ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 նոյեմբերի 2026 թվականի N 1657-Ա
ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 57.1-ին կետի պահանջով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Երևանի քաղաքապետարանին Երևանի քաղաքապետարանի և «ԱՐԱԼԵԶ» ՍՊ ընկերության միջև 2025 թվականի նոյեմբերի 24-ին կնքված կապալային աշխատանքների կատարման N «ԵՔ-ԳՀԱՇՁԲ-25/199-2» ծածկագրով գնման պայմանագրում կատարել փոփոխություններ՝ պայմանագրով նախատեսված աշխատանքների ծավալն ավելացնել՝ պայմանագրի գնի 1.422 տոկոսի չափով, ինչպես նաև պայմանագրով նախատեսված որոշ աշխատանքներ փոխարինել այլ բնութագրեր ունեցող աշխատանքներով, որոնք միասին չեն գերազանցում պայմանագրի գնի 34.323 տոկոսը՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի 2-րդ նախադասության և 3-րդ ենթակետի պահանջները:
2. Թույլատրել Երևանի քաղաքապետարանին Երևանի քաղաքապետարանի և «Շին Կոնստրակտ» ՍՊ ընկերության միջև 2025 թվականի նոյեմբերի 25-ին կնքված կապալային աշխատանքների կատարման N «ԵՔ-ԳՀԱՇՁԲ-25/193» ծածկագրով գնման պայմանագրում կատարել փոփոխություններ՝ պայմանագրով նախատեսված աշխատանքների ծավալն ավելացնել պայմանագրի գնի 2.326 տոկոսի չափով, ինչպես նաև պայմանագրով նախատեսված որոշ աշխատանքներ փոխարինել այլ բնութագրեր ունեցող աշխատանքներով, որոնք միասին չեն գերազանցում պայմանագրի գնի 31.735 տոկոսը՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի 2-րդ նախադասության և 3-րդ ենթակետի պահանջները:
3. Թույլատրել Երևանի քաղաքապետարանին Երևանի քաղաքապետարանի և «ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊ ընկերության միջև 2025 թվականի դեկտեմբերի 8-ին կնքված կապալային աշխատանքների կատարման N «ԵՔ-ԲՄԱՇՁԲ-25/44» ծածկագրով գնման պայմանագրում կատարել փոփոխություններ՝ պայմանագրով նախատեսված աշխատանքների ծավալն ավելացնել պայմանագրի գնի 62.267 տոկոսի չափով, ինչպես նաև պայմանագրով նախատեսված որոշ աշխատանքներ փոխարինել այլ բնութագրեր ունեցող աշխատանքներով, որոնք միասին չեն գերազանցում պայմանագրի գնի 78.315 տոկոսը՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի պահանջները:
4. Թույլատրել Երևանի քաղաքապետարանին Երևանի քաղաքապետարանի և «ՊՈՂՈՍՅԱՆՆԵՐ ԱՍՈՑԻԱՑԻԱ» և «ԱՐԿԱԴԻԱ ՇԻՆ» ՍՊ ընկերությունների միջև 2025 թվականի նոյեմբերի 6-ին կնքված կապալային աշխատանքների կատարման N «ԵՔ-ԳՀԱՇՁԲ-25/199-1» ծածկագրով գնման պայմանագրում կատարել փոփոխություններ՝ պայմանագրով նախատեսված աշխատանքների ծավալն ավելացնել պայմանագրի գնի 55.939 տոկոսի չափով, ինչպես նաև պայմանագրով նախատեսված որոշ աշխատանքներ փոխարինել այլ բնութագրեր ունեցող աշխատանքներով, որոնք միասին չեն գերազանցում պայմանագրի գնի 59.0 տոկոսը, չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի պահանջները:
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
13.11.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|