Basic information
Number
N 1123-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (31.08.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2006.08.30/46(501) Հոդ.981
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
10.08.2006
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
14.08.2006
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
17.08.2006
Effective date
31.08.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 օգոստոսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 օգոստոսի 2006 թվականի N 1123-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 582-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ, «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ և «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 27-ի «Հաշվետու տարվա արդյունքներով հարկային մարմնի կողմից հարկ վճարողների (ապահովադիրների) վերաբերյալ տվյալների հրապարակման կարգը հաստատելու մասին» N 582-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի`

ա) «բ» ենթակետից հանել «և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գումար» բառերը,

բ) «զ» ենթակետում «գործակալների» բառից հետո լրացնել «(առևտրային կազմակերպությունների)» բառերով,

գ) «թ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«թ) հաշվետու տարվա արդյունքներով 1.0 մլն դրամ և ավելի պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պարտավորություններ կուտակած ապահովադիրների վերաբերյալ տվյալները (N 10 ձև):»:

2) N 1 հավելվածի 3-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) 3 մլն դրամ և ավելի պարտադիր սոցիալական ապահովագրության վճար վճարած առաջին 300 խոշոր ապահովադիրների և նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մեծությունները՝ հաշվարկված աճողական կարգով (N 12 ձև), իսկ 3 մլն դրամ և ավելի պարտադիր սոցիալական ապահովագրության վճար վճարած առաջին 1000 խոշոր ապահովադիրների ցանկը` նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պաշտոնական ինտերնետային կայքում.»:

3) N 2 հավելվածի`

ա) N 7 ձևի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« Ց Ա Ն Կ

200... ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ԵՐԵՔ ՄԼՆ ԴՐԱՄ ԵՎ ԱՎԵԼԻ ԵԿԱՄՏԱՀԱՐԿ ՎՃԱՐԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ (ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ)
»,

բ) N 10 ձևի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« Ց Ա Ն Կ

200... ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՄԵԿ ՄԼՆ ԴՐԱՄ ԵՎ ԱՎԵԼԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՈՒՏԱԿԱԾ ԱՊԱՀՈՎԱԴԻՐՆԵՐԻ
»,

գ) N 12 ձևի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« Ց Ա Ն Կ

3 ՄԼՆ ԴՐԱՄ ԵՎ ԱՎԵԼԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ ՎՃԱՐԱԾ ԱՌԱՋԻՆ 300 ԽՈՇՈՐ ԱՊԱՀՈՎԱԴԻՐՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՍԿԶԲԻՑ ՎՃԱՐՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. օգոստոսի 14
Երևան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation