Basic information
Number
N 604-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (01.06.2006-09.10.2014)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2006.05.31/29(484) Հոդ.575
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
06.04.2006
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
13.05.2006
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
17.05.2006
Effective date
01.06.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 մայիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 ապրիլի 2006 թվականի N 604-Ն

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎՆԱՍԱԿԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ ԿՐՃԱՏ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԴ ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել աշխատաժամանակի կրճատ տևողություն ունեցող` առողջության համար վնասակար աշխատանքների, ծառայությունների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Առողջության համար վնասակար աշխատանքների, ծառայությունների համար սահմանել աշխատաժամանակի շաբաթական 36 ժամ տևողություն:

3. Առողջության համար վնասակար աշխատանքներ, ծառայություններ կատարող փրկարարական ծառայողներին վճարել հավելում` ժամային պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. մայիսի 13
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
ապրիլի 6-ի N 604-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ ԿՐՃԱՏ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ` ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎՆԱՍԱԿԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

1. Սույն ցանկով սահմանվում են Հայաստանի փրկարար ծառայությունում աշխատաժամանակի կրճատ տևողություն ունեցող` առողջության համար վնասակար ծառայությունները, աշխատանքները:

2. Հայաստանի փրկարար ծառայությունում աշխատաժամանակի կրճատ տևողություն ունեցող ծառայությունների, աշխատանքների տեսակներն են`

ա) աղետի գոտում իրականացվող աշխատանքներ,

բ) կենսաբանական ախտահարված օջախի հետազոտման աշխատանքներ,

գ) քիմիական, ճառագայթային, կենսաբանական ախտահարված և ճառագայթված օջախներում իրականացվող աշխատանքներ,

դ) լաբորատոր պայմաններում հնարավոր քիմիական, կենսաբանական, ճառագայթային ախտահարված նմուշների ստուգման աշխատանքներ,

ե) վարակվածության օջախից դուրս գտնվող հատուկ մշակման կետում հանդերձանքի ախտահանման աշխատանքներ,

զ) քիմիական, ճառագայթային, կենսաբանական ախտահարված և ճառագայթված օջախների տեսակի, տեղի և մակարդակի որոշման, ճառագայթաակտիվ վարակի տարածման ուղիների սպառնալիքի գնահատման աշխատանքներ,

է) բարձր լեռնային շրջաններում իրականացվող աշխատանքներ,

ը) ֆրեզագրեգատներին և օդամղիչներին առնչվող աշխատանքներ,

թ) ջրասուզական և ջրափրկարարական աշխատանքներ,

ժ) հրդեհաշիջման աշխատանքներ:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Changed acts
Changing Act Corresponding incorporation