ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀՀ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍ-ՀՈՒԼԻՍ ԱՄԻՍՆԵՐԻՆ ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՄԵՂՄՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1623-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (10.11.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.11.09-2026.11.22 Պաշտոնական հրապարակման օրը 09.11.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.11.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.11.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.11.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 նոյեմբերի 2026 թվականի N 1623-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍ-ՀՈՒԼԻՍ ԱՄԻՍՆԵՐԻՆ ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՄԵՂՄՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 1 հավելվածի N 7 աղյուսակում՝ լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1910-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

2. Հաստատել 2026 թվականի հունիս-հուլիս ամիսներին կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մեղմման աջակցության տրամադրման կարգը՝ համաձայն N 8 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

07.11.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2026 թվականի

նոյեմբերի 5-ի N 1623-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2026 թվականի

նոյեմբերի 5-ի N 1623-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2026 թվականի

նոյեմբերի 5-ի N 1623-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2026 թվականի

նոյեմբերի 5-ի N 1623-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2026 թվականի

նոյեմբերի 5-ի N 1623-Ն որոշման

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2026 թվականի

նոյեմբերի 5-ի N 1623-Ն որոշման

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2026 թվականի

նոյեմբերի 5-ի N 1623-Ն որոշման

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2026 թվականի

նոյեմբերի 5-ի N 1623-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍ-ՀՈՒԼԻՍ ԱՄԻՍՆԵՐԻՆ ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՄԵՂՄՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1․ Սույն կարգով (այսուհետ՝ կարգ) կարգավորվում են 2026 թվականի հունիս-հուլիս ամիսներին Հայաստանի Հանրապետության մարզերում տեղացած կարկուտի հետևանքով գյուղատնտեսական (բուսաբուծության և անասնաբուծության) գույքին, բազմաբնակարան շենքերի և անհատական բնակելի տների տանիքներին, տրանսպորտային միջոցներին, ինչպես նաև ջերմատներին պատճառված վնասների հետևանքների մասնակի մեղմման նպատակով աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները։

2․ Սույն կարգով աջակցությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2026 թվականի հունիսի 23-ի N 547-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի ուսումնասիրությունների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1582-Ն որոշմամբ սահմանված կարգով համայնքային հանձնաժողովների կողմից կազմված, մարզային հանձնաժողովներում քննարկված և հանրապետական հանձնաժողովի կողմից ամփոփված վնասների վերաբերյալ տվյալների հիման վրա։

3․ Աջակցության տրամադրման ուղղություններն են՝

1) ոչ ապահովագրելի գյուղատնտեսական (բուսաբուծության և անասնաբուծության) գույքային վնասների մասնակի մեղմումը.

2) բազմաբնակարան շենքերի տանիքներին պատճառված վնասների մասնակի մեղմումը.

3) անհատական բնակելի տների տանիքներին պատճառված վնասների մասնակի մեղմումը.

4) տրանսպորտային միջոցներին պատճառված վնասների մասնակի մեղմումը.

5) ջերմատների ծածկերին (ապակե կամ պոլիէթիլենային) պատճառված վնասների մասնակի մեղմումը։

4․ Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված աջակցությունը տրամադրվում է միայն ֆիզիկական անձանց (բացառությամբ 3-րդ կետի 2-րդ ենթակետի)։

5․ Սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված աջակցությունը տրամադրվում է այն վնասների մասով, որոնք ուսումնասիրված և ամփոփված տվյալների համաձայն համարվել են ոչ ապահովագրելի (չեն ընդգրկվում ապահովագրական ծածկույթի շրջանակում)։

6․ Ոչ ապահովագրելի գյուղատնտեսական (բուսաբուծության և անասնաբուծության) գույքային վնասների մասնակի մեղմման նպատակով պետական բյուջեից նախատեսվող միջոցների չափը կազմում է 269,269,095 դրամ։

7․ Գյուղատնտեսական վնասը հաշվարկվում է հետևյալ եղանակներով՝

1) բուսաբուծության վնասը՝ վնասված տարածքի, 1 հեկտարի հաշվով ծախսերի սահմանաչափի և վնասի միջին տոկոսի արտադրյալով՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հոկտեմբերի 9-ի N 1441-Լ որոշմամբ սահմանված ծախսերի սահմանաչափերը.

2) անասնապահական վնասը՝ անկած կենդանիների գլխաքանակի և մեկ կենդանու արժեքի արտադրյալով՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 15-ի N 1264-Լ որոշմամբ սահմանված արժեքները.

Սույն կետով նախատեսված հաշվարկների համար կիրառվող 1 հեկտարի հաշվով ծախսերի սահմանաչափերը և կենդանիների արժեքները սահմանվում են սույն կարգով նախատեսված աղյուսակով։

8․ Բազմաբնակարան շենքերի տանիքներին պատճառված վնասների մասով աջակցության հաշվարկման հիմք է ընդունվում վնասված տանիքների՝ 130,669 քառ. մ ընդհանուր մակերեսը, որի արդյունքում տանիքների ծածկը փոխարինելու համար անհրաժեշտ նյութերի ընդհանուր արժեքը կազմում է 392,007,000 դրամ։

9․ Փոխհատուցումը տրամադրվում է 1 քառ. մ հաշվով 3000 դրամը չգերազանցող արժեքի 70%-ը, մինչև սույն թվականի դեկտեմբերի 20-ը համայնքի կողմից կազմված՝ վերանորոգման աշխատանքների իրականացումը հավաստող արձանագրությունները (որոնցում նշվում են նաև օգտագործված շինանյութերի ձեռքբերման արժեքները) մարզպետի աշխատակազմ ներկայացվելու դեպքում:

10․ Բազմաբնակարան շենքերի տանիքների ծածկը փոխարինելու համար անհրաժեշտ նյութերի ընդհանուր արժեքի մնացած 30 տոկոսը, ինչպես նաև փոխարինման աշխատանքների իրականացումն ապահովում են համապատասխան համայնքները։

11․ Սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված՝ բազմաբնակարան շենքերի տանիքների ծածկի փոխարինման համար պետական բյուջեից 70 տոկոս ֆինանսավորումը տրամադրվում է սույն կարգի 9-րդ և 10-րդ կետերի կատարումն ապահովելուց հետո։

12․ Կարկուտից վնասված անհատական բնակելի տների տանիքների մասով յուրաքանչյուր հաստատված վնասի համար տրամադրվում է 100,000 դրամ միանվագ աջակցություն։

13․ Սույն կարգի 12-րդ կետով նախատեսված աջակցությունը հաշվարկվում է 2,935 վնասված անհատական բնակելի տների տանիքների համար և կազմում է ընդհանուր 293,500,000 դրամ։

14․ Կարկուտից վնասված յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի համար տրամադրվում է 100,000 դրամ միանվագ աջակցություն։

15․ Սույն կարգի 14-րդ կետով նախատեսված աջակցությունը տրամադրվում է 3,638 վնասված տրանսպորտային միջոցների մասով և կազմում է ընդհանուր 363,800,000 դրամ։

16․ Ջերմատների ծածկերին (ապակե կամ պոլիէթիլենային) պատճառված վնասների համար աջակցության չափը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով՝

1) պոլիէթիլենային ծածկի դեպքում՝ 1 քառ. մ-ի համար 800 դրամ արժեքը և 31,776 քառ. մ ընդհանուր մակերեսը.

2) ապակե ծածկի դեպքում՝ 1 քառ. մ-ի համար 2,000 դրամ արժեքը և 4,797.8 քառ. մ ընդհանուր մակերեսը:

17․ Ջերմատների ծածկերի վերականգնման համար նախատեսվող պետական աջակցության ընդհանուր գումարը կազմում է 35,016,400 դրամ։

18․ Սույն կարգով նախատեսված աջակցության տրամադրման համար հիմք են հանդիսանում համայնքների կողմից կազմված, մարզային հանձնաժողովներում քննարկված և հանրապետական հանձնաժողովի կողմից ամփոփված տվյալները, ինչպես նաև շահառուի՝ վնասված գույքի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերը կամ համայնքի ղեկավարի կողմից տրված՝ վնասված գույքի օգտագործման փաստը հավաստող տեղեկանքը։

19․ Համայնքները սույն կարգով նախատեսված աջակցության տրամադրման համար կազմված ցուցակները համապատասխան մարզպետի աշխատակազմ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում։

20․ Մարզպետի աշխատակազմը համայնքներից ստացված ցուցակներն ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, ստուգում և անհրաժեշտության դեպքում ճշտում է ներկայացված տվյալները՝ ապահովելով սույն կարգի պահանջներին դրանց համապատասխանությունը։ Ստուգման և ճշտման արդյունքում կազմված ամփոփ ցուցակների հիման վրա պետական բյուջեից մարզպետի աշխատակազմին հատկացված ֆինանսական միջոցները բաշխվում են համայնքների միջև։

21․ Սույն կարգի 3-րդ կետի 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված աջակցությունը շահառուներին փոխանցվում է ամփոփված ցուցակների հիման վրա՝ անհրաժեշտ ֆինանսական միջոցներն ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում։

22․ Նույն վնասի համար սույն կարգով նախատեսված աջակցությունը չի տրամադրվում, եթե նույն վնասի մասով արդեն իսկ պետական կամ համայնքային բյուջեի միջոցներից տրամադրվել է փոխհատուցում կամ այլ ֆինանսական աջակցություն, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ աջակցությունը նախատեսված է որպես սույն կարգով սահմանված աջակցության լրացուցիչ աղբյուր։

23․ Աջակցության տրամադրումը մերժվում է մարզպետի աշխատակազմի կողմից, եթե ներկայացված տվյալները չեն հաստատվում համապատասխան փաստաթղթերով կամ ստուգման արդյունքներով, վնասը չի համապատասխանում սույն կարգի պահանջներին, կամ առկա են սույն կարգով նախատեսված՝ աջակցության տրամադրումը բացառող հանգամանքներ։

24․ Աջակցության տրամադրումը մերժելու կամ շահառուին ցուցակում չներառելու դեպքում մարզպետի աշխատակազմը հինգ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է շահառուին՝ նշելով մերժման կամ ցուցակում չներառելու հիմքերը, ինչպես նաև բողոքարկման կարգը և ժամկետը։

25․ Աջակցության տրամադրումը մերժելու կամ շահառուին հաստատված ցուցակում չներառելու մասին մարզպետի աշխատակազմի որոշումը շահառուն կարող է բողոքարկել մարզպետին՝ ծանուցումն ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում։ Մարզպետը բողոքը քննում և շահառուին գրավոր պատասխանում է բողոքն ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում։ Բողոքը բավարարելու դեպքում շահառուն ներառվում է լրացուցիչ ցուցակում, և աջակցությունը նրան տրամադրվում է սույն կարգի համաձայն՝ կարգով նախատեսված ընդհանուր միջոցների սահմաններում։ Մարզպետի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։

26․ Աջակցության տրամադրման գործընթացի ավարտից հետո մարզպետի աշխատակազմերը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն են ներկայացնում հատկացված և փաստացի վճարված միջոցների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն։

27․ Չօգտագործված ֆինանսական միջոցները մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 25-ը վերադարձվում են պետական բյուջե։

28․ Սույն կարգով տրամադրվող աջակցությունը չի կարող արգելադրվել, բռնագանձվել կամ հաշվանցվել շահառուի պարտավորությունների դիմաց։

29․ Սույն կարգի շրջանակներում աջակցությունը տրամադրվում է միայն այն վնասների մասով, որոնք արձանագրվել և ամփոփվել են 2026 թվականի հունիս-հուլիս ամիսներին տեղացած կարկուտի հետևանքով պատճառված վնասների ուսումնասիրության շրջանակներում։

30․ Սույն կարգի իրականացումն ապահովող պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պատասխանատու են իրենց կողմից ներկայացվող տվյալների հավաստիության, ամբողջականության և սահմանված ընթացակարգերի պահպանման համար։

 

Աղյուսակ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ (ԲՈՒՍԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ) ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

 

Կատեգորիա

Միավոր

Գին

(դրամ/միավոր)

Աղբյուր

ԲՈՒՍԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ - 1 հա-ի

ծախսերի սահմանաչափ

     

Աշնանացան ցորեն

հա

200 000

ՀՀ կառավարության 09.10.2025 թ.

N 1441-Լ որոշում

Աշնանացան գարի • Եգիպտացորեն •

Ծխախոտ

հա

180 000

ՀՀ կառավարության 09.10.2025 թ.

N 1441-Լ որոշում

Կերային մշակաբույսեր

հա

100 000

ՀՀ կառավարության 09.10.2025 թ.

N 1441-Լ որոշում

Կաղամբ • Ոլոռ • Հատիկաընդեղեն

հա

300 000

ՀՀ կառավարության 09.10.2025 թ.

N 1441-Լ որոշում

Բանջարեղեն • Հազար • Ծնեբեկ •

Լոբի

հա

500 000

ՀՀ կառավարության 09.10.2025 թ.

N 1441-Լ որոշում

Պտղատու այգի (խառը, տանձ, նուռ,

ընկույզ, հոն, արքայանարինջ) • Պտուղ

հա

500 000

ՀՀ կառավարության 09.10.2025 թ.

N 1441-Լ որոշում

Ձմերուկ

հա

800 000

ՀՀ կառավարության 09.10.2025 թ.

N 1441-Լ որոշում

Խաղող

հա

1 000 000

ՀՀ կառավարության 09.10.2025 թ.

N 1441-Լ որոշում

ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ - 1

կենդանու արժեք

     

Խոշոր եղջերավոր կենդանի (հորթ)

գլուխ

110 000

ՀՀ կառավարության 15.08.2024 թ.

N 1264-Լ որոշում

Մանր եղջերավոր կենդանի

գլուխ

50 000

ՀՀ կառավարության 15.08.2024 թ.

N 1264-Լ որոշում

Խոզ (խոճկոր)

գլուխ

40 000

ՀՀ կառավարության 15.08.2024 թ.

N 1264-Լ որոշում

Ճագար

գլուխ

3 000

ՀՀ կառավարության 15.08.2024 թ.

N 1264-Լ որոշում

Ձի

գլուխ

350 000

ՀՀ կառավարության 15.08.2024 թ.

N 1264-Լ որոշում

Թռչուն

թև

2 500

ՀՀ կառավարության 15.08.2024 թ.

N 1264-Լ որոշում

Մեղվափեթակ

հատ

60 000

ՀՀ կառավարության 15.08.2024 թ.

N 1264-Լ որոշում

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ

Ա. Խաչատրյան

 

07.11.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 նոյեմբերի 2026 թվական: