Basic information
Number
N 195-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (28.02.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2002.06.17/15(101)
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
27.02.2006
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
27.02.2006
Effective date
28.02.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ


27 փետրվարի 2006 թվականի N 195-Ա
ք. Երևան


 Հ Ր Ա Մ Ա Ն

Ա/Ձ Գայանե Վալադյանի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.


 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել Ա/Ձ Գայանե Վալադյանի 2005 թվականի հունիսի 9-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Ա - XX- 000256 լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ Մ. Կարապետյանին.

2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն.

2.3. Ա/Ձ Գայանե Վալադյանի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար`  

Ն. Դավիդյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation