Basic information
Number
N 549-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (27.07.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2006.07.17/18(227) Հոդ.237
Enactment organisation
Քաղաքացիական ծառայության խորհուրդ
Enactment date
26.06.2006
Signing organisation
Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ
Signing date
26.06.2006
Effective date
27.07.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 հունիսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 60506202

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

26 հունիսի 2006 թ.
ք. Երևան

N 549-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 436-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2004 թվականի մայիսի 31-ի «Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին» N 436-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

որոշմամբ հաստատված հավելվածի`

1) 2-րդ կետի «գ» ենթակետի «մինչև երեք տարի ժամկետով» բառերը հանել.

2) 5-րդ կետի «ա» ենթակետի «մինչև վեց ամիս ժամկետով» բառերը հանել.

3) 10-րդ կետի երկրորդ պարբերության «առավել երկար քաղաքացիական ծառայության ստաժ ունեցող անձին, այս պայմանի հավասարության կամ բացակայության դեպքում տվյալ մարմնի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կազմակերպված մրցույթում հաղթող ճանաչվելու և չնշանակվելու հիմքով կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցված անձին» բառերը փոխարինել «տվյալ մարմնի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կազմակերպված մրցույթում հաղթող ճանաչվելու և չնշանակվելու հիմքով կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցված անձին, այս պայմանի հավասարության կամ բացակայության դեպքում` առավել երկար քաղաքացիական ծառայության ստաժ ունեցող անձին» բառերով.

4) 15-րդ կետի «կամ 13-րդ կետով նախատեսված տեղեկությունները ստանալուց հետո, ինչպես նաև սույն կարգի 14-րդ կետով նախատեսված դեպքում Պայմանագիրը կնքում է երեք աշխատանքային օրվա ընթացքում`» բառերը փոխարինել «կետով նախատեսված տեղեկությունները ստանալուց հետո եռօրյա ժամկետում, իսկ սույն կարգի 14-րդ կետով նախատեսված դեպքերում` մեկամսյա ժամկետում, Պայմանագիրը կնքում է» բառերով.

5) 16-րդ կետի «չկնքելու» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սույն կարգի 9-րդ և 10-րդ կետերով նախատեսված համապատասխան անձանց կողմից տվյալ քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը Պայմանագրով զբաղեցնելուց հրաժարվելու» բառերը.

6) 18-րդ կետում՝

ա) «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) Օրենքի 33-րդ հոդվածով (բացառությամբ այդ հոդվածի 1-ին մասի «դ», «ե», «է», «թ», «ժդ», «ի», «իա» կետերով և 3-րդ մասով) նախատեսված դեպքերում.».

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններ.

«Սույն կետի «դ» ենթակետով նախատեսված ժամկետները կարող են երկարաձգվել քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի, իսկ Հայաստանի Հանրապետության նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում` Հայաստանի Հանրապետության վարչապետի հայեցողությամբ:

Սույն կարգի խախտմամբ կնքված Պայմանագիրը ենթակա չէ լուծման տվյալ պաշտոնը Պայմանագրով զբաղեցնող անձի անձնական դիմումի համաձայն:».

7) 19-րդ կետի «17-րդ» բառը փոխարինել «20-րդ» բառով.

8) 19-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 20-րդ կետ.

«20. Չի թույլատրվում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում տվյալ քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրում կատարել այնպիսի փոփոխություն, որը կարող է հանգեցնել տվյալ պաշտոնը Պայմանագրով զբաղեցնող անձի հետ կնքված Պայմանագրի լուծմանը:»:

ՀՀ քաղաքացիական
ծառայության խորհրդի    
նախագահ

Մ. Բադալյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation