Basic information
Number
ՀՕ-94-Ն
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (29.06.2006-01.06.2012)
Status
Գործողությունը դադարեցված է
Source
ՀՀՊՏ 2006.06.28/33(488) Հոդ.707
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
23.05.2006
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
20.06.2006
Effective date
29.06.2006
Interrupt date
01.06.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի մայիսի 23-ին

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սոցիալական ապահովության քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (24 սեպտեմբերի 2003 թվականի, ՀՕ-1-Ն) 6-րդ հոդվածի 1-ին մասը «քաղաքացիների» բառից հետո լրացնել «` սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

 

«4. Սոցիալական քարտը հոգևոր խնդիրներին չի առնչվում և մարդու խղճի ու կրոնական համոզմունքների դեմ չի կարող օգտագործվել:»:

 

Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածում`

 

1) առաջին մասի 1-ին կետի «հոդվածով» բառը փոխարինել «հոդվածի 1-ին մասով» բառերով.

2) առաջին մասի 3-րդ կետը «վարելու» բառից հետո լրացնել «և սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տվյալները ճշտելու» բառերով.

3) 2-րդ մասի 4-րդ կետը «մասին» բառից հետո լրացնել «ամբողջական» բառով:

 

Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «համար» բառից հետո լրացնել «ստանալ այդ տվյալների մասին ամբողջական տեղեկատվություն» բառերով:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. հունիսի 20
Երևան
ՀՕ-94-Ն

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation