ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 նոյեմբերի 2026 թվականի N 1673-Ա
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆԺԱՄԿԵՏ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի և 9-րդ հոդվածի 5-րդ մասերը, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 6-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն), «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերության, «Sylex SARL» ընկերությունից (Շվեյցարիայի Համադաշնություն) և «Մեյսիս Ապահով» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից (Հայաստանի Հանրապետություն) բաղկացած համատեղ ձեռնարկության միջև 2017 թվականի սեպտեմբերի 1-ին կնքված՝ Էլեկտրոնային առողջապահության տեղեկատվական միասնական համակարգի օպերատոր հիմնադրելու եղանակով որոշակի ծրագրային փաթեթ, շարժական գույք և այդ տեղեկատվական համակարգի սպասարկման իրավունքներ փոխանցելու կոնցեսիայի պայմանագրի շրջանակներում 2026 թվականին ընկերության ձեռք բերված և նշված պայմանագրի 5-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող սարքավորումները (այսուհետ` գույք)` 3,835,101.57 դրամ (առանց ԱԱՀ) արժողությամբ, ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնելու աշխատանքները:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
19.11.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի նոյեմբերի 19-ի N 1673-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
|
Անվանումը |
Արտադրողը |
Քանակը |
Միավորի գինը (առանց ԱԱՀ, ՀՀ դրամ ) |
Ընդհանուր գինը (առանց ԱԱՀ, ՀՀ դրամ ) |
|
Օպերատիվ հիշողության սարք BRUTE NETWORKS P28225-B21-BN 32GB |
Brute Networks |
10 |
137,707.439 |
1,377,074.39 |
|
Օպերատիվ հիշողության սարք BRUTE NETWORKS P28225-B21-BN 32GB DDR4- 2933MHz 2Rx4 ECC Registered |
Brute Networks |
16 |
153,626.699 |
2,458,027.18 |
|
Ընդամենը |
26 |
3,835,101.57 |
|
Հայաստանի Հանրապետության |
Լ. Մակունց |
|
19.11.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|