Basic information
Number
ՀՕ-111-Ն
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (07.07.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2006.07.06/36(491) Հոդ.762
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
01.06.2006
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
22.06.2006
Effective date
07.07.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի հունիսի 1-ին

«ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 նոյեմբերի 2004 թվականի, ՀՕ-135-Ն) 6-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ հինգերորդ և վեցերորդ մասերով`

 

«5. Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետությունից կամ Հայաստանի Հանրապետության օդային տարածքով չվերթեր (կանոնավոր, ոչ կանոնավոր, չարթերային) իրականացնող օդանավեր շահագործող ընկերություններին (ավիաընկերություններին) մատուցվող հետևյալ ավիացիոն ծառայությունների փողային գնանշումները կարող են կատարվել արտարժույթով`

ա) օդանավերի ուղեկցման ծառայություններ, թռիչքի, վայրէջքի և լուսավորման, կանգառների կառավարման, շարժական և մեխանիկական սանդուղքների ներդրման և գործարկման, տելեսկոպ կամուրջի, օդանավերի վերգետնյա սպասարկման ծառայություններ (այդ թվում` օդանավեր քարշակելու ծառայություն).

բ) ուղևորի, ուղեբեռի, բեռի և փոստի վերգետնյա սպասարկում և հաշվառում.

գ) ավիացիոն անվտանգության և օդանավերի պահպանման ծառայություններ.

դ) օդանավերի կոմունալ ծառայություններ.

ե) վառելիքի և հեղուկների մատակարարում.

զ) հատուկ անիվավոր փոխադրամիջոցներով մատուցվող ծառայություններ.

է) Հայաստանի Հանրապետության օդային տարածքով անցնող միջազգային օդային մայրուղիներով տարանցիկ և Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ չվերթող օդանավերին մատուցվող աերոնավիգացիոն ծառայություններ.

ը) Հայաստանի Հանրապետության օդանավակայանների 20 կմ շառավղով շրջակայքում իրականացվող թռիչք-վայրէջքի փուլում մատուցվող աերոնավիգացիոն սպասարկման ծառայություններ:

Սույն մասում նշված դեպքում ավիացիոն ծառայությունների դիմաց վճարումները ոչ ռեզիդենտ ավիացիոն ընկերությունների կողմից կարող են կատարվել արտարժույթով:

6. Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետությունից կամ Հայաստանի Հանրապետության օդային տարածքով չվերթեր իրականացնող օդանավեր շահագործող ընկերությունների կողմից մատուցվող ուղևորների, բեռի և փոստի փոխադրման ծառայությունների փողային գնանշումները համակարգչային բազայում կարող են իրականացվել արտարժույթով:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. հունիսի 22
Երևան
ՀՕ-111-Ն

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation