ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 նոյեմբերի 2026 թվականի N 1636-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1697-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1697-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի (այսուհետ՝ հավելված) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) հավելվածի 3-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«III. ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
9. Տնտեսավարող սուբյեկտի ոլորտային ռիսկը հաշվարկել է այդ նպատակով տեսչական մարմնի կողմից ստեղծված աշխատանքային խումբը` հաշվի առնելով յուրաքանչյուր ոլորտում առկա վտանգները, դրանց հնարավոր հետևանքները՝ ըստ ծանրության, և վտանգի առաջացման հավանականությունը։
Աղյուսակ N 1
|
Գործունեության տեսակը |
Միավորը |
|
Գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրում |
50 |
|
Տեխնիկական զննություն |
40 |
|
Ավտոբուսներով կանոնավոր ուղևորափոխադրումներ |
30 |
10. Տնտեսավարող սուբյեկտի անհատական ռիսկը գնահատվում է տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը բնութագրող չափանիշներով ստացված միավորի (անհատական ռիսկի առաջին բաղադրիչ), որի առավելագույն հնարավոր արժեքը 50 է, և ստուգաթերթերով գնահատված ռիսկայնության միավորի (անհատական ռիսկի երկրորդ բաղադրիչ) հանրագումարի հիման վրա, ընդ որում.
1) կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող տնտեսավարող սուբյեկտի համար անհատական ռիսկի առաջին բաղադրիչը որոշվում է N 2 աղյուսակում նշված բալերի հանրագումարով.
Աղյուսակ N 2
|
Չափանիշները |
Ավտոբուսները (բալերը) | |||||||
|
4 |
6 |
8 |
10 |
12 |
14 |
18 | ||
|
1. |
Ավտոտրանսպորտային միջոցների քանակը |
մինչև 5 |
5-14 |
15-19 |
20-29 |
30-34 |
35-39 |
39-ից ավելի |
|
2. |
Ավտոտրանսպորտային միջոցների միջին տարիքը |
մինչև 1 տարեկան |
1-2 տարեկան ներառյալ |
2-3 տարեկան ներառյալ |
3-4 տարեկան ներառյալ |
4-5 տարեկան ներառյալ |
5-6 տարեկան ներառյալ |
6-ից ավելի |
|
3. |
Ավտոտրանսպորտային միջոցների օրական միջին վազքը |
մինչև 154 կմ |
154-169 կմ |
170-185 կմ |
186-201 կմ |
202-217 կմ |
217 կմ-ից ավելի |
|
2) տրանսպորտային միջոցների տեխնիկական զննում իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին պատկանող օբյեկտների համար, կախված տեխնիկական զննման կայանում հոսքագծերի տեսակից, քանակից ու վերջին տարվա ընթացքում մեկ հոսքագծով իրականացված տեխնիկական զննումների միջին քանակից, անհատական ռիսկի առաջին բաղադրիչը հաշվարկվում է համաձայն NN 3 և 3.1 աղյուսակներում առկա բալերի հանրագումարով.
Աղյուսակ N 3
|
Հոսքագծերի տեսակը |
1 հոսքագիծ |
2 և ավելի հոսքագծեր |
|
Ունիվերսալ հոսքագիծ |
15 միավոր |
10 միավոր |
|
Թեթև տրանսպորտային միջոցների հոսքագիծ |
25 միավոր |
20 միավոր |
Աղյուսակ N 3.1
|
Միավորը |
5 |
9 |
13 |
17 |
21 |
25 |
|
Մեկ հոսքագծով տեխզննումների միջին քանակ |
մինչև 2000 |
2000- 3999 |
4000- 5999 |
6000- 7999 |
8000- 9999 |
10000 և ավելի |
3) եթե վերջին մեկ տարվա ընթացքում տեխնիկական զննության ենթարկված և տեխնիկական զննության պահանջներին չհամապատասխանած տրանսպորտային միջոցների քանակը գերազանցում է տեխնիկական զննության ենթարկված տրանսպորտային միջոցների ընդհանուր քանակի 10 տոկոսը, ապա ռիսկայնության գնահատականից հանվում է 10 միավոր, իսկ եթե նշված քանակը կազմում է տեխնիկական զննության ենթարկված տրանսպորտային միջոցների ընդհանուր քանակի 5-10 տոկոսը՝ ներառյալ հանվում է 5 միավոր.
4) գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների համար, կախված լիցենզիայի ներդիրից և նախորդող 6 ամիսների ընթացքում տնտեսավարողների կողմից իրականացված տեղադրումների և պարբերական վկայագրումների քանակից, անհատական ռիսկի առաջին բաղադրիչը հաշվարկվում է համաձայն N 3.2 աղյուսակի.
Աղյուսակ N 3.2
|
Միավորը |
5 |
10 |
15 |
20 |
25 |
30 | |
|
1. |
Գազաբալոնային սարքավորումների տեղադրումների քանակ |
մինչև 100 |
100-199 ներառյալ |
200-299 ներառյալ |
300 և ավելի |
|
|
|
2. |
Գազաբալոնների պարբերական վկայագրումների քանակ |
|
մինչև 1000 |
1000-1999 ներառյալ |
2000-2999 ներառյալ |
3000-3999 ներառյալ |
4000 և ավելի |
5) եթե տնտեսավարողը իրականացնում է գործունեություն երկու ներդիրով, ապա ռիսկայնությունը հաշվարկվում է ստացված առավելագույն ցուցանիշների հանրագումարով.
6) ստուգաթերթերի հիման վրա գնահատված ռիսկայնության միավորը (անհատական ռիսկի համապատասխան (ստուգաթերթ) բաղադրիչը հաշվարկվում է ստուգաթերթերից ստուգումների արդյունքում ստացված գնահատականների հիման վրա: Անհատական ռիսկի միավորը՝ ստուգաթերթ բաղադրիչի մասով (Rստ) որոշվում է հետևյալ բանաձևով՝
որտեղ n1-ը վերահսկողական բնույթի հարցերի պատասխաններից ստացված կշիռների գումարի արժեքն է, իսկ n-ը՝ վերահսկողական բնույթի հարցերի պատասխաններից ստացված կշիռների գումարի առավելագույն հնարավոր արժեքը: Անհատական ռիսկի երկրորդ բաղադրիչի առավելագույն հնարավոր միավորը 100 է:».
2) հավելվածի 15-րդ կետում «արդիականացվող, քանդվող, վերակառուցվող» բառերը փոխարինել «արդիականացվող, նորոգվող, կառուցվող, քանդվող, վերակառուցվող, վերականգնվող, ուժեղացվող, ընդյալնվող» բառերով.
3) հավելվածի 17-րդ կետի 1-ին ենթակետի N 14 աղյուսակի վերջին տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| « |
|
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
12.11.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 նոյեմբերի 2026 թվական: