Basic information
Type
Արձանագրություն
Act type
Հիմնական ակտ (06.10.2005-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԱԳՆՊՏ 2006.12.28/8(16).1
Enactment organisation
Հայաստանի Հանրապետություն
Enactment date
07.02.2005
Signing date
07.02.2005
Effective date
06.10.2005

Լ Ր Ա Ց ՈՒ Ց Ի Չ  Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԵՎՐՈՊԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը և Հայաստանի Հանրապետության Կառավարությունը (այսուհետ՝ Կողմեր), լինելով 1999 թվականի սեպտեմբերի 15-ին Երևանում ստորագրված «Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև Երևանում Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության գրասենյակ հիմնելու մասին» Փոխըմբռնման հուշագրի (այսուհետ՝ Փոխըմբռնման հուշագիր) Կողմեր,

 

պայմանավորվում են հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

9-րդ հոդվածի վերջում ավելացնել հետևյալ նախադասությունը՝ որպես վերջին պարբերություն.

«Գրասենյակի՝ տեղում հավաքագրված անձնակազմն ազատվում է հարկումից Գրասենյակի կողմից իրեն վճարվող աշխատավարձի և այլ համանման վարձատրության մասով»:

 

Հոդված 2

 

Սույն Արձանագրությունը Փոխըմբռնման հուշագրի անբաժանելի մասն է:

 

Հոդված 3

 

Սույն Արձանագրությունն ուժի մեջ կմտնի Հայաստանի Հանրապետության Կառավարության՝ սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը ծանուցելու օրվանից:

 

Կատարված է Երևանում 2005 թվականի փետրվարի 7-ին, երկու բնօրինակով՝ անգլերեն և հայերեն, երկու տեքստերն էլ հավասարազոր են: Արձանագրության դրույթների մեկնաբանության ժամանակ տարաձայնություն առաջանալու դեպքում կգերակայի անգլերեն տարբերակը:

 

Արձանագրությունն ուժի մեջ է մտել 06.10.2005թ.

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation