Basic information
Number
N 1076-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (01.01.2007-28.03.2019)
Status
Գործողությունը դադարեցված է
Source
ՀՀՊՏ 2006.08.23/45(500) Հոդ.957
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
03.08.2006
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
04.08.2006
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
08.08.2006
Effective date
01.01.2007
Interrupt date
28.03.2019

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 օգոստոսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 օգոստոսի 2006 թվականի N 1076-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1810-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 1810-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության կառուցվածքի «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ավտոմոբիլային, ջրային տրանսպորտի և երկաթուղու բաժին»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. օգոստոսի 4
Երևան