ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1010-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1679-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (20.11.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.11.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.11.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.11.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 նոյեմբերի 2026 թվականի N 1679-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1010-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի ««Երևանի Գ. Էմինի անվան N 182 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Երևանի Գ. Էմինի անվան N 182 ավագ դպրոց» հիմնադրամի վերակազմավորելու մասին» N 1010-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.

1) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 56-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«56. Խորհուրդը բաղկացած է 7 անդամից, որի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի ներկայացմամբ՝

1) չորս անդամ՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի առաջադրմամբ.

2) մեկ անդամ՝ Երևանի քաղաքապետարանից.

3) մեկ անդամ՝ մանկավարժական կազմից.

4) մեկ անդամ՝ ծնողական խորհրդի կազմից:»:

2. Սույն որոշմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի ««Երևանի Գ. Էմինի անվան N 182 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Երևանի Գ. Էմինի անվան N 182 ավագ դպրոց» հիմնադրամի վերակազմավորելու մասին» N 1010-Ա որոշման մեջ կատարված փոփոխությունը կատարել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից 2025 թվականի հունվարի 24-ին պետական գրանցում ստացած «Երևանի Գ. Էմինի անվան N 182 ավագ դպրոց» հիմնադրամի գործող կանոնադրության մեջ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

19.11.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ