ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 նոյեմբերի 2026 թվականի N 1619-Ն
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետը և 39-րդ հոդվածի 10-րդ մասի դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) ֆիզիկական արհեստական բանականության ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր)՝ համաձայն N 1 հավելվածի.
2) ծրագրի իրականացման միջոցառումների և ժամանակացույցի ծրագիրը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) ծրագրի արդյունքային ցուցանիշների և մշտադիտարկման շրջանակը՝ համաձայն N 3 հավելվածի։
2. Հանձնարարել`
1) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝
ա. իր լիազորությունների շրջանակում ապահովել սույն որոշմամբ հաստատված ծրագրից և դրա հավելվածներից բխող միջոցառումների իրականացման համակարգումն ու վերահսկողությունը,
բ. սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել նախարարության ներկայացուցչի առաջադրումը՝ ծրագրի ռազմավարական ուղղությունների և բովանդակության ձևավորմանը մասնակցելու համար.
2) Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարին՝
ա. սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել նախարարության ներկայացուցչի առաջադրումը` ծրագրի ռազմավարական ուղղությունների, բովանդակության և ֆինանսական առաջնահերթությունների ձևավորմանը մասնակցելու համար,
բ. նախատեսել ծրագրի իրականացման համար պետության կողմից հատկացված ֆինանսավորման շրջանակներում ծրագրի ֆինանսավորման կազմակերպումը,
գ. ապահովել ծրագրի բյուջետավորումը 2026-2033 թվականների համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
06.11.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 նոյեմբերի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|