ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1070-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (03.11.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
02.11.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.11.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.11.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1070-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-9-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հունիսի 18-ի N 870-Ն որոշման 6-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի N 815-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կանոնադրության 47-րդ կետը`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անվանական կազմը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

02.11.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ


Հավելված

ՀՀ վարչապետի

N 1070-Ա որոշման

 

ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿԱԶՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության նախագահ (նախագահության նախագահ)

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ

Գեղամ Գևորգյան

- Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս

Աշոտ Սաղյան - Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս
Պավել Ավետիսյան

 - Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ

Բրյուս Բողոսյան - Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ասոցացված անդամ
Հայկ Սարգսյան - Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ասոցացված անդամ
Մարինա Աղայան

- Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ասոցացված անդամ

Աննա Մկրտչյան

- Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ասոցացված անդամ

Արսեն Առաքելյան

- Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ասոցացված անդամ

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Լ. Մակունց

02.11.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան