ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 744-Ա
ԱՎՆԻԿ ՄԵԼԻՔՅԱՆԻՆ ՍԵՐԲԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2335-Ն որոշումը`
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդական Ավնիկ Մելիքյանին 2026 թվականի նոյեմբերի 16-19-ը ներառյալ գործուղել Սերբիայի Հանրապետություն (Բելգրադ)՝ Հանրային կառավարման տարածաշրջանային դպրոցի (ReSPA) կողմից կազմակերպվող բարձր մակարդակի «Future-ready Public Administration: Professional development and e-governance for EU accession» խորագրով համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդականին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունը գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:
3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
12.11.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|