Basic information
Number
N 75-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (11.06.2006-25.08.2013)
Status
Չի գործում
Source
ՀՀԳՏ 2007.06.01/15(255)
Enactment organisation
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Enactment date
05.05.2006
Signing organisation
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Signing date
05.05.2006
Effective date
11.06.2006
Interrupt date
25.08.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

5 մայիսի 2006 թ.
ք. Երևան

N 75-Ն


Ո Ր Ո Շ ՈՒ Մ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 404-Ն ՀՐԱՄԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասը, 66-րդ հոդվածի 4-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2‑րդ մասի գ) կետը, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 3-ի N 1465-Ն որոշմամբ հաստատված «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված թիվ 60 լիցենզիայի լրացված և վերահաստատված տարբերակի» 6.Բ. կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Պաշտոնապես պարզաբանել, որ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 7-ի «Սակագները հաստատելու մասին» N 404-Ն հրամանի 1-ին կետի ա) ենթակետով հաստատված ինտերնետ հասանելիության ծառայության սակագինը (հավելված N 1) հանդիսանում է ինտերնետ հասանելիության ծառայության համար տեղական զանգ կատարելու միջոցով հեռախոսագծի օգտագործման դիմաց սահմանված սակագին և տվյալ հրամանում «ինտերնետ հասանելիության ծառայություն» հասկացությունը կիրառվում է «ինտերնետ հասանելիության ծառայության համար տեղական զանգ կատարելու միջոցով հեռախոսագծի օգտագործում (dial up)» իմաստով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան

Change History
Changing Act Corresponding incorporation
25.07.2013, N 265-Ն 25.08.2013, N 75-Ն
Changed acts
Changing Act Corresponding incorporation