը և կարգավորումներին համապատասխան, որն ինտեգրված է ԵԱՏՄ երկրների համանման համակարգերի հետ և հարթակ է ծառայում լրացուցիչ Ջի2Բի և Բի2Բի (G2B և B2B) թվային ծառայությունների զարգացմանը։

 

2. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

 

2. ՀՀ-ում ապրանքները սկսել են դրոշմավորվել 1997 թվականից։ Դրոշմավորումը կատարվել է ակցիզային դրոշմանիշերով և տարածվել է ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներից ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի վրա։ Սկսած 2013 թվականից ներդրվեց նաև դրոշմապիտակներով դրոշմավորման համակարգ, որը սկզբում տարածվեց ջրեղենի, ըմպելիքի, հյութերի և գարեջրի վրա։ 2014 թվականից դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում ավելացան նաև կաթնամթերքը, պահածոները, կոսմետիկ միջոցները, դեղերը, իսկ 2018 թվականից՝ ցանկում ներառվեցին նաև մակարոնային արտադրատեսակները, մսեղենը, յուղերը և այլն։

3. 2018 թվականի փետրվարի 2-ին Ալմաթիում ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների կողմից ստորագրվել է «ԵԱՏՄ նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագիրը: Համաձայնագրի հիմնական խնդիրը ԵԱՏՄ ամբողջ տարածքում մեքենայաընթեռնելի և միմյանց հետ փոխկապակցված նշաններով ապրանքների դրոշմավորման գործընթացների միասնականացումն է։ 2023 թվականից սկսած ՀՀ-ում փուլային եղանակով ներդրվեց նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգը, որը նախ տարածվեց ծխախոտի, ալկոհոլի, իսկ հետագայում նաև ջրերի, կաթնամթերքի և դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա մյուս ապրանքների վրա։

 

3. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

4. Ծրագրի հիմնական նպատակն է տեխնոլոգիական նոր լուծումների կիրառմամբ ՀՀ-ում ներդրված ապրանքների շրջանառության հետագծելիության էլեկտրոնային համակարգի միջոցով ունենալ շուկայում շրջանառվող ապրանքների նկատմամբ ճշգրիտ և իրատեսական պատկեր և խոչընդոտել անորակ և կեղծ ապրանքների տարածումը, ինչը լուրջ խնդիր է ինչպես սպառողների, այնպես էլ արտադրողների համար։

5. Ներկայումս առկա խնդիրներն են՝

1) ոչ բոլոր ապրանքներն են դրոշմավորման ենթակա, և դրանց շրջանառության և իրացման նկատմամբ անհրաժեշտ է հսկողական լրացուցիչ միջոցներ ներդնել.

2) չի ապահովվում ապրանքների շրջանառության ամբողջ շղթայի լիարժեք հետագծելիությունը.

3) ԵԱՏՄ անդամ պետություններ արտահանողների համար անհրաժեշտություն է առաջանում դրոշմավորել արտահանվող ապրանքները ԵԱՏՄ օրենսդրության համաձայն։

6. Ծրագրի իրագործմամբ առաջադրվում են մի շարք նպատակներ՝

1) պետության համար՝

ա. ստվերի նվազեցում և բիզնես միջավայրի առավել թափանցելիություն, բ. լրացուցիչ հարկային եկամուտներ,

գ. իրական ժամանակում վիճակագրական տվյալների առկայություն՝ երկրի կտրվածքով,

դ. ԵԱՏՄ երկրների վերահսկող մարմինների համագործակցության ավտոմատացում և համակարգում.

2) բիզնեսի համար՝

ա. թափանցիկ միջավայրում գործող մասնակիցների մրցունակության աճ՝ ստվերի կրճատման հաշվին,

բ. ՀՀ-ում գործող կարգավորումները ԵԱՏՄ կանոնակարգերի հետ ներդաշնակեցնելու արդյունքում պարզեցվելու է ապրանքների շրջանառությունը ԵԱՏՄ տարածքում,

գ. թվայնացման արդյունքում լոգիստիկ շղթայում ապրանքների տեղափոխման վերաբերյալ լրացուցիչ ծառայությունների մատուցման հնարավորության ստեղծում.

3) սպառողների համար՝

ա. կեղծ և անորակ ապրանքների շրջանառության սահմանափակման արդյունքում քաղաքացիների կյանքի և առողջության պաշտպանություն,

բ. հասարակական վերահսկողություն,

գ. սպառողների իրավունքների պաշտպանություն։

7. Ծրագրի իրականացումը նպատակ է հետապնդում ՀՀ-ում ստեղծել թվային էկոհամակարգ, որը ներդաշնակ ինտեգրված կլինի ԵԱՏՄ երկրների տնտեսության հետ և կծառայի ՀՀ-ում շրջանառվող ապրանքների քանակի և որակի իրական ժամանակում վերահսկողությանը (real-time trace and control)։ Ինչպես նաև համակարգը կնպաստի թվային տնտեսության հետագա զարգացմանը՝ հնարավորություն տալով ինտեգրվելու նաև այլ Ջի2Բի և Բի2Բի (G2B և B2B) էլեկտրոնային ծառայությունների հետ, օրինակ՝ էլեկտրոնային հարկային հաշիվներ, ռիսկերի գնահատում, շուկայի գնահատում, ապահովագրություն և այլն։

 

4. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

8. Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ներկայիս մակարդակը թույլ է տալիս ինչպես ավելի բարձր մակարդակով իրականացնել հետագծելիության և վերահսկողության գործառույթները, այնպես էլ համապատասխանացնել այդ գործառույթները ԵԱՏՄ օրենսդրությանը և ինտեգրել հայկական թվային լուծումները ԵԱՏՄ երկրների համակարգերի հետ։

9. Տվյալ ծրագիրը ՀՀ-ում Ապրանքների դրոշմավորման ավտոմատացված տեղեկատվական համակարգի (ԱԴԱՏՀ) արդիականացում է, որը կապահովի տվյալ որոշումով նախատեսվող ապրանքների շրջանառության հետագծելիությունը շրջանառության բոլոր փուլերում։

10. Ծրագրի իրականացման հիմք են հանդիսացել՝

1) «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագիրը՝ ստորագրված 2018 թվականի փետրվարի 2-ին.

2) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի բազային տեխնոլոգիական կազմակերպական մոդելի մասին» N 19 որոշումը:

11. Ապրանքների դրոշմավորման ավտոմատացված համակարգն իրենից ներկայացնում է կենտրոնացված տեղեկատվական ռեսուրս, որն ապահովում է նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա, հետագա օգտագործման և վերահսկման նպատակներով ՀՀ տարածքում արտադրված, ներմուծված և իրացված ապրանքների մասին տեղեկատվություն:

12. Ապրանքների դրոշմավորումն իրականացվելու է ապրանքի հատուկ տվյալների մատրիցային Data Matrix կոդով մակնշման միջոցով։ Թվային դրոշմավորման ծածկագիրը չկեղծվող է, ունիկալ և չկրկնվող ապրանքների յուրաքանչյուր միավորի համար։ Դրոշմավորման ծածկագրերը արտադրողներին և ներմուծողներին տրամադրելու է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 10-ի N 312-Լ որոշմամբ սահմանված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորը (այսուհետ՝ ազգային օպերատոր)՝ թվային եղանակով։

13. Ապրանքների հետագծելիությունը հիմնվում է ապրանքի միավորների կամ ապրանքների խմբաքանակի եզակի նույնականացման իրականացման վրա, ինչն ապահովում է միավորի կամ բեռների շարժի հետագծելիությունը բաշխման ամբողջ շղթայով՝ շրջանառության մեջ մտնելուց (արտադրություն կամ ներմուծում) մինչև շրջանառությունից դուրս գալը (վաճառք, արտադրական նպատակով օգտագործում, արտահանում կամ ոչնչացում): Այսպիսով, յուրաքանչյուր ապրանքի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է դառնում իրական ժամանակում շրջանառության բոլոր փուլերում:

14. ԱԴԱՏՀ-ի փոխգործակցությունը ապրանքների շրջանառության մասնակիցների տեղեկատվական համակարգերի հետ պետք է իրականացվի տեղեկատվական էլեկտրոնային ծառայությունների միջոցով՝ օգտագործելով պրոտոկոլներ և էլեկտրոնային փոխազդեցության միջերեսներ, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը օպերատորի կողմից տեղադրվում է ինտերնետում օպերատորի պաշտոնական կայքում:

15. Օպերատորի կողմից մշակված բջջային հավելվածը սպառողներին կօգնի հեշտությամբ ստուգել ապրանքի ծագման օրինականությունը և ունենալ ապրանքի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը՝ այսպիսով սահմանելով որակի նկատմամբ հասարակական անուղղակի վերահսկողություն։

16. Ապրանքների դրոշմավորման ավտոմատացված տեղեկատվական համակարգն ինտեգրվելու է հետևյալ էլեկտրոնային համակարգերին՝

1) ՊԵԿ-ի տեղեկատվական համակարգ.

2) Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի (ԷԿԵՆԳ) տեղեկատվական համակարգ.

3) այլ պետական համակարգերի հետ՝ ըստ անհրաժեշտության։

17. Ապրանքների շրջանառության մասնակիցների՝ այլ պետական տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական համակարգերի հետ ԱԴԱՏՀ-ի տեղեկատվական փոխգործակցությունը կիրականացվի ՀՀ կառավարության սահմանած կարգով:

18. Փորձնական ծրագրի ընթացքը հնարավորություն կընձեռի իրականացնելու՝

1) նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մեխանիզմների և տեղեկատվական համակարգի ֆունկցիոնալության (գործառույթների) փորձարկումը և գործընթացի հղկումը.

2) ծրագրի մասնակիցների արդյունավետ փոխգործակցության կազմակերպումը.

3) ծրագրի մասնակիցների տեղեկատվական համակարգերի ինտեգրումը և փորձարկումը օպերատորի տեղեկատվական համակարգի հետ.

4) դրոշմավորման ենթակա ապրանքների ապրանքաշրջանառության ամբողջ ցիկլի (դրոշմավորման ծածկագիր պատվիրելուց մինչև շրջանառությունից դուրս գալը) գործառույթների փորձարկումը և կարգավորումը։

 

5. ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԵՎ ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

19. Ծրագրի մասնակիցներն են հանդիսանում՝

1) ՊԵԿ-ը և այլ պետական մարմիններ, որոնք լիազորված են ծրագիրն իրականացնելու համար.

2) ապրանքաշրջանառության մասնակիցները.

3) տեղեկատվական համակարգի օպերատորը։

20. Ապրանքաշրջանառության մասնակիցները փորձնական ծրագրին մասնակցում են կամավոր հիմունքներով:

21. Ծրագրի իրականացման լիազորված մարմինը ՊԵԿ-ն է, որը կապահովի՝

1) ազգային օպերատորի հետ աշխատանքների համակարգումը.

2) ազգային օպերատորի հետ համատեղ փորձնական ծրագրի պլանի, ժամանակացույցի և մեթոդական առաջարկությունների մշակումը և հաստատումը.

3) փորձնական ծրագրի արդյունքների գնահատումը և ՀՀ կառավարություն ներկայացնելը:

22. Ազգային օպերատորը կապահովի՝

1) տեղեկատվական համակարգի պահանջների մշակումը.

2) համակարգի տեղեկատվական անվտանգության պահանջների մշակումը.

3) տեղեկատվական համակարգի ներդրումը և շահագործումը.

4) ծրագրի մասնակիցներին փորձնական ծրագրի շրջանակներում անհրաժեշտ քանակությամբ նույնականացման միջոցների տրամադրումը՝ անհատույց սկզբունքով։

 

6. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

23. Որպես ծրագրի իրականացման արդյունք ակնկալվում է հետևյալը՝

1) ունենալ մեկ դրոշմապիտակի ձև ամբողջ ԵԱՏՄ-ի համար, ինչը զգալիորեն կպարզեցնի ապրանքների արտադրման գործընթացը.

2) համակարգի ինտեգրումը համապատասխան պետական մարմինների հետ կապահովի ապրանքների շրջանառության ամբողջ ցիկլի վերահսկումը՝ արտադրությունից (կամ ներմուծումից) մինչև սպառում.

3) ապրանքների նույնականացում և, հետևաբար, շրջանառության վերահսկում մինչև մեկ հատի ճշտությամբ.

4) ապրանքների իսկության վերահսկում հանրության կողմից՝ հատուկ բջջային հավելվածի միջոցով.

5) հնարավոր կլինի շատ ավելի ճշգրիտ գնահատել շրջանառվող ապրանքների քանակը և, հետևաբար, զգալիորեն նվազեցնել ստվերը։

 

7. ԾՐԱԳՐԻ ՌԻՍԿԵՐԸ

 

24. Ինչպես ցանկացած ծրագիր, այս ծրագիրը նույնպես պարունակում է որոշակի ռիսկ։ Հնարավոր է, որ որոշ արտադրող կամ ներմուծող կազմակերպությունների համար տեխնիկական վերազինման անհրաժեշտություն լինի։

25. Չնայած նշված ռիսկին՝ կանխատեսվող դրական ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա զգալիորեն գերազանցում է ակնկալվող ծախսերը՝ հատկապես երկարաժամկետ հեռանկարում։

 

8. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԾԱԽՍԵՐԸ

 

26. ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորում չի նախատեսվում։

27. ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերում ծրագրի իրականացման նպատակով կատարվող փոփոխությունները լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջ չեն առաջացնելու։

28. Ծրագրի իրականացման ընթացքում դրոշմավորման ծածկագրերի տրամադրման հետ կապված ծախսերը իրականացնելու է օպերատորը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Լ. Մակունց


30.10.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան