ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
«05» նոյեմբերի 2026 թ. |
N 167-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ, ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑՈՒՄ (ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ) ԸՆԴԳՐԿՎՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ) ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N 25-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով, 16-րդ հոդվածի 9-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով՝
Հրամայում եմ`
1. Հաստատել`
1) ազգային մակարդակում սոցիալական համագործակցության համաձայնագրի օրինակելի ձևը՝ համաձայն N 1 հավելվածի․
2) ազգային մակարդակում սոցիալական համագործակցության համաձայնագրին միանալու կարգը՝ համաձայն N 2 հավելվածի․
3) տարածքային մակարդակում սոցիալական համագործակցության համաձայնագրի օրինակելի ձևը՝ համաձայն N 3 հավելվածի.
4) տարածքային մակարդակում սոցիալական համագործակցության համաձայնագրին միանալու կարգը՝ համաձայն N 4 հավելվածի.
5) տարածքային մակարդակում համակարգող խորհրդի ձևավորման կարգն ու լիազորությունները՝ համաձայն N 5 հավելվածի․
6) համագործակցության ցանցում (սոցիալական համագործակցության համաձայնագրերի շրջանակում) ընդգրկվող մարմինների (ներառյալ՝ ներկայացուցիչների) ցանկը՝ համաձայն N 6 հավելվածի։
2. Տարածքային մակարդակում գործող համակարգող խորհուրդները դադարեցնում են իրենց գործունեությունը, տարածքային ու ազգային մակարդակներում կնքված սոցիալական համագործակցության համաձայնագրերը ենթակա են լուծման 2027 թվականի հունվարի 1-ից։
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և բարեկեցության նախարարի սոցիալական աջակցության ոլորտը համակարգող տեղակալին և Միասնական սոցիալական ծառայության պետին՝ մինչև 2027 թվականի հունվարի 1-ը ապահովել՝
1) սույն հրամանի 2-րդ կետով սահմանված գործընթացների կազմակերպումը,
2) տարածքային մակարդակում համակարգող խորհուրդների ձևավորումը, տարածքային ու ազգային մակարդակներում սոցիալական համագործակցության համաձայնագրերի կնքումը՝ սույն հրամանով սահմանված կարգով։
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2016 թվականի փետրվարի 11-ի «Տարածքային մակարդակում սոցիալական համագործակցության համաձայնագրի օրինակելի ձևը, տարածքային մակարդակում սոցիալական համագործակցության համաձայնագրի ընդունման ընթացակարգը, տարածքային մակարդակում կնքված սոցիալական համագործակցության համաձայնագրի համաձայն ձևավորված համակարգող խորհրդի օրինակելի աշխատակարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի 2000 թվականի հուլիսի 31-ի N 36-Պ և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2006 թվականի սեպտեմբերի 18-ի N 153-Ն հրամաններն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 25-Ն հրամանը։
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։
|
2026-11-05
|
Ա. Թորոսյան |
|
Հավելված N 1 Հայաստանի Հանրապետության աշխատանքի և բարեկեցության նախարարի 2026 թվականի 05 նոյեմբեր N 167-Ն հրամանի |
ԱԶԳԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ
| ք. Երևան |
« » ____________ 20__թ. |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և բարեկեցության նախարարությունը՝ որպես սոցիալական աջակցության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմին, և սույն համաձայնագրին միացած կողմերը,
նկատի ունենալով «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները,
կարևորելով Հայաստանի Հանրապետությունում սոցիալական աջակցության ոլորտի կայուն զարգացումը և ինտեգրված սոցիալական ծառայությունների շրջանակներում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ու անհատների դերն ու նշանակությունը,
հավաստելով իրենց պատրաստակամությունը՝ նպաստելու սոցիալական պետությանը բնորոշ նպատակային սոցիալական քաղաքականության իրականացմանը,
հաշվի առնելով սոցիալական ծառայությունների տրամադրման և սոցիալական աջակցության ծրագրերի իրականացման նպատակով իրականացվող գործողությունների համակարգման անհրաժեշտությունը,
արտահայտելով սոցիալական աջակցության ոլորտում արդյունավետ համագործակցության հաստատման փոխադարձ ձգտումը,
համաձայնեցին հետևյալի շուրջ.
1. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ
1. Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ ՀՀ) աշխատանքի և բարեկեցության նախարարությունը (այսուհետ նաև՝ Լիազոր մարմին) և ազգային մակարդակում սոցիալական համագործակցության սույն համաձայնագրին (այսուհետ՝ Համաձայնագիր) միացած կողմերը (այսուհետ նաև՝ Համագործակցության ցանցի անդամներ), որոնք համատեղ հիշատակման դեպքում հետագա տեքստում կանվանվեն Կողմեր, պայմանավորվում են ՀՀ օրենսդրությամբ, Համաձայնագրով և դրա հիման վրա ընդունված այլ փաստաթղթերով սահմանված պահանջներին համապատասխան, Կողմերի համար ընդունելի ձևաչափով, ազգային մակարդակում ապահովել Կողմերի միջև փոխգործակցությունը սոցիալական աջակցության ոլորտում՝ Համաձայնագրի 2-րդ կետում նշված նպատակների իրականացման համար:
2. Կողմերն արտահայտում են սոցիալական աջակցության ոլորտում միմյանց հետ համագործակցելու իրենց պատրաստակամությունը և ձգտումները` հետևյալ հիմնական նպատակներին հասնելու համար․
1) սոցիալական աջակցության համալիր և ամբողջական տրամադրման ապահովումը.
2) կյանքի դժվարին իրավիճակ առաջացնող գործոնների, դրանց փոխկապակցվածության և պատճառահետևանքային կապերի բացահայտումը, բացասական ազդեցության չեզոքացումը.
3) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի կամ ընտանիքի օրինական շահերի պաշտպանությունը և այդ իրավիճակում նրանց հայտնվելու կանխարգելումը.
4) սոցիալական դեպքի վարման շրջանակում փոխգործակցության ապահովումը, սոցիալական դեպքի վարման գործընթացի արդյունավետության մեծացումը.
5) սոցիալական աջակցության տրամադրումը ռեսուրսների արդյունավետ ներգրավմամբ և օգտագործմամբ.
6) հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում անձի կամ ընտանիքի կարիքներին արագ արձագանքման, ինչպես նաև սոցիալական աջակցության անհապաղ տրամադրման հնարավորությունների ստեղծումը.
7) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի կամ ընտանիքի տնտեսական և սոցիալական խոցելիության նվազեցումը, կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու ռիսկում գտնվող անձի կամ ընտանիքի տնտեսական և սոցիալական խոցելիության կանխարգելումը.
8) սոցիալական պաշտպանության ոլորտում սոցիալական աշխատանքի դերի ու նշանակության բարձրացումը.
9) սոցիալական աջակցություն տրամադրելու ծածկույթի ընդլայնումը.
10) նույն ժամանակահատվածում և նույն անձին (ընտանիքին) նույնաբովանդակ սոցիալական աջակցությունը տարբեր մարմինների կամ կազմակերպությունների կողմից տրամադրման կանխարգելումը։
2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3. Կողմերը, արտահայտելով Համաձայնագրի 2-րդ կետով նախանշված նպատակներին հասնելու իրենց պատրաստակամությունը և հավաստելով իրենց հնարավորությունների սահմաններում համագործակցելու ձգտումները, պայմանավորվում են՝
1) ձեռնարկել սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայությունների և սոցիալական աջակցության ծրագրերի պլանավորման, իրականացման, կազմակերպման, տրամադրման, մշտադիտարկման և գնահատման միասնական համակարգի գործունեության ապահովմանն ուղղված միջոցառումներ․
2) անձի (ընտանիքի) սոցիալական գնահատման հիման վրա, իրականացնել Համաձայնագրից և դրա հիման վրա ընդունված այլ փաստաթղթերից բխող անհրաժեշտ ծրագրեր և միջոցառումներ կամ տրամադրել համապատասխան ծառայություններ՝ միտված անձի (ընտանիքի) կյանքի դժվարին իրավիճակը հաղթահարելուն կամ դրա վատթարացումը կանխելուն կամ նման իրավիճակում հայտնվելը կանխարգելելուն․
3) նպաստել սոցիալական աջակցության ոլորտի կայուն զարգացման քաղաքականության մշակման և դրա իրականացմանն ուղղված միջոցառումներին․
4) իրենց լիազորությունների և հնարավորությունների սահմաններում, միմյանց ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն Համաձայնագրի շրջանակներում համապատասխան ծրագրերի և միջոցառումների իրականացման կամ ծառայությունների տրամադրման ուղղությամբ․
5) իրականացնել համագործակցության շրջանակների ընդլայնմանը, ինչպես նաև սոցիալական աջակցության ոլորտի հիմնախնդիրների և դրանց կանխարգելման ուղիների վերաբերյալ հասարակության տեղեկացվածության և իրավագիտակցության մակարդակի բարձրացմանը նպաստող աշխատանքներ։
4. Կողմերի միջև համագործակցության նպատակներին և ուղղություններին համապատասխան ու դրանց շրջանակներում Կողմերի հիմնական իրավունքներն են՝
1) ստանալ տեղեկություն մյուս կողմերից` իրենց կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերի կամ տրամադրվող սոցիալական ծառայությունների և առկա ռեսուրսների մասին.
2) ակնկալել անհապաղ աջակցություն մյուս կողմերից իրենց հնարավորությունների շրջանակում հրատապ արձագանք պահանջող իրավիճակի առկայության դեպքում.
3) առաջարկություններ ներկայացնել սոցիալական աջակցության, այդ թվում՝ առանձին սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացի կամ սոցիալական աջակցության ծրագրերի բարելավման նպատակով:
5. Կողմերի հիմնական պարտականություններն են՝
1) մյուս կողմերին իրազեկել իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերի կամ տրամադրվող սոցիալական ծառայությունների և առկա ռեսուրսների մասին։ Ընդ որում, սոցիալական ծառայությունների տրամադրումից կամ սոցիալական աջակցության ծրագրերի մեկնարկից առնվազն տասն աշխատանքային օր առաջ Կողմերը համապատասխան տեղեկատվությունն իրենց լիազորությունների շրջանակում ներբեռնում են Լիազոր մարմնի կողմից տրամադրված էլեկտրոնային միջավայրում։ Ըստ անհրաժեշտության, նշված տեղեկատվությունը պարբերաբար ենթակա է վերանայման՝ համապատասխան հիմքերի առաջացումից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում։ Տեղեկատվությունը ներառում է տեղեկություններ՝ ընթացիկ ծրագրերի կամ ծառայությունների, դրանց ծածկույթների, ժամկետների, շահառուների խմբերի, դիմելու կարգի վերաբերյալ․
2) իրենց հնարավորությունների շրջանակում արագ արձագանքել` հրատապ արձագանք պահանջող իրավիճակի առկայության դեպքում.
3) մասնակցել համայնքների բնակչության սոցիալական կարիքների վերհանման, ինչպես նաև դրանց համարժեք համայնքային սոցիալական ծրագրերի մշակման աշխատանքներին.
4) համագործակցել սոցիալական դեպքի վարման շրջանակում.
5) առաջարկություններ ներկայացնել համագործակցության ցանցի մասնակիցներին սոցիալական աջակցության տրամադրման գործընթացի շրջանակում որոշումների կայացման համար։
6. Համագործակցության ցանցի անդամ հանդիսացող կազմակերպությունները պարտավոր են նաև՝
1) միանալ տարածքային մակարդակում կնքվող համաձայնագրերին այն տարածաշրջանում, որտեղ ունեն գրասենյակներ կամ մասնաճյուղեր կամ իրականացնում են սոցիալական աջակցության ծրագրեր կամ տրամադրում են սոցիալական ծառայություններ, ինչպես նաև ձեռնարկել միջոցներ տարածքային մակարդակում ձևավորվող համակարգող խորհուրդներում ընդգրկվելու նպատակով՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով․
2) սոցիալական դեպք վարողի ներկայացրած հայտի հիման վրա՝ ընդգրկվել աջակցող ցանցի աշխատանքներում, մասնակցել սոցիալական դեպքի վարման գործընթացին իրենց լիազորությունների շրջանակներում։
7. Լիազոր մարմինը պարտավոր է նաև Համագործակցության ցանցի անդամներին՝
1) ըստ անհրաժեշտության, իր իրավասությունների սահմաններում տրամադրել մեթոդական օգնություն և անվճար տեղեկատվություն սոցիալական աջակցության ոլորտին առնչվող հիմնահարցերի վերաբերյալ, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի․
2) ընձեռել սոցիալական աջակցության ոլորտում իրականացվող միջոցառումներին և ծրագրերին մասնակցության հնարավորություն։
8. Համագործակցության ցանցի անդամներն իրենց իրավասությունների, վարչական, կազմակերպչական, մարդկային, նյութական, տեղեկատվական և այլ ռեսուրսների օգտագործմամբ պարտավոր են նաև՝
1) ՀՀ ողջ տարածքում կամ որոշակի վարչատարածքային միավորներում տրամադրել որոշակի սոցիալական ծառայություններ (կազմակերպել կամ մատուցել սոցիալական ծառայություններ կամ իրականացնել այդ ծառայությունների կազմակերպմանը կամ մատուցմանն ուղղված ցանկացած այլ գործունեություն) կամ իրականացնել սոցիալական աջակցության ծրագրեր․
2) Լիազոր մարմնին տրամադրել տեղեկատվություն (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի) ՀՀ վարչատարածքային միավորներում իրենց կողմից տրամադրվող սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայությունների, իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերի, ինչպես նաև դրանցում գտնվող կամ գործունեություն իրականացնող իրենց այն կառույցների (ներկայացուցչությունների, մասնաճյուղերի, գրասենյակների, այլ ստորաբաժանումների, հիմնարկների) կամ պատասխանատու անձանց մասին, որոնց հնարավորությունների մասնակի կամ ամբողջական կիրառումը կնպաստի տարածքային մակարդակներում ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացում համագործակցության կամ Համաձայնագրի 2-րդ կետում նշված նպատակների իրականացմանը․
3) իրենց իրավասությունների և հնարավորությունների սահմաններում աջակցել տարածքային մակարդակում ընդունված Համաձայնագրերի հիման վրա ձևավորված համակարգող խորհուրդներին․
4) Լիազոր մարմնի հետ համաձայնեցված կարգով և ժամկետներում, Լիազոր մարմնին տրամադրել տեղեկություններ սույն կետի 2-րդ ենթակետում նախատեսված սոցիալական ծառայությունների տրամադրման կամ սոցիալական աջակցության ծրագրերի ընթացքի և արդյունքների վերաբերյալ․
5) մասնակցել սոցիալական աջակցության ոլորտում իրականացվող այլ միջոցառումներին և ծրագրերին:
9. Համաձայնագրի 3-8-րդ կետերում նշված իրավունքների և պարտականությունների շրջանակը չի սահմանափակում Կողմերին ազատ և փոխադարձ կամահայտնությամբ, ՀՀ օրենսդրությանը չհակասող այլ իրավունքների և պարտականությունների սահմանման և իրականացման հնարավորությունը: Կողմերը, Համաձայնագրի շրջանակներում կնքվող լրացուցիչ համաձայնագրերին և ձեռք բերվող պայմանավորվածություններին համապատասխան, կարող են ստանձնել Համաձայնագրի 3-8-րդ կետերում չնշված՝ այլ իրավունքներ և պարտականություններ:
3. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ
10. Կողմերի միջև համագործակցությունն իրականացվում է սույն կետում նշված հետևյալ սկզբունքների պահպանմամբ՝
1) հավասար պատասխանատվություն՝ համագործակցության շրջանակներում իրականացվող տարատեսակ գործառույթների սահմանազատման պարագայում ընդհանուր պատասխանատվության գիտակցումը, համագործակցության շրջանակներում իրենց կողմից իրականացվող կոնկրետ գործունեության արդյունքների համար Լիազոր մարմնի և Համագործակցության ցանցի անդամների պատասխանատու լինելը․
2) թափանցիկության ապահովում` համագործակցության վերաբերյալ տեղեկատվության հրապարակայնությունը, հանրային իրազեկվածության ապահովումը և հասարակության համար սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայությունների տրամադրման և սոցիալական աջակցության ծրագրերի իրականացման գործընթացի հասանելիությունն ապահովելը:
11. Կողմերից յուրաքանչյուրը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցառումները Համաձայնագրով սահմանված պահանջների արդյունավետ կիրառումն ապահովելու համար: Կողմերը պայմանավորվում են պարբերաբար իրականացնել աշխատանքային հանդիպումներ, քննարկումներ:
12. Համաձայնագրի ուժով Լիազոր մարմինը և Համագործակցության ցանցի անդամներից յուրաքանչյուրը հանդիսանում են ազգային մակարդակում համագործակցության ցանցի անդամներ՝ Համաձայնագրով սահմանված կարգով Համաձայնագրին միանալու պահից:
13. Ազգային մակարդակում համագործակցության ցանցի կառավարման, համագործակցության արդյունավետության և փոխգործակցության ապահովման, աշխատանքների կազմակերպման և համակարգման նպատակով Կողմերը գումարում են համագումարներ (այսուհետ՝ Համագումար)։
14. Կողմերը կարող են իրականացնել նաև համագործակցության արդյունավետության և փոխգործակցության ապահովման նպատակով անհրաժեշտ այլ միջոցառումներ, այդ թվում՝ համագործակցության յուրաքանչյուր կոնկրետ ուղղությամբ ձեռնարկվելիք կամ ձեռնարկվող միջոցառումների իրականացման նպատակով կազմավորել համատեղ աշխատանքային խմբեր և հանձնաժողովներ:
15. Նախքան Համաձայնագրի շրջանակներում յուրաքանչյուր ծրագրի իրականացումը և համագործակցության յուրաքանչյուր կոնկրետ ուղղությամբ միջոցառումների ձեռնարկումը, Կողմերը միմյանց հետ վարում են բանակցություններ և համաձայնեցնում կատարվելիք գործողությունների բնույթը, ժամկետները, ինչպես նաև այնպիսի այլ պայմաններ, որոնք կարևորվում են Կողմերից թեկուզև մեկի կողմից:
16. Լիազոր մարմինը և Համագործակցության ցանցի անդամը, Համաձայնագրին միանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում, իրենց կողմից նշանակում են մեկական պատասխանատու անձ, որոնք ներկայացնելու են Համագործակցության ցանցի անդամներին Համագումարում և այլ հանդիպումներում: Նշված անձի փոփոխության դեպքում, Համագործակցության ցանցի անդամը պարտավոր է տեղեկացնել Լիազոր մարմնին՝ տասն աշխատանքային օրվա ընթացքում։ Համաձայնագրին միացող՝ ֆիզիկական անձ հանդիսացող Համագործակցության ցանցի անդամները կարող են չնշանակել պատասխանատու անձանց՝ անձամբ իրականացնելով սույն կետում նշված բանակցությունների վարումը և աշխատանքների կատարումը: Պետական կառավարման մարմինների դեպքում ներկայացուցիչներ կարող են հանդես գալ պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալը, իսկ վերջինիս ներգրավման անհնարինության դեպքում՝ համապատասխան ստորաբաժանման ղեկավարը կամ նրա տեղակալը, իսկ կազմակերպությունների դեպքում՝ կազմակերպության ղեկավարը կամ նրա տեղակալը։
4. ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
17. Համագումարն ազգային մակարդակում համագործակցության ցանցի կառավարման բարձրագույն մարմինն է: Համագումարում ընդգրկվում և ձայնի իրավունքից օգտվում են ազգային մակարդակում համագործակցության ցանցի բոլոր անդամները՝ Լիազոր մարմինը և Համագործակցության ցանցի անդամներից յուրաքանչյուրը՝ անձամբ կամ ներկայացուցիչների միջոցով: Ազգային մակարդակում համագործակցության ցանցի յուրաքանչյուր անդամ Համագումարում ունենում է մեկ ներկայացուցիչ: Համագործակցության ցանցի անդամներից յուրաքանչյուրը համարվում է ընդգրկված Համագումարի կազմում՝ Համաձայնագրի 18-րդ կետով սահմանված տվյալները Լիազոր մարմնի կողմից ստանալուն հաջորդող աշխատանքային օրը:
18. Համաձայնագրին միացող յուրաքանչյուր Համագործակցության ցանցի անդամ, Լիազոր մարմնին է ներկայացնում Համագումարում իր կամ իր ներկայացուցչի վերաբերյալ հետևյալ տվյալները՝
1) անունը և ազգանունը․
2) զբաղեցրած պաշտոնը կամ աշխատանքի բնույթը․
3) ծանուցման հասցեն (այդ թվում՝ էլեկտրոնային փոստի հասցեն) և հեռախոսահամարը:
19. Համագումարը գումարվում է տարեկան առնվազն երկու անգամ (յուրաքանչյուր կիսամյակում առնվազն մեկ անգամ) և ըստ անհրաժեշտության՝ անհետաձգելի հարցերի քննարկման համար: Համագումարը, ըստ անհրաժեշտության՝ անհետաձգելի հարցերի քննարկման համար գումարվում է Համագործակցության ցանցի անդամների 1/3 նախաձեռնությամբ կամ Լիազոր մարմնի պահանջով:
20. Համագումարի նախագահ է հանդիսանում Լիազոր մարմնի ներկայացուցիչը։
21. Համագումարի նախապատրաստման աշխատանքներն իրականացնում են Լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանումները։ Համագումարի նախապատրաստման (այդ թվում՝ դրա անցկացման մասին ծանուցման, օրակարգի վերաբերյալ առաջարկությունների ներկայացման) և Համագումարի վարման կարգը սահմանվում է Համագումարի աշխատակարգով:
22. Համագումարը՝
1) իրականացնում է սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայությունների տրամադրման և սոցիալական աջակցության ծրագրերի իրականացման նպատակով Կողմերի ներկայացրած համապատասխան նախագծերի, առաջարկությունների փաթեթների, ծրագրերի, այլ փաստաթղթերի լսումներ և քննարկումներ․
2) քննարկում է տարածքային մակարդակում կնքված համաձայնագրի կողմերի՝ իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերը, այդ ուղղությամբ ձեռնարկում է անհրաժեշտ գործողություններ և ձեռնարկված միջոցների մասին մեկամսյա ժամկետում տեղեկացնում է Միասնական սոցիալական ծառայությանը (այսուհետ՝ Ծառայություն)․
3) քննարկում է համակարգող խորհուրդների կողմից ներկայացված՝ տարածաշրջանում անձի (ընտանիքի) կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու գործոնները, իրականացնում է դրանց վերացմանն ուղղված միջոցառումներ և ձեռնարկված միջոցների մասին մեկամսյա ժամկետում տեղեկացնում է Ծառայությանը․
4) քննարկում է համակարգող խորհուրդների կողմից ներկայացված՝ կոնկրետ դեպքի շուրջ ձևավորված աջակցող ցանցերի աշխատանքներին խոչընդոտող և արդյունավետությունն ապահովող հանգամանքները, իրականացնում է դրանց վերացմանն ուղղված միջոցառումներ և ձեռնարկված միջոցների մասին մեկամսյա ժամկետում տեղեկացնում է Ծառայությանը․
5) քննարկում է համակարգող խորհուրդների կողմից ներկայացված՝ տարածաշրջանում իրականացվող սոցիալական ծրագրերը ու ծառայությունները, համայնքում սոցիալական ծրագրերի կամ ծառայությունների ներդրման/ընդլայնման կամ այլ բնույթի փոփոխությունների մասին առաջարկությունները․
6) սահմանում է Համաձայնագրի շրջանակներում Կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողության իրականացման մեխանիզմները, պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում, ձեռնարկում է իրավիճակից բխող համապատասխան միջոցառումներ․
7) հաստատում է Համագումարի աշխատակարգը․
8) ընդունում է որոշումներ Համագումարի օրակարգում ներառված հարցերի վերաբերյալ․
9) իրականացնում է Համաձայնագրով և Համագումարի որոշումներով նախատեսված այլ գործառույթներ։
23. Համագումարն իրավասու է (քվորում ունի), եթե Համագումարի մասնակիցների գրանցման ավարտի պահին գրանցվել են ազգային մակարդակում համագործակցության ցանցի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Համագումարում որոշումներն ընդունվում են Համագումարին ներկա՝ ներկայացուցիչների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե որոշումների ընդունման համար ձայների ավելի շատ քանակ սահմանված չէ Համագումարի աշխատակարգով: Համագումարի անդամների ձայների հավասարության դեպքում Նախագահի ձայնը որոշիչ է։ Քվեարկության ժամանակ համագործակցության ցանցի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Ձայնի և քվեարկության իրավունքի փոխանցումը համագործակցության ցանցի մեկ անդամից մյուսին չի թույլատրվում: Համագումարի անցկացումը և որոշումների ընդունումը կարող են իրականացվել նաև հեռավար (առցանց կարգով)՝ Համագումարի աշխատակարգին համաձայն։
24. Լիազոր մարմնի համապատասխան վարչությունը (այսուհետ՝ Պատասխանատու ստորաբաժանում) ապահովում է Համաձայնագրի շրջանակներում Կողմերի արդյունավետ փոխգործակցությունը, կազմակերպում և համակարգում է ազգային մակարդակում համագործակցության ցանցի կողմից աշխատանքների իրականացումը, այդ թվում՝
1) ապահովում է Կողմերի վարչական, կազմակերպչական, մարդկային, նյութական, տեղեկատվական և այլ ռեսուրսների ու հնարավորությունների զուգակցված, համակարգված, արդյունավետ և նպատակային կիրառումը՝ Համաձայնագրի 2-րդ կետում նշված նպատակների իրականացման համար․
2) ըստ մարզերի և առանձին խմբերի թիրախային օգնություն ցուցաբերելու համար, որոշում է սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայությունների տրամադրման և սոցիալական աջակցության ծրագրերի իրականացման հնարավորությունները, դրանց առաջնահերթությունները, բնույթը, տրամադրման մեխանիզմները․
3) Համագումարի քննարկմանն է ներկայացնում սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայությունների տրամադրման և սոցիալական աջակցության ծրագրերի իրականացման վերաբերյալ նախագծեր, առաջարկություններ, ծրագրեր, այլ փաստաթղթեր․
4) Համաձայնագրի շրջանակներում կատարված աշխատանքների մասին Համագումարին ներկայացնում է հաշվետվություններ՝ Կողմերի միջև համաձայնեցված կամ Համագումարի աշխատակարգով սահմանված կարգով և ժամկետներում․
5) քննարկում է Համաձայնագրի կատարմանը վերաբերող ցանկացած հարց՝ Լիազոր մարմնի կամ Համագործակցության ցանցի անդամներից յուրաքանչյուրի պահանջով և ձեռնարկում անհրաժեշտ գործողություններ, եթե առկա չէ տվյալ հարցը Համագումարի քննարկմանը ներկայացնելու հիմնավորված պահանջ․
6) իրականացնում է հսկողություն Համաձայնագրի շրջանակներում Կողմերի ստանձնած պարտավորությունների և Համագումարում ընդունված որոշումների կատարման նկատմամբ, Համագումարին ներկայացնում է առաջարկություններ՝ պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում իրավիճակից բխող համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ․
7) իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ, ինչպես նաև Համաձայնագրով, Համագումարի աշխատակարգով և Կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածություններով այլ գործառույթներ:
25. Լիազոր մարմնի քարտուղարությունը
1) իրականացնում է Համագումարի անցկացման նախապատրաստման աշխատանքները, Կողմերի ծանուցումը և այլն։
26. Համագումարի յուրաքանչյուր 6 ամսվա գործունեության հաշվետվությունը, Համագործակցության ցանցի անդամների ցանկը, Համաձայնագրին և ազգային մակարդակում համագործակցության ցանցին մասնակցությունը և Համաձայնագիրը դադարեցրած Համագործակցության ցանցի անդամների ցանկը ենթակա է հրապարակման Լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում։
5. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
27. Կողմերը հավաստիացնում և երաշխավորում են, որ
1) Համաձայնագիրը համարվում է պատշաճ կերպով կնքված և իրենց համար ունի պարտադիր իրավաբանական ուժ․
2) Համաձայնագիրն իրենց համար հանդիսանում է իրական, պարտադիր և իրագործելի․
3) ունեն լիարժեք լիազորություններ և իրավասություն Համաձայնագրի կնքման համար, օժտված են Համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարման համար բոլոր իրավունքներով և լիազորություններով․
4) պատրաստ են իրականացնել Համաձայնագրից բխող իրենց պարտականությունների պատշաճ կատարման համար անհրաժեշտ բոլոր գործողությունները․
5) Համաձայնագրի կնքումը և կատարումը չի խախտում որևէ պայմանագրի պահանջ, որում Կողմերը միասին կամ յուրաքանչյուրն առանձին հանդես են գալիս որպես կողմ, ինչպես նաև երրորդ անձանց որևէ իրավունքներ․
6) իրենց համար պարզ և ընդունելի են Համաձայնագրի կնքման իրավական հետևանքները և համապատասխանում են Կողմերի կամահայտնությանը:
6. ԿՈՂՄԵՐԻ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
28. Համաձայնագրից կամ դրա կապակցությամբ ծագած վեճերը, Համաձայնագրի մեկնաբանման և կիրարկման վերաբերյալ տարաձայնությունները լուծվում են համատեղ խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
7. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
29. Լիազոր մարմինը Համագործակցության ցանցի անդամներին տեղեկացնում է՝
1) Համաձայնագրին միանալու վերաբերյալ ծանուցումների կամ այլ փաստաթղթերի ներկայացման մասին՝ դրանց ստացման պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում․
2) Համաձայնագրում փոփոխություն և/կամ լրացում կատարելու իր առաջարկությունների մասին․
3) Համաձայնագիրը լուծելու իր առաջարկության մասին՝ Համաձայնագրի ենթադրյալ լուծման օրվանից առնվազն երեսուն օր առաջ:
30. Համաձայնագրին միացած յուրաքանչյուր Համագործակցության ցանցի անդամ ընդունում է Համաձայնագրով սահմանված պայմանները և Համաձայնագրին միանալու պահից նրա նկատմամբ տարածվում են Համաձայնագրով սահմանված դրույթները: Համաձայնագրին միացած յուրաքանչյուր Համագործակցության ցանցի անդամ կարող է տալ համաձայնություն՝ իր, ինչպես նաև իր կողմից նշանակված ներկայացուցչի տվյալները (Համաձայնագրին միանալու օրը, ամիսը, տարին, ինչպես նաև պետական կառավարման մարմին, իրավաբանական անձ հանդիսացող յուրաքանչյուր Համագործակցության ցանցի անդամի անվանումը, գտնվելու վայրը, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆիզիկական անձ հանդիսացող յուրաքանչյուր Համագործակցության ցանցի անդամի անունը, ազգանունը, էլեկտրոնային փոստի հասցեն) Լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում տեղադրելու մասին:
31. Համագումարն առաջին անգամ անցկացվում է ոչ ուշ, քան Համաձայնագիրը Լիազոր մարմնի կողմից ստորագրելուց և Համաձայնագրին առնվազն չորս Համագործակցության ցանցի անդամներների միանալուց հետո` երկամսյա ժամկետում:
32. Համաձայնագրի շրջանակներում Կողմերի միջև փաստաթղթերի, ծանուցումների առաքումը, տեղեկությունների փոխանակումը և այլ հաղորդակցությունն իրականացվում է թղթային կամ պաշտոնական փաստաթղթաշրջանառության կամ էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային փոստ և այլն)։ Ծանուցման հասցեների և ներկայացուցիչների փոփոխման դեպքում, Կողմերը պարտավորվում են այդ մասին տասն աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել միմյանց: Սույն կետով նախատեսված պարտավորության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման բացասական հետևանքների ռիսկը կրում է այդ պարտավորությունը չկատարած կողմը:
8. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
33. Համաձայնագիրը հանդիսանում է Կողմերի միջև լիիրավ համաձայնություն` դրանում արտացոլված դրույթների վերաբերյալ:
34. Համաձայնագրի նկատմամբ կիրառվում է ՀՀ օրենսդրությունը: Համաձայնագրի մեկնաբանման, կատարման, ինչպես նաև այլ պայմանների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են բացառապես ՀՀ օրենսդրությամբ:
35. Համաձայնագրում ցանկացած փոփոխություն և լրացում, լուծում վավեր է այն պայմանով, եթե դրանք կատարված են գրավոր և ստորագրված Լիազոր մարմնի կողմից: Յուրաքանչյուր Համագործակցության ցանցի անդամ, Համաձայնագրում փոփոխություն կամ լրացում կատարելու առաջարկությամբ հանդես գալու դեպքում, այդ մասին պետք է ծանուցի մյուս Համագործակցության ցանցի անդամներին և Լիազոր մարմնին՝ ներկայացնելով Համաձայնագրում փոփոխություն կամ լրացում կատարելու նախագիծը և հիմնավորումը: Այն դեպքում, երբ Համաձայնագրում փոփոխություն կամ լրացում կատարելու առաջարկությամբ հանդես է գալիս Լիազոր մարմինը, ապա այդ մասին ծանուցումը բոլոր Համագործակցության ցանցի անդամներին իրականացնում է Լիազոր մարմինը: Համաձայնագրի փոփոխությունը և լրացումը Լիազոր մարմնի կողմից ներկայացվում է Համագործակցության ցանցի անդամներին այն ստորագրելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում։ Համաձայնագրում փոփոխություն կամ լրացում կատարելուց հետո տասնհինգ օրյա ժամկետում Համագործակցության ցանցի անդամի կողմից որևէ առարկություն չներկայացվելու դեպքում Համաձայնագրի փոփոխությունը կամ լրացումը վերջինիս կողմից համարվում է ընդունված և ստորագրված, իսկ առարկություն ներկայացնելու դեպքում՝ Համաձայնագիրը համարվում է լուծված։
36. Յուրաքանչյուր Համագործակության ցանցի անդամ (բացառությամբ պետական կառավարման մարմինների) կարող է դադարեցնել (իր մասով լուծել) Համաձայնագրին իր մասնակցությունը՝ այդ մասին ծանուցելով Համագործակցության ցանցի մյուս անդամներին և Լիազոր մարմնին: Այդ դեպքում, տվյալ Համագործակցության ցանցի անդամի՝ Համաձայնագրին և ազգային մակարդակում համագործակցության ցանցին մասնակցությունը կդադարեցվի և Համաձայնագիրը կհամարվի լուծված՝ Լիազոր մարմնի կողմից տվյալ ծանուցումը ստանալու օրվան հաջորդող օրվանից։
37. Լիազոր մարմինը կարող է լուծել Համաձայնագիրը՝ այդ մասին ծանուցելով Համագործակցության ցանցի բոլոր անդամներին: Այդ դեպքում, Համաձայնագիրը համարվում է լուծված՝ Լիազոր մարմնի կողմից ծանուցումն ուղարկելու օրվանից երեսուն օր հետո, եթե ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ Համաձայնագրի լուծման մասին ծանուցմամբ:
38. Եթե մեկ տարվա ընթացքում Համագործակցության ցանցի անդամ հանդիսացող Կազմակերպությունը անհարգելի պատճառով երկու անգամ չի կատարում Համաձայնագրով նախատեսված իր պարտականություններն, այդ թվում՝ Համագումարի նիստերին չի ներկայանում, ապա Համագումարը կարող է հերթական նիստի ընթացքում քննարկել Համագործակցության ցանցի անդամի՝ Համաձայնագրին ու համագործակցության ցանցին մասնակցության դադարեցման հարցը։ Համագործակցության ցանցի անդամը դուրս է գալիս համագործակցության ցանցից և նրա հետ կնքված Համաձայնագիրը համարվում է լուծված՝ Համագումարին մասնակցող անձանց 2/3 կողմ քվեարկելու դեպքում։
39. Համաձայնագիրը համարվում է կնքված՝ Լիազոր մարմնի ղեկավարի կողմից այն ստորագրելուց և հրապարակելուց հետո՝ Համաձայնագրին միանալու մասին առաջին ծանուցումը կամ միանալու վերաբերյալ կամահայտնությունն արտահայտող այլ փաստաթուղթը Համագործակցության ցանցի անդամի կողմից Լիազոր մարմնին ուղարկելու պահից:
40. Համաձայնագիրը կազմված է հայերեն լեզվով մեկ բնօրինակից, որն ի պահ է հանձնվում Լիազոր մարմնին: Համաձայնագրին միացած յուրաքանչյուր Համագործակցության ցանցի անդամին տրամադրվում է Համաձայնագրի՝ Լիազոր մարմնի կողմից վավերացված պատճենը:
|
ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ՝
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետություն,
ք. Երևան, ——————————
Հեռ. (+ 374 10) ——————
Էլ.փոստ ———————————
ի դեմս՝ նախարար ——————————
--------------------------
Ստորագրություն
Կ.Տ |
|
Հավելված N 2 Հայաստանի Հանրապետության աշխատանքի և բարեկեցության նախարարի 2026 թվականի 05 նոյեմբեր N 167-Ն հրամանի |
ԱԶԳԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ
1. Սույնով կարգով (այսուհետ՝ Կարգ) սահմանվում է ազգային մակարդակում սոցիալական համագործակցության համաձայնագրին (այսուհետ՝ Համաձայնագիր) միանալու կարգը:
2. Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ ՀՀ) աշխատանքի և բարեկեցության նախարարության (այսուհետ՝ Լիազոր մարմին) կողմից հրապարակվում է սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսյա ժամկետում՝ Լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում։
3. Համաձայնագրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ներքին գործերի, առողջապահության, պաշտպանության, արդարադատության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունները, Միասնական սոցիալական ծառայությունը միանում են պարտադիր հիմունքով, իսկ կազմակերպությունները և ֆիզիկական անձինք միանում են կամավոր հիմունքներով:
4. Համաձայնագրին միացումն իրականացվում է միանալու վերաբերյալ ծանուցումը կամ միանալու վերաբերյալ կամահայտնությունն արտահայտող այլ փաստաթուղթը (դիմում, գրություն) թղթային (փոստային հասցեով) կամ պաշտոնական փաստաթղթաշրջանառության կամ էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային փոստ և այլն) Լիազոր մարմնին ուղարկելու միջոցով:
5. Համաձայնագրին միացումը պետական կառավարման մարմինների կողմից իրականացվում է միանալու վերաբերյալ ծանուցումը կամ միանալու վերաբերյալ այլ փաստաթուղթը (դիմում, գրություն) Կարգի 4-րդ կետով նախատեսված եղանակով՝ Լիազոր մարմնին ուղարկելու միջոցով՝ Լիազոր մարմնի կողմից ստորագրված և Լիազոր մարմնի կնիքով վավերացված Համաձայնագիրը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում։
6. Համաձայնագրին միանալու վերաբերյալ ծանուցումը կամ միանալու վերաբերյալ կամահայտնությունն արտահայտող այլ փաստաթուղթը պարտադիր կերպով պետք է պարունակի Համաձայնագրին ամբողջությամբ միանալու մասին համապատասխան դրույթ, հակառակ պարագայում այն չի կարող հիմք հանդիսանալ Համաձայնագրին միանալու համար:
7. Համաձայնագիրը յուրաքանչյուր կողմի համար ուժի մեջ է մտնում Կարգի 4-րդ կամ 5-րդ կետով սահմանված փաստաթուղթը Լիազոր մարմնին ներկայացնելու օրը:
8. Համաձայնագիրը բաց է միացման համար բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց, բացառությամբ Կարգի 12-րդ կետով նախատեսված դեպքի, որոնք ՀՀ-ի ողջ տարածքում կամ որոշակի վարչատարածքային միավորներում իրականացնում են Համաձայնագրով սահմանված կամ դրանից բխող անհրաժեշտ գործողությունները և պատրաստ են համագործակցելու Լիազոր մարմնի հետ սույն հրամանի N 1 հավելվածի 2-րդ կետով սահմանված նպատակներից առնվազն որևէ մեկով։
9. Լիազոր մարմինը Համաձայնագրին միանալու ցանկություն հայտնած կազմակերպությանը կամ ֆիզիկական անձին, համապատասխան փաստաթուղթը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, տրամադրում է Համաձայնագրի մեկ օրինակ՝ վավերացված Լիազոր մարմնի կնիքով:
10. Լիազոր մարմինը պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմնի, կազմակերպությունների, ֆիզիկական անձանց գրությունները (Համաձայնագրին միանալու, իսկ կազմակերպությունների և ֆիզիկական անձանց դեպքում նաև Համաձայնագրի գործողությունը իրենց մասով դադարեցնելու վերաբերյալ) ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է նրանց տվյալների տեղադրումը Լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում։ Լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում անձնական տվյալները տեղադրվում են, եթե առկա է անձի` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով համաձայնությունը։
11. Կարգի 10-րդ կետում նշված տվյալներն են՝
1) Պետական կառավարման մարմնի դեպքում
ա. մարմնի անվանումը․
բ. ներկայացուցչի անունը և ազգանունը, զբաղեցրած պաշտոնը․
2) իրավաբանական անձի դեպքում՝
ա. անվանումը․
բ. իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման օրը, ամիսը, տարին, գրանցման համարը․
գ. փաստացի գործունեության հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը, պաշտոնական կայքէջի անվանումը (առկայության դեպքում)․
դ․ ներկայացուցչի անունը և ազգանունը․
ե. իրականացված(վող) ծրագրերը (ծրագրերի ժամկետները, ծածկույթները, շահառուների խմբերը, դիմելու կարգը)․
3) ֆիզիկական անձանց դեպքում՝
ա. անունը և ազգանունը․
բ. էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը․
գ. գործունեության նախընտրելի ոլորտը:
12. Համաձայնագրին միանալու ծանուցումը Լիազոր մարմինը մերժում է, եթե դիմողը հանդիսանում է կազմակերպություն և դիմելու պահին կազմակերպությունը չունի գործող սոցիալական աջակցության ծրագիր կամ չի տրամադրում սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայություն։ Սույն կետում նշված դեպքում համապատասխան ծանուցումը ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում Լիազոր մարմինը գրավոր եղանակով ներկայացնում է մերժման մասին գրություն՝ նշելով մերժման իրավական և փաստական հիմնավորումները։
|
Հավելված N 3 Հայաստանի Հանրապետության աշխատանքի և բարեկեցության նախարարի 2026 թվականի 05 նոյեմբեր N 167-Ն հրամանի |
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ
Ղեկավարվելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 9-րդ մասով, և
նպատակ ունենալով խթանել սոցիալական աջակցության տրամադրման գործընթացում բոլոր շահագրգիռ կողմերի՝ սոցիալական աջակցություն տրամադրող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց, համագործակցության լիարժեք կայացումը, հետագա զարգացումն ու գործընկերային հարաբերությունների ձևավորումը,
առաջնահերթ թիրախավորելով սոցիալապես անապահով, ինչպես նաև մեկուսացված խմբերի տնտեսական և սոցիալական խոցելիության նվազեցումը,
Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ ՀՀ) աշխատանքի և բարեկեցության նախարարության միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) _______ տարածքային կենտրոնը (այսուհետ՝ Տարածքային կենտրոն) համագործակցության է հրավիրում Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի ապրիլի 10-ի N 404-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ իր սպասարկման տարածքում (այսուհետ՝ տարածաշրջան) գործող և սոցիալական ծառայություններ տրամադրող կամ սոցիալական աջակցության ծրագրեր իրականացնող կազմակերպություններին, ֆիզիկական անձանց, ինչպես նաև տարածաշրջանի մարզպետին (Երևանի քաղաքապետին), տարածաշրջանում գտնվող համայնքների ղեկավարներին (վարչական շրջանների ղեկավարներին) և ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչությանը, որոնք՝ միանալով սոցիալական համագործակցության համաձայնագրին (այսուհետ՝ Համաձայնագիր), հայտնում են իրենց համաձայնությունը հետևյալի մասին՝
գործել Համաձայնագրի նպատակներին և սոցիալական աջակցության սկզբունքներին համապատասխան,
գործադրել լավագույն ջանքերը Համաձայնագրում և «Սոցիալական աջակցության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) ամրագրված դրույթներն իրագործելու համար:
1. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
1. Համաձայնագրի նպատակներն են տարածաշրջանում՝
1) սոցիալական աջակցության համալիր և ամբողջական տրամադրման ապահովումը.
2) կյանքի դժվարին իրավիճակ առաջացնող գործոնների, դրանց փոխկապակցվածության և պատճառահետևանքային կապերի բացահայտումը, բացասական ազդեցության չեզոքացումը.
3) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի կամ ընտանիքի օրինական շահերի պաշտպանությունը և այդ իրավիճակում նրանց հայտնվելու կանխարգելումը.
4) սոցիալական դեպքի վարման շրջանակում փոխգործակցության ապահովումը, սոցիալական դեպքի վարման գործընթացի արդյունավետության մեծացումը.
5) սոցիալական աջակցության տրամադրումը ռեսուրսների արդյունավետ ներգրավմամբ և օգտագործմամբ.
6) հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում անձի կամ ընտանիքի կարիքներին արագ արձագանքման, ինչպես նաև սոցիալական աջակցության անհապաղ տրամադրման հնարավորությունների ստեղծումը.
7) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի կամ ընտանիքի տնտեսական և սոցիալական խոցելիության նվազեցումը, կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու ռիսկում գտնվող անձանց տնտեսական և սոցիալական խոցելիության կանխարգելումը.
8) սոցիալական պաշտպանության ոլորտում սոցիալական աշխատանքի դերի ու նշանակության բարձրացումը.
9) սոցիալական աջակցություն տրամադրելու ծածկույթի ընդլայնումը.
10) նույն ժամանակահատվածում և նույն ընտանիքին կամ անձին նույնաբովանդակ սոցիալական աջակցությունը տարբեր մարմինների կամ կազմակերպությունների կողմից տրամադրման կանխարգելումը։
2. Համագործակցության հիմնական սկզբունքներն են հավասար պատասխանատվությունը և թափանցիկության ապահովումը։
2. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿՈՂՄԵՐԸ
3. Համաձայնագրի կողմերն են Համաձայնագրին միացած սուբյեկտները՝ Տարածքային կենտրոնը, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունը, մարզպետը (Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետը), համայնքների ղեկավարները (Երևան քաղաքում՝ վարչական շրջանների ղեկավարները), սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունները, ֆիզիկական անձինք (միասին նաև՝ Կողմեր): Ընդ որում, տարածքային մակարդակում ձևավորվող համագործակցության ցանցին Տարածքային կենտրոնը, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունը, մարզպետը (Երևանի քաղաքապետը), համայնքների ղեկավարները (Երևան քաղաքում՝ վարչական շրջանի ղեկավարները) միանում են պարտադիր հիմունքով, իսկ կազմակերպությունները և ֆիզիկական անձինք միանում են կամավոր հիմունքներով:
3. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ
4. Սոցիալական համագործակցության իրականացման աշխատանքները համակարգելու նպատակով Կողմերը ձևավորում են համակարգող խորհուրդ (այսուհետ՝ Խորհուրդ):
5. Խորհրդի կազմում պարտադիր ընդգրկվում են՝
1) Տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնի երկու մասնագետ, որից մեկը պարտադիր պետք է լինի սոցիալական աշխատող․
2) Մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների աշխատակազմերի մեկական ներկայացուցիչներ, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանի և ————————— վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմի մեկական ներկայացուցիչներ (սոցիալական աշխատող, իսկ սոցիալական աշխատողի բացակայության դեպքում նրա գործառույթներն իրականացնող աշխատող, իսկ մարզպետի աշխատակազմի դեպքում սոցիալական աջակցության ոլորտի գործառույթներ իրականացնող աշխատող)․
3) ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մեկական ներկայացուցիչ․
4) սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների ներկայացուցիչներ և ֆիզիկական անձինք՝ առավելագույնը վեց անձ:
6. Խորհուրդը գործում է խորհրդի անհատական կազմը ձևավորվելուց հետո 2 տարի ժամկետով: Խորհուրդը ստեղծված է համարվում խորհրդի անհատական կազմը հաստատելու պահից։
7. Խորհրդի անհատական նոր կազմով գործունեությունը սկսվում է նախորդ կազմի գործունեության դադարման օրը:
8. Խորհրդի անհատական կազմի ձևավորման մասին Տարածքային կենտրոնի հայտարարությունը հրապարակվում է Ծառայության պաշտոնական կայքում՝ Խորհրդի անհատական կազմի գործունեության դադարման տարվա մինչև մայիսի 1-ը, եթե ՀՀ օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ։
9. Օրենքով սահմանված սոցիալական ծառայություններ տրամադրող կամ սոցիալական աջակցության ծրագրեր իրականացնող կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց ներկայացվող՝ Համաձայնագրի 11-րդ կետով սահմանված պահանջները հրապարակվում են Խորհրդի անհատական կազմի ձևավորման մասին Տարածքային կենտրոնի հայտարարության մեջ, որում նշվում է նաև Խորհրդին անդամագրվելու հայտագրման վերջնաժամկետը` հայտարարության հրապարակման պահից մեկ ամիս ժամկետով:
10. Եթե սահմանված ժամկետում բավարար թվով սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպություններ և ֆիզիկական անձինք չեն դիմում, ապա Խորհրդին անդամագրվելու ժամկետը երկարաձգվում է 15 օրացուցային օրով։
11. Հայտագրման համար ներկայացվող նվազագույն պահանջներն են.
1) սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայությունների տրամադրման և սոցիալական աջակցության ծրագրերի իրականացման բնագավառում գործունեության փորձ.
2) սոցիալական ծառայությունների տրամադրման կամ սոցիալական աջակցության ծրագրերի ընթացիկ իրականացում:
12. Խորհրդի անհատական կազմի ձևավորման մասին հայտարարության մեջ նշված վերջնաժամկետից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում Տարածքային կենտրոնն իր և այլ մարմինների ներկայացուցիչների, Խորհրդի կազմում անդամագրվելու համար հայտագրված սոցիալական ծառայություններ տրամադրող կամ սոցիալական աջակցության ծրագրեր իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների և ֆիզիկական անձանց տվյալները ներկայացնում է Ծառայության պետին՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում Խորհրդի անհատական կազմը հաստատելու նպատակով:
13. Խորհրդի կազմում անդամագրվելու համար հայտագրված կազմակերպությունների և ֆիզիկական անձանց թիվը վեցից ավելի լինելու դեպքում Ծառայության պետը՝ խորհրդի կազմում ընդգրկվելու առաջնահերթությունը տալիս է այն կազմակերպությանը կամ ֆիզիկական անձին, որը սոցիալական աջակցության ոլորտում գործունեության ավելի երկար ժամանակահատվածի փորձառություն ունի կամ սոցիալական ծառայությունների տրամադրման ավելի մեծ թվով ծրագրեր է իրականացրել(նում):
14. Խորհրդի կազմն ավելի վաղ ժամկետում կարող է վերանայվել պետական կառավարման մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցչի փոփոխության կամ Խորհրդի անդամ կազմակերպության կամ ֆիզիկական անձի Խորհրդի անդամությունից դուրս գալու կամ նրանց ներկայացուցչի փոփոխության կամ Խորհրդի նախագահի կամ Տարածքային կենտրոնի հիմնավորված կարծիքի կամ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքում:
15. Պետական կառավարման մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի, կազմակերպության կամ ֆիզիկական անձի ներկայացուցչի փոփոխության դեպքում համապատասխան մարմինը կամ կազմակերպությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում Տարածքային կենտրոնին ներկայացնում է նոր ներկայացուցչի տվյալներ։
16. Խորհրդի նախագահը կամ Տարածքային կենտրոնը Խորհրդի անհատական կազմի վերանայման (ներկայացուցչի փոփոխության կամ անդամությունից դուրս հանելու) հիմնավորված կարծիքը (Համաձայնագրով նախատեսված պարտականությունները անհարգելի պարբերաբար չկատարելը, այդ թվում՝ պարբերաբար բացակայելը, Խորհրդի աշխատանքներին պարբերաբար խոչընդոտելը և այլն) ներկայացնում է Ծառայություն՝ Խորհրդի կազմում ներկայացված կազմակերպության ներկայացուցչի կամ ֆիզիկական անձի կողմից Խորհրդի աշխատանքներին մասնակցության վերաբերյալ: Ծառայության պատասխանատու ստորաբաժանումը հարցը քննարկում է կազմակերպության կամ ֆիզիկական անձի հետ: Կազմակերպությունը կարող է առաջադրել Խորհրդի անդամության այլ թեկնածու՝ տվյալ կազմակերպության անդամության մնացած ժամկետով։ Խորհրդի նախագահի կամ Տարածքային կենտրոնի կարծիքի հիմնավորման դեպքում՝ Ծառայության պատասխանատու ստորաբաժանումը ներկայացնում է առաջարկություն Ծառայության պետին՝ Կազմակերպությանը, Կազմակերպության ներկայացուցչին կամ ֆիզիկական անձին Խորհրդի կազմից դուրս հանելու վերաբերյալ։ Կազմակերպությունը, Կազմակերպության ներկայացուցիչը կամ ֆիզիկական անձն համարվում է Խորհրդի կազմից դուրս եկած Ծառայության պետի կողմից հաստատվելու օրվանից։
17. Խորհրդի անդամ հանդիսացող կազմակերպությունը կամ ֆիզիկական անձը ցանկացած պահի և սեփական նախաձեռնությամբ կարող է դուրս գալ Խորհրդի անդամությունից՝ այդ մասին տեղեկացնելով Տարածքային կենտրոնին։
18. Եթե Խորհրդում ընդգրկված կազմակերպությունների և ֆիզիկական անձանց անդամների թիվը չորսից պակաս է, ապա հայտարարվում է նոր Խորհրդի անհատական կազմի ձևավորման մասին հայտարարություն՝ նշված հանգամանքն առաջանալու պահից մեկ ամսվա ընթացքում՝ սույն հրամանով սահմանված կարգով։
4. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
19. Կողմերն իրավունք ունեն՝
1) ստանալ տեղեկություն համագործակցության ցանցի մյուս մասնակիցներից` իրենց կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերի կամ տրամադրվող սոցիալական ծառայությունների և առկա ռեսուրսների մասին.
2) ակնկալել անհապաղ աջակցություն համագործակցության ցանցի մասնակիցներից իրենց հնարավորությունների շրջանակում հրատապ արձագանք պահանջող իրավիճակի առկայության դեպքում.
3) առաջարկություններ ներկայացնել սոցիալական աջակցության, այդ թվում՝ առանձին սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացի կամ սոցիալական աջակցության ծրագրերի բարելավման նպատակով․
4) մասնակցել համայնքային սոցիալական ծրագրերի մշակման, իրականացման, մոնիթորինգի և գնահատման աշխատանքներին.
5) համատեղ նախաձեռնել և իրականացնել սոցիալական աջակցության ծրագրեր կամ տրամադրել սոցիալական ծառայություններ․
6) օրենսդրությամբ սահմանված կարգով միանալ սոցիալական համագործակցության ազգային մակարդակում ընդունված սոցիալական համագործակցության համաձայնագրին կամ դադարեցնել մասնակցությունը․
7) հայտագրվել Խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով.
8) ներկայացնել առաջարկություն Խորհրդի քննարկման օրակարգում հարց ներառելու վերաբերյալ.
9) տարբեր, այդ թվում համայնքային սոցիալական ծրագրերի շրջանակներում կազմակերպել հանրային բնույթի միջոցառումներ (քննարկումներ, սեմինարներ, խորհրդակցություններ, բանակցություններ և այլն) և մասնակցել դրանց․
10) կազմակերպել համագործակցության ցանցի տարածաշրջանային ֆորում, որում կարող են քննարկվել տվյալ տարածաշրջանի սոցիալական բնույթի էական նշանակություն ունեցող խնդիրներ։
20. Կողմերը պարտավորվում են՝
1) իրազեկել համագործակցության ցանցի մյուս մասնակիցներին իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերի կամ տրամադրվող սոցիալական ծառայությունների և առկա ռեսուրսների մասին։ Ընդ որում, սոցիալական ծառայությունների տրամադրումից կամ սոցիալական աջակցության ծրագրի մեկնարկից առնվազն տասն աշխատանքային օր առաջ Կողմերը համապատասխան տեղեկատվությունը ներբեռնում են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության (այսուհետ՝ Լիազոր մարմին) կողմից տրամադրված էլեկտրոնային միջավայրում՝ իրենց լիազորությունների շրջանակում։ Ըստ անհրաժեշտության, նշված տեղեկատվությունը պարբերաբար ենթակա է վերանայման՝ համապատասխան հիմքերի առաջացումից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում։ Տեղեկատվությունը ներառում է ընթացիկ ծրագրերի կամ տրամադրվող ծառայությունների, դրանց ծածկույթների, ժամկետների, շահառուների խմբերի, դիմելու կարգի վերաբերյալ տվյալները․
2) արագ արձագանքել Օրենքով սահմանված հրատապ արձագանք պահանջող իրավիճակի առկայության դեպքում՝ իրենց հնարավորությունների շրջանակներում.
3) մասնակցել համայնքների բնակչության սոցիալական կարիքների վերհանման, ինչպես նաև դրանց համարժեք` համայնքային սոցիալական ծրագրերի մշակման աշխատանքներին.
4) համագործակցել սոցիալական դեպքի վարման շրջանակում, մասնակցել այդ շրջանակում ստեղծված աջակցող ցանցի աշխատանքներին, հանդիպումներին, տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն և իր իրավասությունների շրջանակում ապահովել անհատական կամ ընտանեկան սոցիալական միջամտության ծրագրի իրականացումը․
5) առաջարկություններ ներկայացնել համագործակցության ցանցի մասնակիցներին` սոցիալական աջակցության տրամադրման գործընթացի շրջանակներում որոշումների կայացման համար․
6) իրականացնել կանխարգելիչ աշխատանքներ կյանքի դժվարին իրավիճակում չհայտնվելու, դրա պատճառների բացահայտման և վերացման ուղղությամբ.
7) համագործակցության շրջանակների ընդլայնման և կայացման նպատակով իրականացնել հանրության իրազեկման և տեղեկացվածության բարձրացման աշխատանքներ.
8) հավաքագրել և Խորհրդին ներկայացնել սոցիալական աջակցության ծրագրերի իրականացման կամ սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայությունների տրամադրման մասին հանրային կարծիքը և դիրքորոշումն արտահայտող առաջարկություններ.
9) համագործակցության ընթացքում ցուցաբերել կառուցողական դիրքորոշում և անհրաժեշտ աջակցություն բոլոր համաձայնեցված հարցերի իրականացման առնչությամբ՝ նպաստելով գործընկերության զարգացմանը.
10) Խորհրդի քննարկման օրակարգում հարց ներառելու առաջարկությանը կից ներկայացնել դրա հիմնավորումը, առաջարկվող հնարավոր լուծումները, մեխանիզմները և այլ անհրաժեշտ փաստաթղթեր.
11) մասնակցել Խորհրդի ձևավորման, գործունեության զարգացման և ծավալման աշխատանքներին.
12) սոցիալական դեպք վարողի ներկայացրած հայտի հիման վրա՝ ընդգրկվել աջակցող ցանցի աշխատանքներում և իրականացնել աջակցող ցանցի անդամներին վերապահված գործառույթները։ Ընդ որում, համատասխան Տարածքային կենտրոնի և համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչը, իսկ Երևան քաղաքում՝ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչը (սոցիալական աշխատող, իսկ սոցիալական աշխատողի բացակայության դեպքում նրա գործառույթներն իրականացնող աշխատող) պարտադիր պետք է ընդգրկվեն աջակցող ցանցերի աշխատանքներում․
13) պահպանել Համաձայնագրի դրույթների կատարումը:
21. Կողմերը կարող են տալ համաձայնություն, որպեսզի Լիազոր մարմնի, Ծառայության պաշտոնական կայքէջերում՝ տեղադրվեն Կողմերի անվանումները, ներկայացուցիչների անունը, ազգանունը, էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը, ինչպես նաև նաև Համաձայնագրին միանալու կամ մասնակցությունը հետ կանչելու վերաբերյալ տվյալները։
5. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
22. Կողմերը օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում Համաձայնագրով նախատեսված իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
23. Պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցչի կողմից իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Տարածքային կենտրոնը մեկամսյա ժամկետում տեղեկացնում է Ծառայության պետին՝ համապատասխան պետական կառավարման մարմնին կամ տեղական ինքնակառավարման մարմնին տեղեկացնելու, ներկայացուցչի պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հանգամանքերը պարզելու և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու նպատակով համապատասխան միջոցներ ձեռնարկելու նպատակով։
24. Կողմերի՝ Համաձայնագրով նախատեսված իրենց պարտավորությունները պարբերաբար չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում՝ Ծառայությունը խնդիրը ներկայացնում է նաև Լիազոր մարմնին։ Լիազոր մարմնի պատասխանատու ստորաբաժանման առաջարկության հիման վրա խնդիրը ներկայացվում է քննարկման՝ ազգային մակարդակում գործող սոցիալական համագործակցության համաձայնագրի հիման վրա ստեղծված համագործակցության ցանցին։
25. Կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից իրենց պարտականությունները անհարգելի չկատարելու, այդ թվում Խորհրդի նիստերից անհարգելի կերպով բացակայելու, կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Խորհրդի նախագահը կամ Տարածքային կենտրոնը կարող են ներկայացնել հիմնավոր առաջարկ նրանց համաձայնագրից դուրս հանելու մասին՝ Համաձայնագրով սահմանված կարգով։
26. Համաձայնագրի կապակցությամբ ծագած վեճերը, Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կիրարկման վերաբերյալ տարաձայնությունները լուծվում են համատեղ՝ խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
6. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
27. Համաձայնագիրը միակողմանի ստորագրվում է Տարածքային կենտրոնի տնօրենի կողմից:
28. Համաձայնագրում ցանկացած փոփոխություն և լրացում, լուծում վավեր է այն պայմանով, եթե դրանք կատարված են գրավոր և ստորագրված Տարածքային կենտրոնի տնօրենի կողմից։ Համաձայնագրի փոփոխությունը և լրացումը տարածքային կենտրոնի տնօրենի կողմից ներկայացվում է Համաձայնագրի կողմերին այն ստորագրելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում։ Համաձայնագրում ցանկացած փոփոխություն և լրացում կատարելուց հետո տասնհինգօրյա ժամկետում, եթե Համաձայնագրի կողմը չի ներկայացրել առարկություն, ապա համարվում է վերջինիս կողմից ընդունված և ստորագրված, իսկ առարկություն ներկայացնելու պարագայում՝ Համաձայնագիրը համարվում է նրանց մասով լուծված։
29. Տարածքային կենտրոնը կարող է լուծել Համաձայնագիրը՝ այդ մասին ծանուցելով բոլոր կողմերին: Այդ դեպքում, Համաձայնագիրը համարվում է լուծված՝ պատշաճ ծանուցումն ուղարկելու օրվանից երեսուն օր հետո, եթե ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ Համաձայնագրի լուծման մասին ծանուցմամբ:
30. Համաձայնագիրը կազմված է հայերեն լեզվով, մեկ օրինակից, որը պահպանվում է Տարածքային կենտրոնում:
31. Յուրաքանչյուր կողմին տրամադրվում է Համաձայնագրի՝ Տարածքային կենտրոնի տնօրենի կողմից վավերացված պատճենի մեկ օրինակ:
32. Համաձայնագրի բովանդակությունը տեղադրվում է Լիազոր մարմնի, Ծառայության պաշտոնական կայքերում՝ տեղադրելով նաև Համաձայնագրին միացած, ինչպես նաև մասնակցությունը դադարեցված Կողմերի տվյալները:
33. Կազմակերպության կամ ֆիզիկական անձի մասնակցությունը Համաձայնագրին համարվում է դադարած Կողմի՝ համապատասխան գրությունը (դիմումը) Տարածքային կենտրոն ներկայացնելու պահից կամ նրանց անդամությունից հանելու մասին որոշման կայացման պահից։
7. ԿՈՂՄԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
34. Միասնական սոցիալական ծառայության ________________ տարածքային կենտրոնի տնօրեն __________________________
Կ. Տ.
«_______» _________________ 20__ թ.
|
Հավելված N 4 ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարի 2026 թվականի 05 նոյեմբերի N 167-Ն հրամանի |
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ
1. Սույնով կարգով (այսուհետ՝ Կարգ) սահմանվում է Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ ՀՀ) մարզի (Երևան քաղաքի) օրենսդրությամբ սահմանված տարածաշրջանում տարածքային մակարդակում սոցիալական համագործակցության համաձայնագրին (այսուհետ՝ Համաձայնագիր) միանալու կարգը:
2. Միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) համապատասխան տարածքային կենտրոնը (այսուհետ՝ Տարածքային կենտրոն) Համաձայնագրին միանալու նպատակով այդ մասին հայտարարությունը ներկայացնում է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն (այսուհետ՝ Լիազոր մարմին), Ծառայության պետին, համապատասխան մարզպետին, իսկ Երևանում՝ Երևանի քաղաքապետին՝ պաշտոնական համացանցային կայքէջերում տեղադրելու նպատակով՝ սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում։ Լիազոր մարմինը համապատասխան հայտարարության մասին տեղեկացնում է նաև ազգային մակարդակում գործող սոցիալական համագործակցության համաձայնագրի հիման վրա ստեղծված համագործակցության ցանցի անդամ հանդիսացող կազմակերպություններին։
3. Հայտարարության մեջ նշվում են Համաձայնագրին միանալու վերաբերյալ հրավերը և Համաձայնագրի տեքստն ամբողջությամբ։
4. Համաձայնագրին միացումն իրականացվում է միանալու վերաբերյալ ծանուցումը կամ կամահայտնությունն արտահայտող այլ փաստաթուղթը (գրություն, դիմում) թղթային (փոստային հասցեով) կամ պաշտոնական փաստաթղթաշրջանառության կամ էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային փոստ և այլն) Տարածքային կենտրոն ուղարկելու միջոցով:
5. Համաձայնագիրը յուրաքանչյուր կողմի համար ուժի մեջ է մտնում միանալու պահից:
6. Համաձայնագրին միացումը պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվում է միանալու վերաբերյալ ծանուցումը կամ այլ փաստաթուղթը (գրություն, դիմում) Կարգի 4-րդ կետով նախատեսված եղանակով՝ Տարածքային կենտրոն ուղարկելու միջոցով՝ Տարածքային կենտրոնի կողմից ստորագրված և կնքված Համաձայնագիրը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում։
7. Տարածքային կենտրոնը Համաձայնագրին միանալու ցանկություն հայտնած Կազմակերպությանը կամ ֆիզիկական անձին համապատասխան փաստաթուղթը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է Համաձայնագրի մեկ օրինակ՝ վավերացված Տարածքային կենտրոնի տնօրենի կողմից՝ յուրաքանչյուր էջը կնքված Տարածքային կենտրոնի կնիքով:
8. Համաձայնագրին Տարածքային կենտրոնը, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունը, մարզպետը (Երևանի քաղաքապետը), համայնքների ղեկավարները (վարչական շրջանների ղեկավարը) միանում են պարտադիր հիմունքով, իսկ կազմակերպությունները և ֆիզիկական անձինք միանում են կամավոր հիմունքներով:
9. Համաձայնագրին միանալու վերաբերյալ ծանուցումը կամ միանալու վերաբերյալ կամահայտնությունն արտահայտող այլ փաստաթուղթը պարտադիր կերպով պետք է պարունակի Համաձայնագրին ամբողջությամբ միանալու մասին համապատասխան դրույթ, հակառակ պարագայում այն չի կարող հիմք հանդիսանալ Համաձայնագրին միանալու համար:
10. Համաձայնագրի հրապարակումից հետո ցանկացած ժամանակ կարող են միանալ սույն հրամանով սահմանված պահանջներին բավարարող կազմակերպություները և ֆիզիկական անձինք, ովքեր համապատասխան համայնքում իրականացնում են Համաձայնագրով սահմանված գործողություններ և պատրաստ են համագործակցելու Ծառայության հետ սույն հրամանի N 3 հավելվածի 1-ին կետով սահմանված նպատակներից առնվազն որևէ մեկով։
11. Տարածքային կենտրոնները պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, ֆիզիկական անձանց գրությունները (համաձայնագրին միանալու, իսկ կազմակերպությունների և ֆիզիկական անձանց դեպքում նաև համաձայնագրին միանալու դադարեցման վերաբերյալ) ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում նրանց տվյալները ներկայացնում է Լիազոր մարմին՝ Համաձայնագրին միացած մարմնի, կազմակերպության և ֆիզիկական անձի տվյալները պաշտոնական համացանցային կայքէջում տեղադրելու նպատակով։ Նշված տվյալները հրապարակվում են նաև Ծառայության պաշտոնական կայքէջում։ Սույն կետում նշված անձնական տվյալները տեղադրվում են, եթե առկա է անձի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված համաձայնությունը։
12. Կարգի 11-րդ կետում նշված տվյալներն են՝
1) պետական կառավարման կամ տեղական ինքնակառարման մարմնի դեպքում
ա. մարմնի անվանումը․
բ. ներկայացուցչի անունը և ազգանունը, զբաղեցրած պաշտոնը կամ հաստիքը․
2) իրավաբանական անձի դեպքում՝
ա. անվանումը․
բ. իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման օրը, ամիսը, տարին, գրանցման համարը․
գ. փաստացի գործունեության հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը, պաշտոնական կայքէջի անվանումը (առկայության դեպքում)․
դ․ներկայացուցչի անունը և ազգանունը․
ե. իրականացված(վող) ծրագրերը (ծրագրերի ժամկետները, ծածկույթները, շահառուների խմբերը, դիմելու կարգը)․
3) ֆիզիկական անձանց դեպքում՝
ա. անունը և ազգանունը․
բ. էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը․
գ. գործունեության նախընտրելի ոլորտը։
13. Համաձայնագրին միանալու օր է համարվում Տարածքային կենտրոն այդ մասին գրությունը (դիմումը) ներկայացնելու օրը:
13. Համաձայնագրին միանալու ծանուցումը Տարածքային կենտրոնը մերժում է, եթե դիմողը հանդիսանում է կազմակերպություն և դիմելու պահին կազմակերպությունը չունի գործող սոցիալական աջակցության ծրագիր կամ չի տրամադրում սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայություն։ Սույն կետում նշված դեպքում համապատասխան ծանուցումը ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում Տարածքային կենտրոնը գրավոր եղանակով ներկայացնում է մերժման մասին գրություն՝ նշելով մերժման իրավական և փաստական հիմնավորումները։
|
Հավելված N 5 ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարի 2026 թվականի 05 նոյեմբերի N 167-Ն հրամանի |
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ
1. Սույնով կարգով (այսուհետ՝ Կարգ) սահմանվում է Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ ՀՀ) _________ մարզի (Երևան քաղաքի) ________________ համայնքների (Երևան քաղաքի դեպքում՝___________ վարչական շրջանների) տարածքային մակարդակում կնքված սոցիալական համագործակցության համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) համաձայն ձևավորված համակարգող խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) ձևավորման կարգը և լիազորությունները:
2. Խորհուրդը ձևավորվում է սույն հրամանի N 3 հավելվածով սահմանված կարգով։ Խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին Միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ Ծառայության) պետի հրամանի մեկ օրինակը Ծառայության համապատասխան տարածքային կենտրոնը (այսուհետ՝ Տարածքային կենտրոն) հինգ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է Խորհրդի անդամներին:
3. Խորհրդի առաջին նիստը հրավիրում և վարում է Տարածքային կենտրոնի տնօրենը:
4. Խորհրդի նախագահն ընտրվում է Խորհրդի կազմը հաստատվելուց հետո հրավիրված առաջին նիստում, Խորհրդի անդամների թվից՝ բաց քվեարկությամբ, Խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, մեկ տարի ժամկետով, բայց ոչ ավելի Խորհրդի տվյալ անհատական կազմով գործելու ժամկետի ավարտը:
5. Խորհրդի նախագահի ժամկետից շուտ վերընտրություն հնարավոր է՝
1) Խորհրդի նախագահի հրաժարականի դեպքում.
2) Խորհրդի անդամների երկու երրորդի կողմից Խորհրդի նախագահի հրաժարականի գրավոր պահանջի դեպքում:
6. Խորհուրդը գործում է հասարակական հիմունքներով։
7. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է «Սոցիալական աջակցության մասին» օրենքին, ՀՀ օրենսդրությանը և Համաձայնագրին համապատասխան:
2. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
8. Իր իրավասության շրջանակներում Խորհուրդը՝
1) քննարկում է տարածաշրջանում անձի (ընտանիքի) կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու գործոնները, դրանց վերացմանն ուղղված առաջարկություններ է ներկայացնում Տարածքային կենտրոնին․
2) քննարկում է կոնկրետ դեպքի շուրջ ձևավորված աջակցող ցանցերի և համակարգող խորհուրդների աշխատանքներին խոչընդոտող և արդյունավետության ապահովմանն ուղղված հանգամանքները, համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Տարածքային կենտրոնին․
3) ուսումնասիրում է տարածաշրջանում իրականացվող սոցիալական ծրագրերը և ծառայությունները, այդ թվում՝ համայնքային սոցիալական ծրագրերը (շահառուների հիմնական խմբերը, շահառուների թիվը՝ նախատեսված և աջակցություն ստացող, տրամադրվող աջակցության բնույթը և այլն) և ներկայացնում է առաջարկություններ համայնքում սոցիալական ծրագրերի կամ ծառայությունների ներդրման (ընդլայնման) կամ այլ բնույթի փոփոխությունների մասին․
4) իր անդամների (նրանց ներկայացրած կազմակերպությունների) ուժերով կազմակերպում է տնային այցելություն կամ տալիս առաջարկություն (եզրակացություն)՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով։ Ընդ որում, աշխատանքային գործառույթներին չխոչընդոտելու նպատակով, տնային այցելություններ իրականացնելուց առաջ Խորհրդի անդամը պետք է ստանա նախնական համաձայնություն այն մարմնից, որտեղ հանդիսանում է աշխատող․
5) իր իրավասությունների շրջանակում աջակցում է աջակցող ցանցին․
6) Համաձայնագրի կողմերից Խորհրդին ներկայացված համայնքային սոցիալական ծրագրերի իրականացման վերաբերյալ ներկայացնում է խորհրդատվական բնույթի առաջարկություններ համայնքի (վարչական շրջանի) ղեկավարին.
7) ստեղծում է համապատասխան աշխատանքային խմբեր՝ լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտության դեպքում.
8) իրականացնում է ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 9-ի N 1029-Ն որոշմամբ սահմանված գործառույթներ․
9) իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ, ինչպես նաև Համաձայնագրով սահմանված այլ լիազորություններ:
9. Կարգի 8-րդ կետի 1-3-րդ ենթակետերում նշված տեղեկությունները Ծառայությունը տրամադրում է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությանը (այսուհետ՝ Լիազոր մարմին), որի պատասխանատու ստորաբաժանման առաջարկության հիման վրա՝ խնդիրը ներկայացվում է քննարկման՝ ազգային մակարդակում գործող սոցիալական համագործակցության համաձայնագրի հիման վրա ստեղծված համագործակցության ցանցին։
3. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
10. Խորհուրդն աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն ամիսը մեկ անգամ: Նիստերը գումարվում են նաև Խորհրդի նախագահի կամ Տարածքային կենտրոնի տնօրենի կամ Խորհրդի անդամների մեկ երրորդի նախաձեռնությամբ:
11. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են Խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:
12. Խորհրդի նիստերը հրավիրում և վարում է Խորհրդի նախագահը, Խորհրդի նախագահի բացակայության դեպքում՝ Խորհրդի նախագահի գրավոր հանձնարարականով՝ Խորհրդի անդամներից մեկը (իսկ դրա անհնարինության դեպքում՝ Տարածքային կենտրոնի տնօրենը)։
13. Խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կարող են գումարվել նաև արտագնա նիստեր: Խորհրդի նախագահը որոշում է Խորհրդի նիստի անցկացման օրը, ժամը և վայրը: Խորհրդի նիստի անցկացման վայրը տարածքային կենտրոնի գտնվելու վայրն է։ Խորհրդի նիստերը կարող են անցկացվել նաև առցանց (հեռավար)՝ Խորհրդի նախագահի որոշմամբ՝ Խորհրդի անդամների 1/3 առաջարկությամբ։
14. Խորհրդի նախագահի հրավերով նիստին կարող են մասնակցել շահագրգիռ անձինք կամ նրանց օրինական ներկայացուցիչները, ինչպես նաև Համաձայնագրի այլ կողմերի, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, ովքեր սակայն չեն կարող մասնակցել քվեարկությանը։
15. Խորհրդի նախագահը՝
1) հրավիրում և վարում է Խորհրդի նիստերը․
2) ստորագրում է Խորհրդի որոշումները, այլ փաստաթղթերը (քաղվածքներ, արձանագրություններ, առաջարկություններ և այլն)․
3) իրականացնում է Կարգով սահմանված այլ լիազորություններ:
16. Տարածքային կենտրոնն ապահովում է Խորհրդի աշխատանքների կազմակերպական և գործավարական սպասարկումը՝
1) կազմում է Խորհրդի նիստի օրակարգի նախագիծը Խորհրդի անդամների և իր, ինչպես նաև Համաձայնագրին միացած այլ կողմերի ներկայացրած առաջարկությունների հիման վրա.
2) նիստի օրակարգի նախագիծը Խորհրդի անդամներին է ուղարկվում (այդ թվում՝ էլեկտրոնային փոստի միջոցով) նիստից առնվազն երկու աշխատանքային օր առաջ.
3) արձանագրում է նիստը և արձանագրությունը ներկայացնում ստորագրման Խորհրդի նիստի բոլոր մասնակիցներին՝ ավարտից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։
17.Խորհրդի նիստի օրակարգում նշվում են՝
1) Խորհրդի նիստի անցկացման օրը, ժամը և վայրը․
2) քննարկվող յուրաքանչյուր հարցը, զեկուցողի անունը և ազգանունը․, քննարկման ընթացքում կայացված որոշումները.
3) Խորհրդի նիստին հրավիրված անձանց անունները և ազգանունները, զբաղեցրած պաշտոնները (իրավաբանական անձանց դեպքում՝ անվանումները):
18. Խորհրդի նիստն անցկացվում է հաստատված օրակարգով:
19. Խորհուրդը նիստերի ընթացքում որոշումները կայացնում է բաց քվեարկության միջոցով, նիստի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում որոշումը կայացվում է հօգուտ սոցիալական աջակցություն հայցող անձի:
20. Համայնքապետարանի (Երևան քաղաքի դեպքում՝ վարչական շրջանի ղեկավարի) աշխատակազմի ներկայացուցիչներից քվեարկությանը մասնակցում և ձայնի իրավունք ունի միայն այն համայնքապետարանի (Երևան քաղաքի դեպքում՝ վարչական շրջանի ղեկավարի) աշխատակազմի ներկայացուցիչը, որի բնակչին կամ համայնքին (վարչական շրջանին) վերաբերող հարց է քննարկվում։
21.Որոշմանը դեմ քվեարկած Խորհրդի անդամը կարող է գրավոր եղանակով հատուկ կարծիք ներկայացնել Տարածքային կենտրոնին կամ Ծառայության պետին՝ որոշման կայացումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։
22. Տարածքային կենտրոնի համապատասխան աշխատողը Խորհրդի նիստում կայացրած որոշումները, ինչպես նաև այլ փաստաթղթերը (արձանագրություններ, քաղվածքներ, կարծիքներ և այլն) դրանք ստորագրվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում (ուղարկում) է Տարածքային կենտրոնի տնօրենին, ինչպես նաև Խորհրդի անդամներին։
23. Ծառայությունը, կիսամյակը մեկ անգամ տարածքային կենտրոններից ստացված Խորհուրդների իրականացրած գործունեության մասին ամփոփ տեղեկատվություն է ներկայացնում Լիազոր մարմնին՝ մինչև կիսամյակին հաջորդող ամսվա 15-ը՝ Ձև-ին համապատասխան։ Լիազոր մարմնի պատասխանատու ստորաբաժանումն ամփոփում է արդյունքները և ներկայացնում է առաջարկություն՝ բարձրացված խնդիրները կամ առաջարկություններն ազգային մակարդակում գործող սոցիալական համագործակցության համաձայնագրի հիման վրա ստեղծված համագործակցության ցանցի քննարկմանը ներկայացնելու վերաբերյալ։
24. Կարգի 23-րդ կետում նշված քննարկման արդյունքները Լիազոր մարմնի պատասխանատու ստորաբաժանումը մեկամսյա ժամկետում ներկայացնում է Ծառայությանը՝ տարածքային կենտրոններին և Խորհուրդներին տրամադրելու նպատակով։
ՁԵՎ
Ամփոփ տեղեկատվություն
20 թ-ի ___ կիսամյակում համակարգող խորհուրդների գործունեության մասին
|
ՏԱՐԱԾ-ՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՆՎԱ-ՆՈՒՄԸ |
1․ՏԱՐԱԾԱ-ՇՐՋԱՆՈՒՄ ԱՆՁԻ (ԸՆՏԱՆԻՔԻ) ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱ-ԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ (նկարագրել գործոնները, ներկայացնել դրանց պատճառա-հետևանքային կապերը) |
ԴՐԱՆՑ ՎԵՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՈՒ-ԹՅՈՒՆՆԵՐԸ |
2․ ԱՋԱԿՑՈՂ ՑԱՆՑԵՐԻ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ-ՆԵՐԻ ԱՇԽԱ-ՏԱՆՔՆԵՐԻՆ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱ-ՎԵՏՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՀԱՆԳԱ-ՄԱՆՔՆԵՐԸ |
ՀԱՄԱՊԱՍՏԱ-ՍԽԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒ-ԹՅՈՒՆՆԵՐԸ |
3․ ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒ-ԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՏՆԱՅԻՆ ԱՅՑԵԼՈՒ-ԹՅՈՒՆ, ԱՌԱՋԱՐԿՈՒ-ԹՅՈՒՆ ԿԱՄ ԵԶՐԱԿԱ-ՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱ-ԴՐԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԻ ԹԻՎԸ |
ՎԵՐՋՆԱՐԴ-ՅՈՒՆՔԸ |
4․ՏԱՐԱԾԱ-ՇՐՋԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՒ-ԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ (շահառուների հիմնական խմբերը, շահառուների թիվը՝ նախատեսված և աջակցություն ստացող, տրամադրվող աջակցության բնույթը և այլն) |
ԱՌԱՋԱՐԿՈՒ-ԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒ-ԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ/ |
5․ ՀՀ ՕՐԵՆՍ-ԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՅԼ ԼԻԱԶՈՐՈՒ-ԹՅՈՒՆՆԵՐ (յուրաքանչյուր լիազորության իրականացման դեպքերի թիվը, վերջնարդյունքը և առաջարկու-թյունները) |
|
Հավելված N 6 ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարի 2026 թվականի 05 նոյեմբերի N 167-Ն հրամանի |
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑՈՒՄ (ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ) ԸՆԴԳՐԿՎՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ՝ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ) ՑԱՆԿԸ
1. Ազգային մակարդակում սոցիալական համագործակցության ցանցում ընդգրկվող մարմիններն (ներառյալ՝ ներկայացուցիչներն) են՝
1) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և բարեկեցության նախարարությունը՝ ի դեմս սոցիալական աջակցության ոլորտը համակարգող նախարարի տեղակալի, իսկ վերջինիս ներկայացուցչության ապահովման անհնարինության դեպքում՝ սոցիալական աջակցության հարցերով զբաղվող վարչության պետը կամ վարչության բաժնի պետը․
2) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ ի դեմս նախարարի տեղակալի, իսկ վերջինիս ներկայացուցչության ապահովման անհնարինության դեպքում՝ վարչության պետը կամ վարչության բաժնի պետը․
3) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը՝ ի դեմս նախարարի տեղակալի, իսկ վերջինիս ներկայացուցչության ապահովման անհնարինության դեպքում՝ վարչության պետը կամ վարչության բաժնի պետը․
4) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը՝ ի դեմս նախարարի տեղակալի, իսկ վերջինիս ներկայացուցչության ապահովման անհնարինության դեպքում՝ վարչության պետը կամ վարչության բաժնի պետը․
5) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը՝ ի դեմս նախարարի տեղակալի, իսկ վերջինիս ներկայացուցչության ապահովման անհնարինության դեպքում՝ վարչության պետը կամ վարչության բաժնի պետը․
6) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ ի դեմս նախարարի տեղակալի, իսկ վերջինիս ներկայացուցչության ապահովման անհնարինության դեպքում՝ վարչության պետը կամ վարչության բաժնի պետը․
7) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը՝ ի դեմս նախարարի տեղակալի, իսկ վերջինիս ներկայացուցչության ապահովման անհնարինության դեպքում՝ վարչության պետը կամ վարչության բաժնի պետը․
8) Միասնական սոցիալական ծառայությունը՝ ի դեմս սոցիալական աջակցության ոլորտը համակարգող պետի տեղակալի, իսկ վերջինիս ներկայացուցչության ապահովման անհնարինության դեպքում՝ սոցիալական աջակցության հարցերով զբաղվող վարչության պետը կամ վարչության բաժնի պետը։
2. Տարածքային մակարդակում սոցիալական համագործակցության ցանցում ընդգրկվող մարմիններն (ներառյալ՝ ներկայացուցիչներն) են՝
1) Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնը՝ ի դեմս տնօրենի․
2) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը՝ ի դեմս ոստիկանության տարածքային ստորաբաժանման պետի կամ նրա տեղակալի․
3) Մարզպետը (Երևանի քաղաքապետը), ում անունից կարող է հանդես գալ սոցիալական աջակցության ոլորտը համակարգող տեղակալը․
4) Համայնքի ղեկավարը (վարչական շրջանի ղեկավարը), ում անունից կարող է հանդես գալ սոցիալական աջակցության ոլորտը համակարգող տեղակալը։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 նոյեմբերի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|