ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 714-Ա
ԱՆԻ ԲԱԲԱՅԱՆԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով, աշխատանքային օրենսգրքի 174-րդ հոդվածի 4-րդ մասով և 200-րդ հոդվածի 2-րդ մասով՝
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Անի Բաբայանին 2026 թվականի նոյեմբերի 2-ից մինչև 2027 թվականի հուլիսի 2-ը ներառյալ տրամադրել ուսումնական արձակուրդ` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Օքսֆորդ քաղաքի Օքսֆորդի համալսարանի Բլավատնիկի կառավարման դպրոցում «Հանրային կառավարում» մագիստրոսական ծրագրով ուսանելու նպատակով՝ հիմնական աշխատավարձի պահպանմամբ:
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
31.10.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|