Basic information
Number
ՀՕ-166-Ն
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (28.10.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2006.10.18/54(509) Հոդ.1088
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
26.09.2006
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
09.10.2006
Effective date
28.10.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի սեպտեմբերի 26-ին

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 մայիսի 2002 թվականի, ՀՕ-337, այսուհետ՝ օրենք) 16-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31-րդ կետով.

«31) օրենսդրությամբ սահմանված կարգով տեղական ինքնակառավարման մարմինների սահմանադրական իրավունքները խախտող պետական մարմինների նորմատիվ ակտերի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցերով կարող է դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան։»։

 

Հոդված 2. Օրենքի 73-րդ հոդվածի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Համայնքի ավագանու կամ համապատասխան մարզպետի, Երևանում՝ Երևանի քաղաքապետի՝ օրենքով սահմանված կարգով համայնքի ղեկավարի պաշտոնանկության նախաձեռնությունը Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեկամսյա ժամկետում քննարկում և որոշում է ընդունում համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու հիմքերի մասին եզրակացություն ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան դիմելու կամ համայնքի ղեկավարի պաշտոնանկության նախաձեռնությունը մերժելու վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի՝ համայնքի ղեկավարի պաշտոնանկության հիմքերի մասին եզրակացությունը ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեկամսյա ժամկետում քննարկում և որոշում է ընդունում համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու կամ պաշտոնանկության նախաձեռնությունը մերժելու վերաբերյալ։ Այդ հարցը կառավարության քննարկմանն է ներկայացնում պետական լիազորված մարմինը։»։

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. հոկտեմբերի 9
Երևան
ՀՕ-166-Ն