ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1325-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1659-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (17.11.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.11.09-2026.11.22 Պաշտոնական հրապարակման օրը 16.11.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.11.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.11.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.11.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 նոյեմբերի 2026 թվականի N 1659-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1325-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը որպես սոցիալական բնակարանային ֆոնդ հատկացված բնակելի տարածքները (բնակարանները) նվիրաբերելու մասին» N 1325-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման՝

ա. նախաբանում «12-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի «գ» ենթակետը՝» բառերը փոխարինել «25-րդ հոդվածի 7-րդ մասը՝» բառերով,

բ․ 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) սույն որոշման 1-ին կետով հաստատված ցուցակում ներառված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի N 983-Ն և 2017 թվականի հուլիսի 6-ի N 777-Ա որոշումների համաձայն հաշվառված բնակելի տարածության իրավունք ունեցող մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներից և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասված անձանցից՝ 2003-2010 թվականների ընթացքում որպես սոցիալական բնակարանային ֆոնդ ձեռք բերված բնակարաններում, անհատույց օգտագործման պայմանագրի հիման վրա բնակվող անձինք (այսուհետ՝ շահառու), իսկ շահառուի մահվան դեպքում՝ մինչև մահանալը նրա հետ գրանցված ամուսնության մեջ գտնվող անձը, իսկ վերջինիս բացակայության կամ մահվան դեպքում՝ շահառուի զավակներն իրենց զբաղեցրած բնակելի տարածքի կամ բնակարանների (այսուհետ՝ բնակարան) նկատմամբ նվիրաբերության պայմանագրի հիման վրա կարող են ձեռք բերել սեփականության իրավունք, եթե նվիրառության նպատակով մինչև 2027 թվականի մարտի 31-ը գրավոր դիմել են անձամբ կամ վերջիններիս կողմից սահմանված կարգով տրված և նոտարի կամ նոտարական գործողություններ կատարելու համար լիազորված պաշտոնատար անձի կողմից վավերացված լիազորագրի հիման վրա։ Ընդ որում, շահառուի մահման դեպքում ներկայացվում է մահվան վկայականը և ամուսնության վկայականը կամ ամուսնության ակտի գրանցման վերաբերյալ տեղեկանքը, իսկ զավակների դիմելու դեպքում՝ շահառուի մահվան վկայականը և երեխայի ծննդյան վկայականը կամ ծննդյան ակտի գրանցման վերաբերյալ տեղեկանքը և առկայության դեպքում՝ երեխայի ծնողների ամուսնության վկայականը (կամ հայրության ճանաչման վկայականը).»,

գ․ 2-րդ կետի 2-րդ ենթակետը «օտարվել» բառից հետո լրացնել «նվիրաբերության» բառով,

դ․ 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին ենթակետով.

«2.1) սույն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 163-րդ կետում նշված՝ ք. Գյումրի, «Մուշ-2» թաղ. շ. 4/28 բն. 44 հասցեի բնակարանը, իսկ սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված՝ շահառուի զավակների դիմելու դեպքում՝ շահառուի բնակարանը կարող է նվիրաբերվել 2027 թվականի մարտի 31-ի դրությամբ դիմում ներկայացրած անձանց՝ բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով.»,

ե. ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 1-ին, 13-րդ, 20-21-րդ, 25-28-րդ, 33-րդ, 36-37-րդ, 42-րդ, 52-րդ, 54-55-րդ, 57-րդ, 59-րդ, 63-64-րդ, 68-րդ, 70-71-րդ, 77-րդ, 82-րդ, 85-րդ, 87-րդ, 89-րդ, 92-րդ, 98-100-րդ, 104-106-րդ, 108-111-րդ, 113-րդ, 115-րդ, 117-րդ, 119-120-րդ, 125-րդ, 127-րդ, 134-րդ, 149-րդ, 158-րդ կետերը,

զ․ 4-րդ կետում «սոցիալական հարցերի» բառերը փոխարինել «բարեկեցության» բառով,

է․ 4-րդ կետի 1-ին ենթակետում «սույն որոշումն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող 24 ամսվա ընթացքում» բառերը փոխարինել «մինչև 2027 թվականի սեպտեմբերի 30-ը» բառերով։

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և բարեկեցության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30-օրյա ժամկետում պատշաճ կարգով իրազեկել շահառուներին, ինչպես նաև ապահովել զանգվածային լրատվամիջոցներով և պաշտոնական կայքէջի միջոցով բնակարանների նվիրաբերության գործընթացի մեկնարկի վերաբերյալ իրազեկումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

13.11.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 նոյեմբերի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան