ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
«11» նոյեմբեր 2026 թ. |
N 79-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ, ՆԵՐԱՌՅԱԼ՝ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ՝ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 32.1-ին հոդվածի 2-րդ մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել` առողջապահական՝ ներառյալ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող՝ պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաև համայնքային բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի հավակնորդների կողմից ներկայացվող կազմակերպության զարգացման ծրագրին ներկայացվող պահանջները` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
|
Ա. ԱվանեսՅԱՆ |
|
|
Հավելված Առողջապահության նախարարի 2026 թվականի նոյեմբեր «11»-ի N 79-Ն հրամանի |
ՊԱՀԱՆՋՆԵՐ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ՝ ՆԵՐԱՌՅԱԼ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ՝ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրամանով սահմանվում են առողջապահական՝ ներառյալ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող՝ պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաև համայնքային բաժնետիրական ընկերության (այսուհետ` Կազմակերպություն) գործադիր մարմնի (այսուհետ` Տնօրեն) հավակնորդների կողմից ներկայացվող կազմակերպության զարգացման ծրագրին (այսուհետ` Ծրագիր) ներկայացվող պահանջները:
2. Ծրագիրը ներկայացվում է Կազմակերպության Տնօրենի ընտրության մրցույթի հարցազրույցի փուլի անցկացման օրվանից առնվազն երեք աշխատանքային օր առաջ` ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 3-ի N 129-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում) սահմանված կարգի համաձայն:
3. Մրցույթի արդյունքում նշանակված Տնօրենը Որոշմամբ հաստատված աշխատանքային պայմանագրի կնքման պահից 4-ամսվա ժամկետում Կազմակերպության կառավարման մարմին (այսուհետ` իրավասու մարմին), ներկայացնում է վերջնական Ծրագիրը, որը հիմնվում է Տնօրենի պաշտոնավարման ընթացքում կազմակերպության ներքին աուդիտի և ամբողջական փաստաթղթաշրջանառության ուսումնասիրության արդյունքների վրա: Ծրագրի համար պայմանագրի կողմերի միջև կնքվում է աշխատանքային պայմանագրի լրացուցիչ համաձայնագիր, որը հանդիսանում է պայմանագրի անբաժանելի մասը:
4. Սույն հրամանով սահմանվում են Ծրագրի կառուցվածքը, առանցքային ուղենիշները, պահանջները, դրանց մեթոդաբանությունը և ձևաչափը, ինչպես նաև ծրագրի կատարման հաշվետվության կատարողական ցուցանիշները։
5. Ծրագիրը պետք է ներառի բժշկական օգնության և սպասարկման որակի, հասանելիության, արդյունավետության, պացիենտների անվտանգության բարելավմանը, ինչպես նաև առողջապահության ոլորտում պետական քաղաքականության առաջնահերթությունների իրականացմանն ուղղված միջոցառումներ:
6. Ծրագիրը կազմվում է «Գրապալատ» (GHEA Grapalat) տառատեսակով 12 տառաչափով, A4/210*297մմ/ չափի սպիտակ թղթի վրա: Էջերը պետք է ունենան լուսանցքներ ձախից` 2.5 սմ, վերևից` 1.5 սմ, աջից 2 սմ և ներքևից 1.5 սմ: Տողերի միջև հեռավորությունը պետք է լինի 1.5 չափի:
2. ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ՝ ՆԵՐԱՌՅԱԼ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ՝ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
7. Ծրագիրը Կազմակերպության ռազմավարական փաստաթուղթն է, որի հիման վրա պլանավորվում են աշխատանքները Կազմակերպությունում: Ծրագիրը կազմվում է 3 տարվա համար և ընդգրկում է հետևյալ բաղադրիչները՝ նախաբան, Կազմակերպության առաքելությունը, տեսլականը և արժեքները, Կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները, իրավիճակային վերլուծությունը, նպատակների և խնդիրների սահմանումը, դրանց իրականացումն ապահովող գործողությունները, միջոցները և միջոցառումների կատարման ժամանակացույցը, արդյունքների չափման մեխանիզմները և գործիքները, Ծրագրի ռիսկերը և դրանց կանխման հնարավորությունները, Ֆինանսավորման աղբյուրը, ինչպես նաև Ծրագրից բխող միջոցառումները` համաձայն Ձևի:
8. Եթե աշխատանքային պայմանագրի գործողության 3 տարվա ժամկետից հետո Տնօրենը` ՀՀ օրենսդրության պահանջների համաձայն, շարունակում է պաշտոնավարել, ապա նա իրավասու մարմին է ներկայացնում հետագա պաշտոնավարման ժամանակահատվածի համար Ծրագրից բխող միջոցառումները, որի համար պայմանագրի կողմերի միջև կնքվում է աշխատանքային պայմանագրի լրացուցիչ համաձայնագիր, որը ևս հանդիսանում է պայմանագրի անբաժանելի մասը:
9. Տնօրենի հավակնորդն Ծրագրի կազմման ընթացքում իրավունք ունի դիմելու իրավասու մարմին և համապատասխան Կազմակերպություն՝ Ծրագրի կազմման համար անհրաժեշտ լրացուցիչ և ոչ գաղտնի տեղեկատվություն ստանալու նպատակով, որը տրամադրվում է դիմումը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:
10. Ծրագրի «Նախաբանը» բաժնին ներկայացվող պահանջներն են.
1) Կազմակերպության մասին ընդհանուր տեղեկություններ, այդ թվում` Կազմակերպության հիմնադրման ամսաթիվը, կազմակերպաիրավական ձևը, առկայության դեպքում` Կազմակերպության կառուցվածքը սխեմայի տեսքով կամ այլ տեղեկատվություն.
2) նախաբանի էջերի քանակը կազմում է 1-ից 2 էջ:
11. Ծրագրի «Կազմակերպության առաքելությունը, տեսլականը և արժեքները» բաժնին ներկայացվող պահանջներն են.
1) Կազմակերպության առաքելություն` հիմնական նպատակի, գործունեության էության և արժեքների հստակ և հակիրճ ձևակերպումն է: Առաքելությունը արտացոլում է, թե ինչ ուղղություններով է կազմակերպությունն գործունեություն ծավալում ներկայում և ինչ խնդիրներ է լուծում.
2) Կազմակերպության տեսլական` կազմակերպության ապագայի պատկերն է, որը սահմանում է նրա երկարաժամկետ ռազմավարական նպատակները: Տեսլականը ծառայում է որպես զարգացման հիմնական ուղեցույց: Տեսլականը արտացոլում է, թե ինչպիսին ենք ցանկանում տեսնել կազմակերպությունը ապագայում.
3) Կազմակերպության արժեքներ` կազմակերպության հիմնարար սկզբունքներն ու համոզմունքներն են, որոնցով այն առաջնորդվում է իր առօրյա գործունեության ընթացքում։ Դրանք արտացոլում են կազմակերպության վերաբերմունքը պացիենտների, աշխատակիցների և մատուցվող առողջապահական ծառայությունների որակի նկատմամբ՝ ձևավորելով փոխգործակցության մշակույթը։ Արժեքները ցույց են տալիս, թե ինչպես է դա իրականացվում.
4) Կազմակերպության առաքելության, տեսլականի և արժեքների նկարագրությունը կազմում է կես էջից մինչև 2 էջ:
12. Ծրագրի «Կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները, իրավիճակային վերլուծությունը» բաժնին ներկայացվող պահանջներն են.
1) կազմակերպության գործունեության մեջ զգալի ծավալ կազմող ծառայություններ.
2) ծառայությունների նպատակային հատվածներն ըստ շահառուների և տարածաշրջանների.
3) առողջապահական վիճակագրական տվյալների հիման վրա բժշկական ծառայությունների բարելավման գործողությունների պլանավորում.
4) առողջապահական ծառայությունների որակի կառավարում, մասնավորապես` որակի և անվտանգության վերահսկում, ներքին աուդիտների իրականացում, պացիենտների բավարարվածության գնահատում, սանիտարահամաճարակային ռեժիմի պահպանում.
5) անձնակազմի կառավարում, մասնավորապես` կադրային քաղաքականություն, անձնակազմի ապահովում, շարունակական մասնագիտական կրթություն.
6) Կազմակերպության ներկա և ապագա զարգացման վրա ազդող ներքին և արտաքին միջավայրի համապարփակ վերլուծություն՝ կազմակերպության ուժեղ (oրինակ` եզակի սարքավորումների առկայություն, բարձրակարգ մասնագետների ներգրավվածություն) և թույլ կողմերի (oրինակ` հնացած սարքավորումների առկայություն, առանձին նեղ մասնագետների պակաս), ինչպես նաև զարգացման հնարավորությունների (oրինակ` նոր ծառայությունների ներդրում, պետական ծրագրերին մասնակցություն) և սպառնալիքների (oրինակ` ուժեղ մրցակիցների առկայություն, աշխատաշուկայում որակյալ կադրերի պակաս) գնահատմամբ, մասնավորապես՝ խնդիրների վերհանում` բացահայտելով Կազմակերպության գործունեության հիմնական մարտահրավերներն ու կարիքները, ֆինանսական վերլուծություն (հասանելի տեղեկատվության հիման վրա), ներքին և արտաքին միջավայրերի գնահատում` ներառելով ներքին ռեսուրսների (մարդկային ռեսուրսներ, նյութատեխնիկական բազա, ֆինանսական հոսքեր) և արտաքին գործոնների (սպառողական պահանջարկ, մրցակցային միջավայր, կարգավորող միջավայր) ուսումնասիրություն, շահագրգիռ կողմերի ներգրավվածություն.
7) Կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները, իրավիճակային վերլուծությունը կազմում է 5-ից 10 էջ:
13. Ներքին միջավայրի գնահատումը՝ կազմակերպության ներքին կարողությունների, ռեսուրսների և գործունեության արդյունավետության համապարփակ վերլուծությունն է, որը ներառում է՝
1) մարդկային ռեսուրսների գնահատում՝ բուժանձնակազմի մասնագիտական որակավորման, կադրերի հոսունության, ինչպես նաև ավագ և միջին բուժանձնակազմի թվաքանակի ու հարաբերակցության վերլուծություն,
2) նյութատեխնիկական բազայի գնահատում՝ բժշկական սարքավորումների հագեցվածության և մաշվածության աստիճանի, ժամանակակից բժշկական և թվային տեխնոլոգիաների ու տեղեկատվական համակարգերի ներդրման մակարդակի, ինչպես նաև հաշմանդամություն և տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց համար շենքերի և ծառայությունների մատչելիության ու հարմարեցվածության գնահատում,
3) ֆինանսական հոսքերի գնահատում՝ հիմնական ֆինանսական ցուցանիշների վերլուծություն, ներառյալ շահութաբերության, եկամուտների կառուցվածքի (այդ թվում՝ վճարովի ծառայություններից ստացվող եկամուտների), կրեդիտորական պարտավորությունների (վճարման ենթակա հաշիվների) և ֆինանսական կայունությունը բնութագրող այլ ցուցանիշների գնահատումը:
14. Արտաքին միջավայրի գնահատումը՝ կազմակերպության գործունեության վրա ազդեցություն ունեցող արտաքին գործոնների համապարփակ վերլուծությունն է, որոնք կազմակերպությունը չի կարող ուղղակիորեն վերահսկել, սակայն պետք է հաշվի առնի ռազմավարական պլանավորման և գործունեության կազմակերպման ընթացքում, ներառյալ՝
1) սպառողական պահանջարկի գնահատում՝ սպասարկվող տարածքի ժողովրդագրական և համաճարակաբանական իրավիճակի, ինչպես նաև բնակչության՝ բժշկական օգնության և սպասարկման տարբեր տեսակների նկատմամբ առկա և կանխատեսվող պահանջարկի ու կարիքների վերլուծություն.
2) մրցակցային միջավայրի գնահատում՝ կազմակերպության գործունեության տարածքում գործող պետական և մասնավոր առողջապահական կազմակերպությունների, դրանց կողմից մատուցվող ծառայությունների շրջանակի, գնագոյացման քաղաքականության, մրցակցային առավելությունների և շուկայական դիրքի վերլուծություն.
3) կարգավորող միջավայրի գնահատում՝ առողջապահության ոլորտը կարգավորող օրենսդրության և ենթաօրենսդրական ակտերի փոփոխությունների, բժշկական սարքավորումների և ծառայությունների նկատմամբ կիրառվող ստանդարտների, ինչպես նաև իրավասու պետական մարմինների պահանջների և կարգավորումների վերլուծություն:
15. Ծրագրի «Նպատակները և խնդիրները» բաժնին ներկայացվող պահանջներն են.
1) ծրագրում սահմանված Կազմակերպության երկարաժամկետ, միջնաժամկետ և կարճաժամկետ նպատակները.
2) յուրաքանչյուր նպատակի համար սահմանված խնդիրները․
3) նպատակները և խնդիրները ձևակերպված պարզ, չափելի, իրատեսական՝ ըստ նախատեսված ժամանակացույցի.
4) նպատակները պետք է արտացոլեն Կազմակերպության միջնաժամկետ կտրվածքով դերը և տեղը, ինչպես նաև նրա առանձնահատկությունները.
5) Ծրագիրը պետք է ներառի սահմանված նպատակների և խնդիրների իրականացումն ապահովող գործողությունները, միջոցները և ժամանակացույցը.
6) Նպատակների և խնդիրների նկարագրությունը կազմում է 3-ից 7 էջ:
16. Ծրագրի «Արդյունքների չափման մեխանիզմներն և գործիքները/ ցուցանիշները» բաժնին ներկայացվող պահանջներն են.
1) սահմանված են յուրաքանչյուր միջոցառման գնահատման համար արդյունքների չափման մեխանիզմ և գործիք/ցուցանիշ.
2) գնահատման չափանիշների միջոցով հնարավոր է չափել ակնկալվող արդյունքը։
17. «Ծրագրի ռիսկերը և դրանց կանխման հնարավորությունները» բաժնում ներկայացվում են վերլուծված նպատակների և խնդիրների իրականացման հնարավոր ռիսկերը և դրանց կանխման հնարավոր գործողությունները:
18. «Ֆինանսավորման աղբյուր» բաժնում ներկայացվում են Կազմակերպության ֆինանսավորման հիմնական աղբյուրները և դրանց կառուցվածքը (պետական բյուջե, արտաբյուջետային միջոցներ, դրամաշնորհներ և այլն):
Ձև
ՑԱՆԿ
ԾՐԱԳՐԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
|
N |
ՆՊԱՏԱԿ |
ԽՆԴԻՐ-ՆԵՐ |
ՄԻՋՈՑԱ-ՌՈՒՄՆԵՐ
|
ԺԱՄԿԵՏ |
ԱՆՀՐԱ-ԺԵՇՏ ՄԻՋՈՑ-ՆԵՐ |
ԱՐԴՅՈՒՆՔ-ՆԵՐԻ ՉԱՓՄԱՆ ՄԵԽԱՆԻԶ-ՄՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ/ ՑՈՒՑԱ-ՆԻՇՆԵՐԸ |
ՌԻՍԿԵՐ |
ՌԻՍԿԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒ-ԹՅՈՒՆՆԵՐ |
ՖԻՆԱՆ-ՍԱՎՈՐ-ՄԱՆ ԱՂԲՅՈՒՐ
|
|
1 |
1. |
1. |
|||||||
|
2. |
|||||||||
|
3. |
|||||||||
|
4. |
|||||||||
|
5. |
|||||||||
|
2. |
1. |
||||||||
|
2. |
|||||||||
|
3. |
|||||||||
|
4. |
|||||||||
|
5. |
|||||||||
|
3. |
1. |
||||||||
|
2. |
|||||||||
|
3. |
|||||||||
|
4. |
|||||||||
|
5. |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 նոյեմբերի 2026 թվական: