ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱԳՐՈԲԻԶՆԵՍԻ ԵՎ ԳՅՈՒՂԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՏԱՊՏՂԱՅԻՆ ԱՅԳԻՆԵՐԻ ՀԻՄՆՈՒՄ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 736-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (12.11.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
11.11.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.11.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.11.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 736-Ա

 

«ԱԳՐՈԲԻԶՆԵՍԻ ԵՎ ԳՅՈՒՂԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՏԱՊՏՂԱՅԻՆ ԱՅԳԻՆԵՐԻ ՀԻՄՆՈՒՄ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից իրականացվող՝ 49,359,500 դրամ ընդհանուր արժողությամբ «Հատապտղային այգիների հիմնում և դասընթացների կազմակերպում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 01551153) «Անալիտիկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 08266786) 2026 թվականի հոկտեմբերի 19-ին կնքված՝ N AF-26-02 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2026 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2027 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում ֆինանսական հաշվառման և հաշվետվությունների պատրաստման ծառայությունների մատուցում՝ 1,800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

11.11.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 736-Ա որոշման

 

«ՀԱՏԱՊՏՂԱՅԻՆ ԱՅԳԻՆԵՐԻ ՀԻՄՆՈՒՄ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Տեղ և Տաթև համայնքներում բնակվող՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց, սոցիալապես անապահով ընտանիքների և այլ խոցելի խմբերի ներկայացուցիչ 105 փոքր ֆերմերների տնամերձ հողատարածքներում նախատեսվում է հիմնել 100 քառ. մ մակերեսով հատապտղային այգիներ՝ կաթիլային ոռոգման համակարգերով, ինչպես նաև Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի 750 շահառու ֆերմերների համար նախատեսվում է իրականացնել կարողությունների զարգացման դասընթացներ՝ արդյունավետ գյուղատնտեսական պրակտիկաների, կաթիլային

ոռոգման և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման վերաբերյալ։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

Միավորված ազգերի կազմակերպության Համաշխարհային պարենի ծրագիր World Food Programme (Հայաստանի Հանրապետություն, ք․Երևան, Պետրոս Ադամյան 14, ՀՎՀՀ՝ 02521532)

4.

Ծրագիրը կատարողը

«Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Ազատության 1/21, ՀՎՀՀ՝ 01551153)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ՝ Գորիս, Սիսիան, Տեղ և Տաթև համայնքներ, ինչպես նաև Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզեր, բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

49,359,500 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

1) 105 փոքր ֆերմերային տնտեսություններ՝ Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Տեղ և Տաթև համայնքներում բնակվող Լեռնային Ղարաբաղից տեղահանված և սոցիալապես անապահով և այլ խմբերի ներկայացուցիչներ, որոնք կստանան 100 քառ. մ մակերեսով տնամերձ հատապտղային այգիներ՝ կաթիլային ոռոգման համակարգերով.

2) 750 շահառու ֆերմերներ, այդ թվում՝ վերը նշված 105 շահառուները, Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերից, որոնք կմասնակցեն արդյունավետ գյուղատնտեսական դասընթացների, կաթիլային ոռոգման և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման վերաբերյալ մեկօրյա ուսուցումների և

դասընթացների։

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2026 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2027 թվականի մայիսի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Տեղ և Տաթև համայնքներում 105 փոքր ֆերմերային տնտեսությունների համար հիմնել 100 քառ. մ մակերեսով տնամերձ հատապտղային այգիներ՝ կաթիլային ոռոգման համակարգերով, նախատեսվում է իրականացնել 2026 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2027 թվականի մայիսի 31-ը՝ 41,359,500 դրամի չափով.

2) Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերից 750 շահառու ֆերմերների համար՝ արդյունավետ գյուղատնտեսական պրակտիկաների, կաթիլային ոռոգման և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման վերաբերյալ մեկօրյա ուսուցումների և դասընթացների կազմակերպում, նախատեսվում է իրականացնել 2026 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2027 թվականի

մայիսի 31-ը` 8,000,000 դրամի չափով։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) Հողի լաբորատոր անալիզի վերլուծության ծառայությունների ձեռքբերում՝ 600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի․

2) ազնվամորու, մոշի, գոջի բերրի և սև հաղարջի սածիլների ձեռքբերում՝ 6,919,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի․

3) կաթիլային ոռոգման համակարգերի սարքավորումների ձեռքբերում և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 27,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի․

4) հաշվապահական ծառայությունների ձեռքբերում՝ 1,800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի․

5) գրասենյակային ինտերնետ կապի (ֆիքսված և բջջային կապ, ինտերնետային կապ և համակարգչային սպասարկում) ծառայությունների ձեռքբերում՝ 1,350,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի․

6) կոմունալ ծառայությունների ձեռքբերում (բնական գազ, էլեկտրաէներգիա և ջուր)՝ 810,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի․

7) դաշտային այցերի համար վառելիքի ձեռքբերում և տեխնիկական սպասարկման ծախսեր՝ 1,800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի․

8) հյուրանոցային ծառայությունների ձեռքբերում՝ 1,080,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի․

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր՝ 6,840,000 դրամի չափով՝

1) հաշվապահական ծառայությունների ձեռքբերման ծախսեր՝ 1,800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի․

2) գրասենյակային ինտերնետ կապի (ֆիքսված և բջջային կապ, ինտերնետային կապ և համակարգչային սպասարկում) ծառայությունների ձեռքբերման ծախսեր՝ 1,350,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի․

3) կոմունալ ծառայությունների ձեռքբերման ծախսեր (բնական գազ, էլեկտրաէներգիա և ջուր)՝ 810,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի․

4) դաշտային այցերի համար վառելիքի ձեռքբերման և տեխնիկական սպասարկման ծախսեր՝ 1,800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի․

5) հյուրանոցային ծառայությունների ձեռքբերման ծախսեր՝ 1,080,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Էկոնոմիկայի նախարարության, Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզպետների աշխատակազմերի, Գորիս, Սիսիան, Տեղ և Տաթև համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների հետ։

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Միավորված ազգերի կազմակերպության Համաշխարհային պարենի ծրագրի կողմից՝ ծրագրի ամբողջ իրականացման ժամանակահատվածում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմնին կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

11.11.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ