«Վավերացնում եմ» 
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 2 մայիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 ապրիլի 2006 թվականի N 521-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ` 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՅԵՐԵՆ ՄԱԿՆՇՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի` 2007 թվականի հունվարի 1-ից պարտադիր հայերեն մակնշման ապահովման միջոցառումները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ա. Մարգարյան | 
| 
 
  | 
| 
 Հավելված  | 
Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ ՈՒ Մ Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ` 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՅԵՐԵՆ ՄԱԿՆՇՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ
| 
 NN  | 
 Միջոցառման նպատակը  | 
 Օրենքի կամ ՀՀ կառավարության որոշման նախագծի անվանումը  | 
 ՀՀ կառավարություն ներկայացնելու  | 
 Կատարողը  | 
| 
 1  | 
 2  | 
 3  | 
 4  | 
 5  | 
| 
 1.  | 
 Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի առանձին տեսականու համար պարտադիր հայերեն մակնշման պահանջի և այն ուժի մեջ մտնելու ժամանակացույցի սահմանում` դրա իրականացումը նախատեսելով հետևյալ 2 փուլով`  | 
 1. «Սննդամթերքի համար պարտադիր հայերեն մակնշման պահանջի կիրառման ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ  | 
  2006 թ.   | 
 ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն   | 
| 
 
  | 
 Առաջին փուլ` 01.01.2007 թ. ա) մանկական սննդի, բ) ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների, գ) ձկան խավիարի, ձկնեղենի, դ) բնական հյութերի և նեկտարների, ե) կոնֆետների և հրուշակեղենի, զ) փաթեթավորված յուղերի և ճարպերի, է) այլ առաջնահերթ հայերեն մակնշման ենթակա սննդամթերքի.  | 
 2. «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի առանձին տեսականու հայերեն մակնշման ձևերին և բովանդակությանը ներկայացվող պահանջների մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ  | 
 «Սննդամթերքի անվտանգության մասին» նոր ՀՀ օրենքի ընդունումից հետո 15-օրյա ժամկետում  | 
 ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն  | 
| 
 
  | 
 Երկրորդ փուլ` 01.07.2007 թ.   | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 2.  | 
 Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի հետ համատեղ` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և ներմուծում իրականացնող բոլոր տնտեսավարող սուբյեկտներին Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի` 2007 թվականի հունվարի 1-ից պարտադիր հայերեն մակնշման պահանջը մաքսային սահմանին կիրառելու մասին իրազեկման ապահովում` օգտագործելով նաև զանգվածային լրատվության միջոցները  | 
 
  | 
 «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության որոշումների ընդունումից հետո, պարբերաբար  | 
  ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն  | 
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար  | 
Մ. Թոփուզյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|