ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՍԵՎԾՈՎՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՀՀ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1637-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (13.11.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.11.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.11.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.11.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 նոյեմբերի 2026 թվականի N 1637-Ա

 

ՍԵՎԾՈՎՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով, 1994 թվականի հունիսի 30-ի «Սևծովյան առևտրի և զարգացման բանկի հիմնադրման մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածի 3-րդ, 5-րդ հոդվածի 3-րդ և 6-րդ հոդվածի 3-րդ կետերի դրույթներով, ինչպես նաև Սևծովյան առևտրի և զարգացման բանկի Կառավարիչների խորհրդի 2024 թվականի մայիսի 21-ի թիվ 220 որոշման պայմաններով և դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրման շրջանակներում Հայաստանի Հանրապետության բաժանորդագրությանը։

2․ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ ապահովել Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրման շրջանակներում Հայաստանի Հանրապետության կապիտալի համալրման վճարումը՝ այն կատարելով մուրհակ տրամադրելու եղանակով՝ համաձայնեցնելով Սևծովյան առևտրի և զարգացման բանկի հետ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

12.11.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ