Basic information
Number
ՀՕ-88-Ն
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (28.12.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2006.06.28/33(488) Հոդ.701
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
23.05.2006
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
19.06.2006
Effective date
28.12.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի մայիսի 23-ին

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 19-րդ հոդվածի 18-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.10-րդ և 18.11-րդ ենթակետերով`

«18.10. Թանկարժեք մետաղներից պատրաստված

իրերի հարգորոշում և հարգադրոշմում` տարեկան

 

բազային տուրքի 200-ապատիկը

18.11. Թանկարժեք մետաղների զտարկում,

բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրություն` տարեկան

բազային տուրքի 1000-ապատիկը»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. հունիսի 19
Երևան
ՀՕ-88-Ն