Basic information
Number
ՆՀ-327
Type
Հրամանագիր
Act type
Հիմնական ակտ (16.07.1999-18.12.2003)
Status
Չի գործում
Source
ՀՀՊՏ 1999.07.16/19(85)
Enactment organisation
ՀՀ Նախագահ
Enactment date
29.06.1999
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
29.06.1999
Effective date
16.07.1999
Interrupt date
18.12.2003

030.0327.29.06.99

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ելնելով շինարարության ոլորտում միասնական քաղաքականություն իրականացնելու, աղետի գոտու վերականգնման բոլոր ջանքերը համակարգելու անհրաժեշտությունից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 6-րդ կետով` որոշում եմ.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր շինարարության և աղետի գոտու վերականգնման հարցերի հանձնաժողով:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր շինարարության և աղետի գոտու վերականգնման հարցերի հանձնաժողովի կազմը (կցվում է):

3. Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր շինարարության և աղետի գոտու վերականգնման հարցերի հանձնաժողովի նախագահին` մեկշաբաթյա ժամկետում համապատասխան նախարարների և Երևանի քաղաքապետի հետ համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր շինարարության և աղետի գոտու վերականգնման հարցերի հանձնաժողովի կազմում ընդգրկված նրանց տեղակալների թեկնածությունները:

4. Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր շինարարության և աղետի գոտու վերականգնման հարցերի հանձնաժողովին` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր շինարարության և աղետի գոտու վերականգնման հարցերի հանձնաժողովի կանոնադրությունը:

5. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
29 հունիսի 1999 թ.
ՆՀ-327

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
Նախագահի 1999 թվականի
հունիսի 29-ի ՆՀ-327 հրամանագրով

Կ Ա Զ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Ֆելիքս ՓԻՐՈՒՄՅԱՆ -Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական (հանձնաժողովի նախագահ)
Սուրեն Ավետիսյան -Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Սուքիաս Ավետիսյան -Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ

Երևանի քաղաքապետի տեղակալ

 

Միքայել ՎԱՐԴԱՆՅԱՆ - Շիրակի մարզի Գյումրիի քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ)
Անդրանիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ - Լոռու մարզի Վանաձորի քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության ներդրողների, ձեռնարկատերերի իրավունքների պաշտպանության բաժնի վարիչ

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և բնական ռեսուրսների վարչության պետ

 

Վահան Տեր-ՂևՈՆԴՅԱՆ -

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության տնօրեն (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդականի աշխատակազմի մասնագետ