Basic information
Number
ՀՕ-96-Ն
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (29.06.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2006.06.28/33(488) Հոդ.709
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
23.05.2006
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
20.06.2006
Effective date
29.06.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի մայիսի 23-ին

«ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 հունիսի 1994 թվականի, ՀՕ-106) 6-րդ հոդվածում`

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» կետով.

«գ) պետության և համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի բացակայության դեպքում բռնադատվածների համար պետական բյուջեի միջոցների հաշվին չծանրաբեռնված հողամաս է գնվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:».

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բռնադատվածներին սեփականության իրավունքով հողամասերը անհատույց տրամադրվում են մինչև 2007 թվականի հունիսի 30-ը:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. հունիսի 20
Երևան
ՀՕ-96-Ն