ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1172-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (26.11.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.11.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.11.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.11.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1172-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունիսի 21-ի «Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 614-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը․

1) «Ա. Թորոսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (խորհրդի նախագահ)» բառերը փոխարինել «Ա. Թորոսյան - ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարար (խորհրդի նախագահ)» բառերով.

2) «Տ. Քեյան – «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» հասարակական կազմակերպության աջակցության ծրագրերի ղեկավար (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ն. Սարգսյան - «Հայաստանի գործատուների հանրապետական միություն» գործատուների միության անդամ (համաձայնությամբ)» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 739-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը․

1) «Լ. Նանուշյան – ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ» բառերը փոխարինել «Լ. Նանուշյան – ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ» բառերով.

2) «Տ. Սարգսյան – ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Լ. Մովսիսյան– ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ» բառերով.

3) «Ա. Պողոսյան – ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Հ. Սահակյան– ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ» բառերով.

4) «Ա. Պետրոսյան – «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» հասարակական կազմակերպության կառավարման խորհրդի անդամ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ա. Պետրոսյան - «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» հասարակական կազմակերպության կառավարման խորհրդի փոխնախագահ (համաձայնությամբ)» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի հոկտեմբերի 30-ի «Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1030-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը․

1) «Լ. Նանուշյան – ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ» բառերը փոխարինել «Լ. Նանուշյան – ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ» բառերով.

2) «Ն. Հովակիմյան – ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Լ. Մովսիսյան– ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ» բառերով.

3) «Է. Հակոբյան – ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Է. Մկրտչյան – ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ» բառերով.

4) «Տ. Դադունց – ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Գ. Քոչարյան – ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ» բառերով.

5) «Տ. Քեյան – «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» հասարակական կազմակերպության աջակցության ծրագրերի ղեկավար (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ս. Խաչատրյան - «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» հասարակական կազմակերպության կառավարման խորհրդի անդամ (համաձայնությամբ)» բառերով:

4. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 738-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը․

1) «Կ. Ցուցուլյան – փրկարար ծառայության տնօրեն - ներքին գործերի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Ղազարյան - ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն - ներքին գործերի նախարարի տեղակալ» բառերով.

2) «Տ. Դադունց – ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Գ. Քոչարյան – ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ» բառերով.

3) «Ն. Հովակիմյան – ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Լ. Մովսիսյան– ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ» բառերով.

4) «Ա. Ավանեսյան – ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Է. Մկրտչյան– ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ» բառերով.

5) «Տ. Քեյան – «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի ներկայացուցիչ» բառերը փոխարինել «Ս. Խաչատրյան - «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» հասարակական կազմակերպության կառավարման խորհրդի անդամ (համաձայնությամբ)» բառերով:

5. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հոկտեմբերի 31-ի «Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1239-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը․

1) «Ա. Ավետյան – ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Լ. Մովսիսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ» բառերով.

2) «Ա. Հակոբյան – «Դասավանդիր, Հայաստան» կրթական հիմնադրամի արտաքին կապերի գծով տնօրեն (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ա. Հովհաննիսյան - «Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամի ռազմավարական համագործակցությունների գծով ղեկավար (համաձայնությամբ)» բառերով:

6. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունիսի 21-ի «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 613-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը․

1) «Տ. Սարգսյան – ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Տ. Գասպարյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ» բառերով.

2) «Ա. Պողոսյան – ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Հ. Սահակյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ» բառերով.

3) «Տ. Դադունց - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Գ. Քոչարյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

25.11.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան