|
1. |
Ծրագրի նպատակը |
««Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության պահպանությանը հանձնված տարածքների բարելավման ապահովում: |
|
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի գծով արտոնություններից: |
|
3. |
Բարեգործը |
Կովկասի Բնության Հիմնադրամ (Ֆրիդրիխ Էբերտ Անլաժ 36, 60325, Մայնի Ֆրանկֆուրտ, Գերմանիա) |
|
4. |
Ծրագիրը կատարողը |
««Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպություն (քաղաք Սևան, Կարմիր բանակի 56, ՀՎՀՀ՝ 08602899) |
|
5. |
Ծրագրի իրականացման վայրը և
բնագավառը |
Վայրը՝ Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, Սևան ազգային պարկ, բնագավառը՝ շրջակա միջավայրի պահպանություն |
|
6. |
Ծրագրի բյուջեն |
57,330,000 դրամ |
|
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետություն |
|
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2026 թվականի օգոստոսի 13-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը |
|
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) տնկիների ձեռքբերման և տնկման (տարածքի նախապատրաստում, անտառ-մշակույթների հիմնադրման համար տարածքի տեղանշում լարով, փոսերի փորում, սերմնաբուսակների տնկում) ու խնամքի, խոտհնձման, ոռոգման աշխատանքների իրականացում – 8,382,400 դրամ, նախատեսվում է իրականացնել 2026 թվականի օգոստոսի 13-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում.
2) ««Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության պահպանությանը հանձնված տարածքների բարելավման գործընթացների համար տրանսպորտային միջոցով և սարքավորումներով ապահովում – 32,264,266 դրամ, նախատեսվում է իրականացնել 2026 թվականի օգոստոսի 13-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում.
3) ««Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության վարչական շենքի կապիտալ վերանորոգման և կոյուղաջրերի մաքրման կայանի տեղադրում – 16,683,334 դրամ, նախատեսվում է իրականացնել 2026 թվականի օգոստոսի 13-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում: |
|
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) ջրատար ավտոմեքենայի ձեռքբերում – 24,309,266 դրամ.
2) սարքավորումների ձեռքբերում - 7,955,000 դրամ.
3) տնկիների ձեռքբերում – 1,488,000 դրամ.
4) տնկիների տնկման և խնամքի, խոտհնձման, ոռոգման հետ կապված ծառայությունների մատուցում – 6,894,400 դրամ.
5) կոյուղաջրերի մաքրման կայանի տեղադրման աշխատանքներ – 5,500,000 դրամ.
6) վարչական շենքի կապիտալ վերանորոգման աշխատանքներ – 11,183,334 դրամ: |
|
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Շրջակա միջավայրի նախարարություն: |
|
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
1) հաշվետվության ներկայացում Կովկասի Բնության հիմնադրամին.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին.
3) հաշվետվության ներկայացում Շրջակա միջավայրի նախարարությանը: |