ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 նոյեմբերի 2026 թվականի N 1667-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 974-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հուլիսի 2-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱԼՅՈՒՄԻՆԵ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և «ԱԼՅՈՒՄԻՆԵ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ արտոնությունը կիրառելու մասին» N 974-Ա որոշման hավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) ցանկի 1-ին կետի «Անվանումը» սյունակում «Մամլման միջոցով պրոֆիլներ արտադրող սարքավորում» բառերը փոխարինել «Ալյումինե ձողերից տաք կաղապարման եղանակով՝ մամլման միջոցով պրոֆիլներ արտադրող սարքավորում, իր լրակազմով 1000MT (արտադրող՝ Shanghai Hongxun Machinery)» բառերով.
2) ցանկի 1-ին կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակում «Ալյումինե ձողերից տաք կաղապարման եղանակով՝ մամլման միջոցով պրոֆիլներ արտադրող սարքավորում իր լրակազմով» բառերը փոխարինել «Ալյումինե ձողերից տաք կաղապարման եղանակով՝ մամլման միջոցով պրոֆիլներ արտադրող սարքավորում, իր լրակազմով 1000MT (արտադրող՝ Shanghai Hongxun Machinery)» բառերով։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
19.11.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |