ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 նոյեմբերի 2026 թվականի N 1603-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 8-րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել «ՄԱՍԻՎ ՊԱՐԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ ք. Երևան, Նոր Նորք, Ֆ. Նանսենի փողոց 24 շենք, 249 տարածք հասցեի 15.3 քառ. մետր մակերեսով պոմպակայանը և սարքավորումները (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 16022026-01-0328։ Գրանցված է շենքի կառուցման և սպասարկման համար հատկացված 0.22972 հա հողամասի և շենքի 4080.68 քառ. մետր մակերեսով ընդհանուր գույքի սեփականության իրավունքում սեփականատիրոջ 15/2116465 բաժնեմասը) և ք. Երևան, Նոր Նորք, Ֆ. Նանսենի փողոց 24 շենքի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 15072026-01-0391)՝ 17,120,000 դրամ շուկայական արժեքով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին։
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, «ՄԱՍԻՎ ՊԱՐԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի հետ համատեղ, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրի կնքման, նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման, պայմանագրից բխող գույքային իրավունքի պետական գրանցման աշխատանքները և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերն իրականացնել «ՄԱՍԻՎ ՊԱՐԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցների հաշվին.
2) սույն որոշման 1-ին կետում նշված գույքը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելուց հետո եռամսյա ժամկետում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համաձայնագիր՝ 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ու «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու նպատակով և իրականացնել գույքերի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
4. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանն ապահովել սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված համաձայնագրի նոտարական վավերացումը, դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի կատարումը:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
05.11.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի նոյեմբերի 5-ի N 1603-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
Ք. ԵՐԵՎԱՆ, ՆՈՐ ՆՈՐՔ, Ֆ. ՆԱՆՍԵՆԻ ՓՈՂՈՑ 24 ՇԵՆՔ, 249 ՏԱՐԱԾՔ ՀԱՍՑԵԻ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՈՒ Ք. ԵՐԵՎԱՆ, ՆՈՐ ՆՈՐՔ, Ֆ. ՆԱՆՍԵՆԻ ՓՈՂՈՑ 24 ՇԵՆՔԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ
|
NN ը/կ |
Անվանումը |
Չափի միավորը |
Քանակը/ զբաղեցրած մակերեսը |
Միավորի արժեքը (ՀՀ դրամ) |
Ընդհանուր շուկայական արժեքը (ՀՀ դրամ) |
|
1. |
Երևան, Նոր Նորք, Ֆ. Նանսենի փողոց 24 շենք, 249 տարածք հասցեի պոմպակայան |
քառ. մ |
15,3 |
289,542 |
4,430,000 |
|
2. |
Պոմպային կայանք, մեմբրանային ճնշումային բաքով, 3 պոմպով Grundfos, Q=10,0 մ3/ժամ, H= 60մ, N=3կՎտ |
լրակազմ |
1 |
4,276,346 |
4,276,346 |
|
3. |
Ֆիլտր Փ65մմ |
հատ |
1 |
59,756 |
59,756 |
|
4. |
Սողնակ Փ65մմ |
հատ |
5 |
57,583 |
287,915 |
|
5. |
Հակադարձ փական Փ65մմ |
հատ |
2 |
43,534 |
87,067 |
|
6. |
Ճկուն միացում Փ65մմ |
հատ |
2 |
38,092 |
76,184 |
|
7. |
Մանոմետր |
հատ |
2 |
2,716 |
5,432 |
|
8. |
Երևան, Նոր Նորք, Ֆ. Նանսենի փողոց 24 շենք հասցեի ջրագիծ՝ L=4,38մ, D=0.5 |
գծմ |
4,38 |
126,356 |
554,352 |
|
9. |
Երևան, Նոր Նորք, Ֆ. Նանսենի փողոց 24 շենքի կոյուղագիծ՝ L=320, 7մ, D=0.2 |
գծմ |
320,7 |
22,897 |
7,342,948 |
|
Ընդամենը |
17,120,000 | ||||
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
05.11.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|