ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի N 1150-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1635-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (13.11.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.11.09-2026.11.22 Պաշտոնական հրապարակման օրը 12.11.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.11.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.11.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.11.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 նոյեմբերի 2026 թվականի N 1635-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի N 1150-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի օգոստոսի 14-ի «Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը սահմանելու մասին» N 1150-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) 13-15-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Բարձր կատարողականի արդյունք ունեցող հաստատությունների նորարարական ծրագրերի և ցածր կատարողականի արդյունք ունեցող հաստատությունների բարելավման ծրագրերի շրջանակում տրամադրվող ֆինանսական միջոցներն օգտագործվում են միայն ընթացիկ (գործառնական) ծախսերի համար և չեն կարող ուղղվել կապիտալ ծախսերին։

14. Բարձր կատարողականի արդյունքով ֆինանսական խրախուսում ստացող հաստատություններին նախարարի հրամանով կարող են տրամադրվել միջազգային կամ տեղական համաժողովներում փորձի ներկայացման, հաստատության ձեռքբերումների հանրայնացման, ինչպես նաև առկա ռեսուրսները տարբեր ծրագրերում ընդգրկելու հնարավորություններ։

15. Ցածր կատարողականի արդյունքով ֆինանսական աջակցություն ստացող հաստատություններին նախարարի հրամանով կարող են տրամադրվել տեղական համաժողովներում այլ հաստատությունների փորձի ուսումնասիրման հնարավորություններ։».

2) 18-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1-ին և 2-րդ ենթակետերով.

«1) գնահատման չափանիշների նախագիծը հանձնաժողովին ներկայացվում է մինչև գնահատման գործընթացի մեկնարկը։ Գնահատման չափանիշները հաստատվում են հանձնաժողովի կողմից՝ նախարարի հրամանով։ Դրանք հանձնաժողովի առաջին նիստում չհաստատվելու դեպքում հարցը քննարկվում է հանձնաժողովի հաջորդ նիստում, իսկ գնահատման գործընթացն իրականացվում է հաստատված չափանիշների հիման վրա.

2) գնահատման չափանիշների կիրառման մեթոդաբանությունը, այդ թվում՝ դրանց կշիռները, շեմային արժեքները և գնահատման հաշվարկային մեխանիզմը, հրապարակման ենթակա չէ։».

3) 19-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) հաստատության զարգացմանն ուղղված նորարարական ծրագիր՝ համաձայն նախարարի հրամանով հաստատված նորարարական ծրագրի մշակման ձևաչափի.».

4) 20-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) դպրոցը նախորդ ուսումնական տարվա ընթացքում մասնակցել է նախարարության կողմից տվյալ ուսումնական տարվա համար որպես առաջնահերթություն սահմանված առնվազն մեկ ծրագրի։».

5) 21-րդ կետում՝

ա. «ուսումնասիրում է ներկայացված հայտերը» բառերը փոխարինել «ուսումնասիրում և գնահատում է ներկայացված հայտերը՝ համաձայն սույն կարգի 18-րդ կետում նշված գնահատման չափանիշների» բառերով,

բ. «10 մլն դրամը» բառերը փոխարինել «10 մլն դրամը՝ հաշվի առնելով բյուջետային հատկացման ընդհանուր չափը» բառերով.

6) 24-րդ կետի 1-ին ենթակետում «գնահատման չափանիշների» բառերը փոխարինել «գնահատման չափանիշների և դրանց կիրառման համար անհրաժեշտ՝ N 2 ձևով նախատեսված տվյալների» բառերով.

7) 27-րդ կետը «համար» բառից հետո լրացնել «` հաշվի առնելով բյուջետային հատկացման ընդհանուր չափը» բառերով.

8) 4-րդ գլխի 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Փուլ 1-ին. վերջին ուսումնական տարվա դրությամբ հաստատության գործունեությունը՝ կառավարման, ուսումնական գործընթացի, մանկավարժական ներուժի և կրթական արդյունքների գնահատման չափանիշներով՝

1) ուսումնական պլանի ձևավորման ժամկետը.

2) ուսումնական պլանում կատարվող փոփոխությունները.

3) դասաբաշխումն ըստ պետական և դպրոցական բաղադրիչների.

4) անհատական բաղադրիչի օգտագործումը.

5) անհատական բաղադրիչով ձևավորված խմբակների թիվը և դրանցում սովորողների թիվը.

6) թեմատիկ պլանների ձևավորման ժամկետները.

7) երկարօրյա ուսուցման կազմակերպումը ցածր առաջադիմություն ունեցող սովորողների համար.

8) երկարօրյա ծառայություններից օգտվող սովորողների թիվը՝ ըստ կիսամյակների.

9) սովորողների ներգրավվածությունը նախագծային աշխատանքներում.

10) սովորողների փոխադրման գործընթացի ապահովումը.

11) ավարտական փաստաթղթերի ձևավորման գործընթացի ապահովումը.

12) տվյալ տարվա հերթական ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչների թիվը.

13) մասնագիտական զարգացման կարիքի գնահատման արդյունքում գնահատականի փոփոխություն ունեցած ուսուցիչների թիվը.

14) սովորողների գնահատման համակարգի օբյեկտիվությունը։

2. Վերջին 5 տարվա ընթացքում հաստատության մանկավարժական համակազմի մասնագիտական կարողությունները բնութագրող չափանիշները՝

1) կամավոր ատեստավորման դրական արդյունք ունեցող մանկավարժական աշխատողների թիվը.

2) տարակարգ ունեցող մանկավարժական աշխատողների թիվը:».

9) հավելվածի N 1 ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Ձև N 1

 

ՁԵՎԱՉԱՓ

 

ԲԱՐՁՐ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐ

 

Հաստատության անվանումը ___________________

Գտնվելու վայրը ______________________________

            մարզը, համայնքը

 

Բնութագրիչ

Տվյալ

1. Մանկավարժական աշխատողների թիվը (վերջին ուսումնական տարվա դրությամբ)

 

2. Սովորողների թիվը (վերջին ուսումնական տարվա դրությամբ)

 

3. Կամավոր ատեստավորման դրական արդյունք ունեցող մանկավարժական աշխատողների

թիվը

 

4. Տարակարգ ունեցող մանկավարժական աշխատողների թիվը

 

5. Նախորդ ուսումնական տարում առարկայական օլիմպիադաների մարզային կամ համայնքային փուլերի մասնակիցների թիվը/տոկոսը, հանրապետական փուլ անցած

մասնակիցների թիվը/տոկոսը

 

6. Դպրոցի մասնակցությունը նախարարության կողմից տվյալ տարվա համար սահմանված

առնվազն մեկ առաջնահերթ ծրագրի

 

7. Գիտամանկավարժական պարբերականներում հրապարակումներ ունեցող

մանկավարժական աշխատողների թիվը (վերջին 5 տարվա դրությամբ)

 

8. Գիտամանկավարժական փառատոներում, համաժողովներում ներկայացված զեկույցների

թիվը (վերջին 5 տարվա դրությամբ)

 

9. Հանրապետական, միջազգային օլիմպիադաներում մրցանակ ստացած սովորողների թիվը

(վերջին 5 տարվա դրությամբ)

 

10. Հանրապետական և միջազգային սպորտային մրցումներում մրցանակ ստացած

սովորողների թիվը (վերջին 5 տարվա դրությամբ)

 
».

 

10) հավելվածը N 1 ձևից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ N 2 ձևով.

 

«Ձև N 2

 

ՁԵՎԱՉԱՓ

ՑԱԾՐ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐ

 

Հաստատության անվանումը _______________________

Գտնվելու վայրը __________________________________

                      մարզը, համայնքը

 

Գնահատման չափանիշ

Արդյունք

1. Ուսումնական պլանի ձևավորման ժամկետը

□ Պահպանվել է

□ Չի պահպանվել

2. Ուսումնական պլանում կատարված փոփոխությունները

□ Կատարվել են

□ Չեն կատարվել

3. Դասաբաշխումն ըստ պետական և դպրոցական բաղադրիչների

□ Համապատասխանում է

□ Չի համապատասխանում

4. Անհատական բաղադրիչի օգտագործումը

□ Օգտագործվել է

□ Չի օգտագործվել

5. Անհատական բաղադրիչով ձևավորված խմբակների թիվը և դրանցում սովորողների թիվը

Խմբակների թիվը՝ ____

Սովորողների

թիվը՝ __________

6. Թեմատիկ պլանների ձևավորման ժամկետները

□ Պահպանվել են

□ Չեն պահպանվել

7. Երկարօրյա ուսուցման կազմակերպումը ցածր առաջադիմություն ունեցող սովորողների համար

□ Կազմակերպվել է

□ Չի կազմակերպվել (այս տարբերակը նշելու դեպքում 8-րդ կետը չի լրացվում։)

8. Երկարօրյա ծառայություններից օգտվող սովորողների թիվը՝ ըստ կիսամյակների

1-ին կիսամյակ՝____ սովորող

2-րդ

կիսամյակ՝ __________ սովորող

9. սովորողների ներգրավվածությունը նախագծային աշխատանքներում

□ Ապահովված է

□ Ապահովված չէ

10. Սովորողների փոխադրման գործընթացի ապահովումը

□ Ապահովված է

□ Ապահովված չէ

11. Ավարտական փաստաթղթերի ձևավորման գործընթացի ապահովումը

□ Ապահովված է

□ Ապահովված չէ

12. Տվյալ տարվա հերթական ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչների թիվը

 __________ ուսուցիչ

 

13. Մասնագիտական զարգացման կարիքի գնահատման արդյունքում գնահատականի փոփոխություն ունեցած ուսուցիչների թիվը

 __________ ուսուցիչ

 

14. Սովորողների գնահատման համակարգի օբյեկտիվությունը

□ Օբյեկտիվ է

□ Օբյեկտիվ չէ

15. Կամավոր ատեստավորման դրական արդյունք ունեցող մանկավարժական աշխատողների թիվը

 ___  մանկավարժական աշխատող

 

16. Տարակարգ ունեցող մանկավարժական աշխատողների թիվը

 ____ մանկավարժական աշխատող

 
»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

12.11.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 նոյեմբերի 2026 թվական: