Basic information
Number
N 331-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (05.07.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2006.09.01/22(231)
Enactment organisation
Կենտրոնական բանկի խորհուրդ
Enactment date
04.07.2006
Signing organisation
Կենտրոնական բանկի նախագահ
Signing date
12.07.2006
Effective date
05.07.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

4 հուլիսի 2006 թ.

N 331-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԱՐՁԱԳԱՆՔ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քննարկելով «Արձագանք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2006 թվականի հունիսի 12-ի հայտը և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի դրական եզրակացությունը (2006 թվականի հուլիսի 3-ի թիվ 29 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «Արձագանք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա՝ գործունեությունը քաղաք Վանաձոր, Տիգրան Մեծի 81 ա հասցեում իրականացնելու համար։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2006 թ. հուլիսի 12
Երևան