ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՌՈՅԱԼԹԻԻ Բ3 ԲԱԶԱՅԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1384-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա
Կարգավիճակ
Գործում է (20.11.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.08.19-2024.09.01 Պաշտոնական հրապարակման օրը 30.08.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.08.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 օգոստոսի 2024 թվականի N 1384-Ն

 

ՌՈՅԱԼԹԻԻ Բ3 ԲԱԶԱՅԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ռոյալթիի Բ3 բազայի հաշվարկման նպատակով ֆինանսական ծախսերի նվազեցման կարգը, դեպքերը և չափերը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և կիրառվում է 2023 թվականի հաշվետու տարվա և հետագա հաշվետու տարիների համար ռոյալթիի Բ3 բազայի հաշվարկման նպատակով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

30.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

օգոստոսի 29-ի N 1384-Ն որոշման

 

ԿԱՐԳ, ԴԵՊՔԵՐ ԵՎ ՉԱՓԵՐ ՌՈՅԱԼԹԻԻ Բ3 ԲԱԶԱՅԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ

 

1. Ռոյալթիի Բ3 բազայի հաշվարկման նպատակով ֆինանսական ծախսերը նվազեցվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի …այսուհետ՝ օրենսգիրք՜ 6-րդ բաժնով սահմանված կարգով: Սույն կետով սահմանված ֆինանսական ծախսերը հաշվի են առնվում ամբողջությամբ, եթե՝

1) փոխառու (վարկառու, լիզինգառու) ռոյալթի վճարողի բաժնետոմսերը համարվում են ցուցակված սույն հավելվածի թիվ 1 ցանկում ներառված ֆոնդային բորսաներից որևէ մեկում, և փոխառությունը (վարկը, լիզինգը) ներգրավվում է օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն փոխկապակցված չհամարվող փոխատուից (վարկատուից, լիզինգատուից).

2) փոխատու (վարկատու, լիզինգատու) կազմակերպության բաժնետոմսերը համարվում են ցուցակված սույն հավելվածի թիվ 1 ցանկում ներառված ֆոնդային բորսաներից որևէ մեկում, և փոխառությունը (վարկը, լիզինգը) տրվում է օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն փոխկապակցված չհամարվող փոխառու (վարկառու, լիզինգառու) ռոյալթի վճարողին.

3) փոխատուն (վարկատուն, լիզինգատուն) ընդգրկված է սույն հավելվածի թիվ 2 ցանկով նախատեսված՝ միջազգային զարգացման կազմակերպությունների ցանկում.

4) ֆինանսական ծախսերը հաշվեգրվել են հրապարակային առաջարկի միջոցով հանրությանն առաջարկված կամ կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված՝ ռոյալթի վճարողի պարտքային արժեթղթերի համար:

2. Սույն հավելվածի 1-ին կետին չհամապատասխանող ֆինանսական ծախսերը ռոյալթիի Բ3 բազայի հաշվարկման նպատակով հաշվի չեն առնվում:

3. Սույն հավելվածի 1-ին կետի 1-2-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում ռոյալթիի Բ3 բազայի հաշվարկման նպատակով հաշվի են առնվում այն ֆինանսական ծախսերը, որոնք հաշվեգրվել են փոխառուի (վարկառուի, լիզինգառուի) կամ փոխատուի (վարկատուի, լիզինգատուի) բաժնետոմսերի՝ ցուցակված լինելու ժամանակահատվածում:

 

Ց Ա Ն Կ 1

 

ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐԻ

 

NN

ը/կ

Երկիրը/միությունը

Քաղաքը

Անվանումը

MIC

ծածկագիրը

1.

Եվրոպական միություն

 

Euronext

 

Nasdaq Nordic

2.

Ավստրիայի Հանրապետություն

Վիեննա

Wiener Börse

XWBO

3.

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

Բեռլին

Berliner Börse

XBER

Դյուսելդորֆ

Börse Düsseldorf

XDUS

Համբուրգ

Börse Hamburg

XHAM

Մյունխեն

Börse München

XMUN

Շտուտգարտ

Börse Stuttgart

XSTU

Ֆրանկֆուրտ

Frankfurt Stock Exchange

XFRA

4.

Լյուքսեմբուրգի Դքսություն

Լյուքսեմբուրգ

Luxembourg Stock

Exchange

XLUX

5.

Նիդերլանդներ

Ամստերդամ

Nxchange

XNXC

Հաագա

Nederlandsche Participatie

Exchange

NPEX

6.

Իսպանիայի Թագավորություն

Բարսելոնա

Bolsa de Barcelona

XBAR

Բիլբաո

Bolsa de Bilbao

XBIL

Մադրիդ

Bolsa de Madrid

BMEX

Վալենսիա

Bolsa de Valencia

XVAL

7.

Շվեդիայի Թագավորություն

Ստոկհոլմ

Nasdaq First North

Growth Market

FNSE

NGM Main Regulated

XNGM

NGM Nordic SME

NSME

Spotlight Stock Market

XSAT

8.

Շվեյցարիայի Համադաշնություն

Ցյուրիխ

SIX Swiss Exchange

XSWX

BX Swiss

XBRN

9.

Միացյալ Թագավորություն

Լոնդոն

London Stock Exchange

XLON

10.

Ռուսաստանի Դաշնություն

Մոսկվա

Moscow Exchange

MISX

SPB Exchange

SPBE

11.

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Նյու Յորք

NASDAQ

XNAS

New York Stock Exchange

NYSE

NYSE American

XASE

Չիկագո

CBOE Stock Exchange

XCBO

12.

Կանադա

Մոնրեալ

Montreal Exchange

XMOD

Տորոնտո

Toronto Stock Exchange

XTSE

13.

Հայաստանի Հանրապետություն

Երևան

Armenia Stock Exchange

XARM

14.

Չինաստանի Ժողովրդական

Հանրապետություն

Պեկին

Beijing Stock Exchange

BJSE

Շանհայ

Shanghai Stock Exchange

XSHG

Շենժեն

Shenzhen Stock Exchange

XSHE

15.

Ճապոնիա

Տոկիո

Tokyo Stock Exchange

XJPX

Նագոյա

Nagoya Stock Exchange

XNGO

16.

Սինգապուրի Հանրապետություն

Սինգապուր

Singapore Exchange

XSES

17.

Կատարի Պետություն

Դոհա

Qatar Stock Exchange

DSMD

18.

Արաբական Միացյալ Էմիրություններ

Աբու Դաբի

Abu Dhabi

Securities Market

XADS

Դուբայ

NASDAQ Dubai

DIFX

19.

Ավստրալիա

Սիդնեյ

Australian

Securities Exchange

XASX

20.

Կորեայի Հանրապետություն

Սեուլ

Korea Exchange

XKOR

21.

Իտալիայի Հանրապետություն

Միլան

Borsa Italiana S.p.A.

XMIL

22.

Նոր Զելանդիա

Վելինգտոն

New Zealand Exchange

XNZE

23.

Չեխիայի Հանրապետություն

Պրահա

Prague Stock Exchange

XPRM

24.

Լեհաստանի Հանրապետություն

Վարշավա

Warsaw Stock Exchange

XWAR

(ցանկը խմբ. 19.11.26 N 1670-Ն)

 

ՑԱՆԿ 2

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Առևտրի և զարգացման սևծովյան բանկ (Black Sea Trade and Develօpment Bank)

2. Ասիական զարգացման բանկ (Asian Development Bank)

3. Ավստրիական զարգացման գործակալություն (Austrian Development Agency)

4. Գերմանական զարգացման բանկի խումբ (KfW Banken gruppe)

5. Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպություն (Deutsche Gesellschaft fՖr Internationale Zusammenarbeit)

6. Դանիայի միջազգային զարգացման գործակալություն (Danisհ International Development Agency)

7. Զարգացման և համագործակցության շվեյցարական գործակալություն (Swiss Agency for Development and Cooperation)

8. Իսպանական միջազգային համագործակցության գործակալություն (Spanisհ Agency for International Cooperation)

9. Իտալական զարգացման և համագործակցության ծրագիր (Italian Development Cooperation Programme)

10. Կանադայի միջազգային զարգացման գործակալություն (Canadiaո International Development Agency)

11. Համաշխարհային բանկի խումբ (World Bank Group)

12. Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալություն (Japan International Cօօperation Agency)

13. Միավորված Թագավորության միջազգային զարգացման վարչություն (Department fօr International Development)

14. Միջազգային ամերիկյան զարգացման բանկ (Inter-American Development Bank)

15. Միջազգային ֆինանսական կորպորացիա (Iոterոatiօոal Finance Corporation)

16. Միջազգային համագործակցության ճապոնական բանկ (Japan Bank for International Cooperation)

17. Ներդրումային եվրոպական բանկ (European Investment Bank)

18. Ներդրումների խթանման գործակալությունների համաշխարհային կազմակերպություն (World Assocation of Investment Promotion Agencies)

19. Շվեդական միջազգային զարգացման և համագործակցության գործակալություն (Swedish International Development Cooperation Agency)

20. Սևծովյան տնտեսական համագործակցություն (Organization of the Black Sea Economic Cooperation)

21. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ (European Bank for Reconstruction and Development)

22. Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ (International Bank for Reconstruction and Develօpment)

23. Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն (Organisation for Economic Cooperation and Development)

24. ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամ (Organizatiom of Petroleum- Exporting Countries)

25. Ֆրանսիական զարգացման գործակալություն (French Development Agency)

26. Եվրասիական զարգացման բանկ (Eurasian Development Bank)

(ցանկը լրաց. 19.11.26 N 1670-Ն)

(հավելվածը խմբ., լրաց. 19.11.26 N 1670-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

30.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 օգոստոսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.11.2026, N 1670-Ն 29.08.2024, N 1384-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան