ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1181-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 906-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հուլիսի 2-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 906-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝ 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (այսուհետ՝ համաձայնագիր) իրագործումն ապահովելու նպատակով՝».
2) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ստեղծել համաձայնագրի իրագործումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով) և հաստատել հանձնաժողովի կազմը (ի պաշտոնե)՝ համաձայն հավելվածի։».
3) որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) համակարգում է համաձայնագրով սահմանված առևտրատնտեսական ու ոլորտային համագործակցության շրջանակներում Եվրոպական միության և դրա անդամ պետությունների հետ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների աշխատանքները.
2) համակարգում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների կողմից համաձայնագրի իրագործումն ապահովող միջոցառումների իրականացումը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն մշակված միջոցառումների ծրագրերի հիման վրա.».
4) որոշման 1-ին կետով հաստատված հանձնաժողովի կազմը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
27.11.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ վարչապետիN 1181-Ա որոշման |
|
«Հավելված ՀՀ վարչապետի 2018 թ. հուլիսի 2-ի N 906-Ա որոշման |
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ (Ի ՊԱՇՏՈՆԵ)
ՀՀ փոխվարչապետ` համապատասխան ոլորտը համակարգող (հանձնաժողովի նախագահ)
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ
ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հինգ տեղակալներ (տրանսպորտի, ճանապարհային ենթակառուցվածքների ու թունելների անվտանգության, էներգետիկայի, հանքարդյունաբերության, տարածքային զարգացման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտները համակարգող)
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ
ՀՀ էկոնոմիկայի նախարարի չորս տեղակալներ (ԵՄ հետ առևտրատնտեսական համագործակցության, գյուղատնտեսության, ագրոպարենային և տնտեսական զարգացման ձեռնարկատիրության, գործարար միջավայրի, սպառողների պաշտպանության և ձեռներեցության ոլորտները համակարգող)
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ
ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի տեղակալ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահի տեղակալ
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահի տեղակալ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)
ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ
ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության եվրոպական ինտեգրման վարչության պետ
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչության պետ»
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Լ. Մակունց |
|
27.11.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|