ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ի N 152-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1602-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (06.11.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.10.26-2026.11.08 Պաշտոնական հրապարակման օրը 05.11.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.11.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.11.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.11.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 նոյեմբերի 2026 թվականի N 1602-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ի N 152-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 21-ի «Իրավաբանական անձանց և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի սահմաններում ընդերքօգտագործման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվա կանի նոյեմբերի 13-ի N 1932-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 152-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

2) որոշման 1-ին կետում «անձանց և քաղաքացիներին» բառերը փոխարինել «և ֆիզիկական անձանց» բառերով.

3) որոշման հավելվածում՝

ա. վերնագրում «ԱՆՁԱՆՑ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ» բառերը փոխարինել «և ֆիզիկական անձանց» բառերով,

բ. 1-ին, 2-րդ կետերում «անձանց և քաղաքացիներին» բառերը փոխարինել «և ֆիզիկական անձանց» բառերով,

գ. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Իրավաբանական և ֆիզիկական անձինք, առանց ընդերքօգտագործման իրավունքի ձևավորման, իրենց սեփական հողամասերի սահմաններում, սույն հավելվածի 5-րդ և 6-րդ կետերին համապատասխան՝ տեղյակ պահելով լիազոր մարմնին, առանց հորատապայթեցման աշխատանքների կիրառման, կարող են իրականացնել պետական հաշվեկշռում չհաշվառված ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման հետևյալ աշխատանքները.

1) բացառապես շահույթ ստանալու նպատակ չհետապնդող՝ սեփական տնտեսական և կենցաղային կարիքների բավարարման նպատակով՝ մինչև երկու մետր խորությամբ, ինչպես նաև ստորերկրյա կառույցների շինարարություն՝ մինչև հինգ մետր խորությամբ.

2) շահույթ ստանալու նպատակով պինդ ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանում՝ օրացուցային տարվա ընթացքում առավելագույնը 20 խորանարդ մետր ծավալով.

3) շահույթ ստանալու նպատակով պինդ ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանում՝ բազմաբնակարան շենքերի և հասարակական շինությունների կառուցման դեպքում՝ օրենքով սահմանված կարգով հաստատված նախագծային փաստաթղթերում նշված խորությամբ:»,

դ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված աշխատանքների իրականացման համար օգտակար հանածոյի արդյունահանման, ինչպես նաև օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվություններ չեն պահանջվում, իսկ նշված աշխատանքներն իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձինք ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դեպքերում ընդերքօգտագործման վճար չեն վճարում։»,

ե. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված աշխատանքներն իրավունք ունեն իրականացնելու այն իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրա մասին գրավոր տեղեկացրել են լիազոր մարմնին՝ նշելով հողամասի կադաստրային ծածկագիրը, օգտակար հանածոյի անվանումը, դրա արդյունահանման նպատակը և ծավալները։»,

զ․ 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Գրությանը կից ներկայացվում է հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթի պատճենը, իսկ սույն կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված դեպքում՝ նաև օրենքով սահմանված կարգով հաստատված նախագծային փաստաթղթերի համապատասխան հատվածը, որը հնարավորություն կտա նույնականացնելու կառուցվող օբյեկտի նշանակությունը, հողային աշխատանքների տեղադրությունը, հատակագծային սահմանները, խորությունը և նախագծային ծավալները, ինչպես նաև շինարարության թույլտվության պատճենը, եթե տվյալ օբյեկտի կառուցման համար օրենսդրությամբ պահանջվում է շինարարության թույլտվություն։»,

է. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Լիազոր մարմինը գրությունը գրանցելուց հետո դրա մասին օրենքով սահմանված կարգով եռօրյա ժամկետում ծանուցում է դիմող իրավաբանական կամ ֆիզիկական անձին և նույն ժամկետում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին տրամադրում է սույն կարգի 5-րդ կետով նախատեսված տեղեկությունները, իսկ սույն կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված դեպքում՝ նաև սույն կարգի 6-րդ կետով նախատեսված համապատասխան փաստաթղթերը։»,

ը. 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերում «անձինք և քաղաքացիները» բառերը փոխարինել «ու ֆիզիկական անձինք» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

05.11.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 նոյեմբերի 2026 թվական: