ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-467-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (14.11.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.11.09-2026.11.22 Պաշտոնական հրապարակման օրը 13.11.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
12.11.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.11.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.11.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի նոյեմբերի 12-ին

 

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.

«6.1. Սույն օրենքով այլ կարգավորումներ նախատեսված չլինելու դեպքում դրա դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա և դրա իրագործման նպատակով հիմնադրված ընկերությունների, ինչպես նաև դրանց կողմից հիմնադրված ընկերությունների վրա, եթե դրանք նույնպես հիմնադրվում են Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա և դրա իրագործման նպատակով։»:

 

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին հոդվածով.

 

«Հոդված 3.1. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա և դրա իրագործման նպատակով ստեղծված ընկերությունները

 

1. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա և դրա իրագործման նպատակով ստեղծված ընկերությունների, որոնցում Հայաստանի Հանրապետությունն ունի 25 տոկոս և ավելի մասնակցություն (այսուհետ սույն հոդվածում՝ միջազգային պայմանագրի հիման վրա ստեղծված ընկերություն), կանոնադրությամբ կամ բաժնետիրական համաձայնագրով կարող են սահմանվել սույն օրենքի դրույթներից տարբերվող կարգավորումներ՝ սույն հոդվածով սահմանված դրույթներին համապատասխան:

2. Միջազգային պայմանագրի հիման վրա ստեղծված ընկերության կանոնադրությամբ կամ բաժնետիրական համաձայնագրով սահմանված՝ սույն օրենքից տարբերվող կարգավորումները կարող են վերաբերել՝

1) սույն օրենքի VIII գլխով սահմանված՝ խոշոր գործարքների վերաբերյալ դրույթներին.

2) սույն օրենքի IX գլխով սահմանված` Ընկերության գործարքներում շահագրգռվածության վերաբերյալ դրույթներին.

3) սույն օրենքի 38.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ բաժնետիրական համաձայնագրի վերաբերյալ դրույթներին.

4) սույն օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված իրավասության իրականացման, 68-րդ հոդվածի 4-5-րդ և 7-րդ մասերով սահմանված որոշումների կայացման, 69-րդ հոդվածի 4-րդ, 71-րդ հոդվածի 2-րդ մասերով և 77-րդ հոդվածով սահմանված՝ Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի անցկացման վերաբերյալ դրույթներին: Սույն օրենքի 68-րդ հոդվածի 4-5-րդ մասերով սահմանված դրույթների մասով օրենքից տարբերվող կարգավորումներ սահմանելիս Ընկերության կանոնադրությամբ կամ բաժնետիրական համաձայնագրով չի կարող սահմանվել ձայների առավել նվազ քանակ, քան սահմանված է սույն օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ, 6-րդ, 7-րդ, 18-րդ և 25.2-րդ կետերով նախատեսված իրավասությունների իրացման համար.

5) սույն օրենքի 85-րդ հոդվածով սահմանված՝ Ընկերության խորհրդի ձևավորման, սույն օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված՝ խորհրդի նիստերի անցկացման և որոշումների կայացման վերաբերյալ դրույթներին (ներառյալ՝ ձայնի իրավունքի իրականացման կամ փոխանցման վերաբերյալ դրույթներին).

6) սույն օրենքով սահմանված՝ Ընկերության բաժնետոմսերի օտարման դեպքում նախապատվության իրավունքի վերաբերյալ դրույթներին.

7) սույն օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված՝ կանոնադրական կապիտալի նվազեցման կամ Ընկերության լուծարման վերաբերյալ դրույթներին.

8) սույն օրենքի 57-րդ և 58-րդ հոդվածներով սահմանված՝ բաժնետերերի պահանջով ընկերության բաժնետոմսերի հետգնման վերաբերյալ դրույթներին.

9) սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված՝ դուստր և կախյալ ընկերությունների հետ պատասխանատվություն կրելու վերաբերյալ դրույթներին.

10) սույն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ Ընկերության բաժնետերերի պատասխանատվության վերաբերյալ դրույթներին։

3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված մասնակցության՝ 25 տոկոսից նվազեցման դեպքում ընկերությունը չի համարվում միջազգային պայմանագրի հիման վրա ստեղծված ընկերություն Հայաստանի Հանրապետության մասնակցության նվազեցման պահից: Տվյալ դեպքում Ընկերության կանոնադրությունը ենթակա է փոփոխման Հայաստանի Հանրապետության մասնակցության նվազեցման պահից հետո՝ մեկ ամսվա ընթացքում։

4. Սույն հոդվածի իմաստով միջազգային պայմանագրի հիման վրա ստեղծված ընկերություն է համարվում նաև սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ ընկերության կողմից հիմնադրված ընկերությունը, եթե՝

1) այն նույնպես հիմնադրվում է Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա և դրա իրագործման նպատակով, և

2) Կառավարության որոշմամբ հավանություն է տրվել այդ ընկերության նկատմամբ տարբերվող կարգավորումների կիրառմանը և կոնցեսիոն պայմանագրին, որով սահմանվում է այդ կարգավորումների շրջանակը։»։

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. նոյեմբերի 13

Երևան

ՀՕ-467-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 նոյեմբերի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան