Basic information
Number
N 562
Type
Որոշում
Act type
Պաշտոնական Ինկորպորացիա (10.12.1998-10.07.2000)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 1997.12.25/29
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
09.12.1997
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
09.12.1997
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
09.12.1997
Effective date
04.01.1998

040.0562.09.12.97

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐԵՏՐՈՍՅԱՆ
9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 դեկտեմբերի 1997 թվականի N 562
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Առավել կարիքավոր ընտանիքների սոցիալական վիճակը բարելավելու նպատակով և Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի համակարգի ներդրման կապակցությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. (կետը հանվել է 19.11.98 N 727)

2. Սահմանել, որ ընտանեկան նպաստի նշանակումը և վճարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության մարզային, Երևանի քաղաքային ենթակայության սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության հետ համատեղ երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ` Հայաստանի Հանրապետության մարզային և Երևանի քաղաքային ենթակայության սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների հաստիքային միավորների, ինչպես նաև անհրաժեշտ համակարգչային տեխնիկա ձեռք բերելու և ձևաթղթերի տպագրության համար միջոցներ հատկացնելու վերաբերյալ:

4. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններն ապահովել անհրաժեշտ տարածքներով, համապատասխան գույքով, կապի միջոցներով և համակարգել այդ կենտրոնների աշխատանքները:

5. (կետը հանվել է 19.11.98 N 727)

6. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը` մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի նշանակման և վճարման կարգի կիրարկման մասին հրահանգներ:

7. Սահմանել, որ ընտանեկան նպաստի նշանակման և վճարման վերաբերյալ մեթոդական ցուցումներն ու պարզաբանումները տալիս է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1997 թվականի
դեկտեմբերի 9-ի N 562 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ

(կարգը հանվել է 19.11.98 N 727)